Ռոն Հովարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոն Հովարդ
անգլ.՝ Ron Howard
Ծնվել էմարտի 1, 1954 (70 տարեկան)
ԾննդավայրԴունկան
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, John Burroughs High School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Desilu Productions?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումդերասան, ռեժիսոր, կինոպրոդյուսեր
ԱմուսինՇերիլ Էլլի
Պարգևներ
Օսկար լավագույն ռեժիսորի համար[1]
Մշակույթի ազգային շքանշան

Ցերեկվա Էմմի մրցանակ

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

«Սատուրն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Primetime Emmy Award for Outstanding Limited Miniseries?

Critics' Choice Movie Award for Best Director?

Օսկար լավագույն ֆիլմի համար

Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Էմմի մրցանակ լավագույն կատակերգական սերիալի համար

«Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար

«Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[2]
և

Dallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director?

IMDbID ID 0000165

Ռոն Հովարդ(անգլ.՝ Ronald William «Ron» Howard, մարտի 1, 1954(1954-03-01)[3][4][5][…], Duncan, Օկլահոմա, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան, արժանացել է «Օսկար» մրցանակի։ Ռեժիսորի հայտնի ֆիլմերն են՝ «Ապոլլոն-13», «Մտքի խաղերը», այնուհետև էկրանավորել է Դեն Բրաունի «Կոդ դա Վինչի» և «Հրեշտակներ և դևեր» գրքերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդը Ջ․ Լուկասի «Ամերիկական գրաֆիտներ» երիտասարդական կոմեդիայում խաղացել է գլխավոր դեր (1973)։ Այնուհետև հայտնի է դարձել խաղալեվ «Երջանիկ օրեր» սերիալում։ Հովարդի ռեժիսորական դեբյուտը սկսվել է «Մեքենաների մեծ թալան» ֆիլմով (1977)։ Հովարդը, որպես ռեժիսոր, մեծ համբավ է ստացել նկարահանելով «Գիշերային հերթափոխ» ֆիլմը։

Ռոն Հովարդը նկարահանել է շատ սիրված ֆիլմեր՝ «Ալեկոծում», «Ծնողները», «Կոկոն», «Ապոլլոն-13» (ինը անվանակարգ և երկու «Օսկար» մրցանակ), «Մտքի խաղերը» (երկու «Օսկար» մրցանակ լավագույն ֆիլմ և ռեժիսոր անվանակարգում), «Նոկդաուն» և «Դա Վինչիի ծածկագիրը»։

1975 թվականին Հովարդն ամուսնանում է իր համադասարանցի Շերիլ Էլլիի հետ։ Նրանք ունենում են չորս երեխա՝ Բրայս Դալլաս Հովարդ (ծնվել է 1981 թվականի մարտի 2-ին, նա դարձավ հայտնի դերասանուհի, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի), Ջոսելին Կարլայլ Հովարդ և Պեջ Կարլայլ Հովարդ (երկվորյակներ, ծնվել են 1985 թվականին) և միակ որդին՝ Ռիդ Կրոսս Հովարդ (ծնվել է 1987 թվականին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն «Օսկար» (անվանակարգ) «Օսկար»
1969 Old Paint (կարճամետրաժ ֆիլմ)
«Դիդ Դարինգ Դու» / Deed of Daring-Do (կարճամետրաժ ֆիլմ)
Cards, Cads, Guns, Gore and Death (կարճամետրաժ ֆիլմ)
1977 «Ավտոմեքենաների մեծ թալան» / Grand Theft Auto
1982 «Գիշերային հերթափոխ» / Night Shift
1984 «Ալեկոծում» / Splash 1
1985 «Կոկո» / Cocoon 2 2
1986 «Էնտուզիաստ» / Gung Ho
1988 «Ուիլլոու» / Willow 2
1989 «Ծնողները» /Parenthood 2
1991 «Կրակի բռնկում» / Backdraft 3
1992 «Հեռու-հեռու» / Far and Away
1994 «Թերթ» / The Paper 1
1995 «Ապոլլոն-13» / Apollo 13 9 2
1996 «Մարում» / Ransom
1999 «EDtv» / EDtv
2000 «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» / How the Grinch Stole Christmas 3 1
2001 «Մտքի խաղեր» / A Beautiful Mind 8 4
2003 «Վերջին արշավ» / The Missing
2005 «Նոկդաուն» / Cinderella Man 3
2006 «Դա Վինչիի ծածկագիրը» / The Da Vinci Code
2008 «Ֆրոստ Նիկսոնի դեմ» / Frost/Nixon 5
2009 «Հրեշտակներ և հրեշներ» / Angels & Demons
2011 «Դիլեմմա» / The Dilemma
2013 «Մրցավազք» /Rush
2015 «Ծովի սրտում» / In the Heart of the Sea
2016 «Տարտարոս» / Inferno
/ The Graveyard Book

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 — «ՄԷՇ»
  • 1978 — «Սառնաշաքար»
  • 1980 — «Սկայվորդ»
  • 1981 — «Կախարդակի բուրգի միջոցով»
  • 1983 — «Անհրապույր մարդիկ»
  • 1987 — /Take Five
  • 2003 — «Bradygenesis»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Հովարդ» հոդվածին։