Ռոյ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյ Անդերսոն
Roy Andersson
Ռոյ Անդերսոնը 2004 թ.-ին
Ծնվել էմարտի 31, 1943(1943-03-31)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրԳյոթեբորգ[4]
ԿրթությունԼունդի համալսարան
Քաղաքացիություն Շվեդիա
Գործունեության տարիներ1969-մեր օրեր.
Ազգությունշվեդ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գրող, ռեժիսոր և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0027815
royandersson.com

Ռոյ Անդերսոնը (շվեդ.՝ Roy Andersson, մարտի 31, 1943(1943-03-31)[1][2][3][…], Գյոթեբորգ[4]), շվեդ կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Հեղինակ է 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի, մի քանի կարճամետրաժ ֆիլմերի և շուրջ 300 գովազդային հոլովակների։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է Շվեդական սիրո պատմությունը (1970) և «Ապրելու եռագրությունը», որն ընդգրկում է «Երգեր երկրորդ հարկից» (2000), «Դու ապրում ես» (2007) և «Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին» (2014) ֆիլմերը։ «Երգեր երկրորդ հարկից» ֆիլմը շատ ավելի, քան մյուսները բնորոշում է Անդերսոնի ոճը՝ երկար կադրեր, աբսուրդիզմի ու կոմեդիայի միախառնում, Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերին բնորոշ գրոտեսկ ու շվեդական մշակույթի բաղադրիչներ։ Ռոյ Անդերսոնն ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ իր երկու նկարահանման հրապարակներով, ձայնագրման և մոնտաժի ստուդիաներով և կինոթատրոնով, ինչը թույլ է տալիս նրան զբաղվել նաև պրոդյուսերությամբ։ Անդերսոնն աշխատում է առանց սցենարի ու գրաֆիկայի, հիմնականում նրա բոլոր ֆիլմերը նկարվում են պավիլոնում։ Մի շարք կինոփառատոների մրցանակակիր է, նրա 2014 թ.-ին նկարահանված «Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի Վենետիկյան կինոփառատոնում և գլխավոր մրցանակի Բեռլինյան կինոփառատոնում։ Եվրոպական կինոյի ամենահետաքրքիր դեմքերից է, ունենալով 4 ֆիլմ։ Ֆիլմերի եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է մրցանակի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյ Անդերսոնը ծնվել է Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում 1943 թ.-ին։ Շվեդական ֆիլմերի ինստիտուտում[8] մեկ տարի սովորելուց հետո 1970 թ.-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ Շվեդական սիրո պատմությունը։ Նույն թվականին ֆիլմը 4 մրցանակ է ստացել 20-րդ Բեռլինյան կինոփառատոնի ընթացքում և մեծ ճանաչում բերել սկսնակ ռեժիսորին։ Բայց նրա երկրորդ՝ «Գիլիափ» ֆիլմը անհաջողության է մատնվում և ֆինանսական խնդիրների պատճառով սկսում է գովազդային հոլովակներ նկարել։ Հոլովակներն իրենցից ներկայացնում են հասարակական կարծրատիպերի երկար կադրեր, որոնք ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաև 7 «Ոսկե արջ» մրցանակ գովազդային հոլովակների փառատոնի ժամանակ։ 1977 թ.-ին Ռոյ Անդերսոնը հիմնում է իր պրոդյուսերական ընկերությունը՝ «Roy Andersson Production», իսկ 1984 թ.-ին «Studio 24»-ը, որը անկախ պրոդյուսերական ընկերություն է։ Այս ընկերությունը Անդերսոնը ղեկավարում է մինչ օրս։ Նյու Յորքի Արվեստների թանգարանը 2009 թ.-ի սեպտեմբերին կազմակերպել է Անդերսոնի աշխատանքների հետահայաց ցուցադրություն։

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

թվականը ֆիլմի վերնագիրը անգլերեն անվանումը հայերեն անվանումը
1967 Besöka sin son
1968 Hämta en cykel
1969 Lördagen den 5.10
1970 En kärlekshistoria A Swedish Love Story Շվեդական սիրո պատմություն
1975 Giliap Giliap Գիլիափ
1987 Någonting har hänt Something Happened Ինչ-որ բան է կատարվել
1991 Härlig är jorden The World of Glory Կյանքը հիասքանչ է
2000 Sånger från andra våningen Songs From the Second Floor Երգեր երկրորդ հարկից
2007 Du Levande You, the Living Դու ապրում ես
2014 En duva satt på en gren och funderade på tillvaron A Pigeon Sat on a Branch Reflecting on Existence Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129585815 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Roy Andersson (շվեդերեն)Svenska kungafamiljen.
  6. https://web.archive.org/web/20190513143352/https://www.europeanfilmacademy.org/2015.596.0.html
  7. Prisvinder 2008
  8. Tony Balogh. Roy Anderssons värld är också grön och svart(չաշխատող հղում) // 1894.se — 14 июня 2011.(շվեդ.)(Ստուգված է 28 Հուլիսի 2011)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Անդերսոն» հոդվածին։