Ռոբերտ Սեսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Սեսիլ
Robert Cecil
Դիմանկար
Ծնվել է14 սեպտեմբեր, 1864 թ.
ԾննդավայրԼոնդոն Միացյալ Թագավորություն
Մահացել է24 նոյեմբեր, 1958 թ.
Մահվան վայրԱրևմտյան Սուսեքս Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունԱնգլիացի
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունՀամալսարանի քոլեջ և Իթըն քոլեջ
ՄասնագիտությունՔաղաքական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինEleanor Lambton?[1]
Ծնողներհայր՝ Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի[1], մայր՝ Ջորջինա Գասքոյն-Սեսիլ[1]
Զբաղեցրած պաշտոններParliamentary Under-Secretary of State for Foreign Affairs?, Փոքր կնիքի լորդ-պահապան, Լանքասթերի դքսության կանցլեր, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Փոքր կնիքի լորդ-պահապան, Միացյալ Թագավորության 32-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 30-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Լորդերի պալատի անդամ և ռեկտոր
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Robert Cecil, 1st Viscount Cecil of Chelwood Վիքիպահեստում

Ռոբերտ Սեսիլ (անգլ.՝ Robert Cecil), լորդ Չելվուդ (սեպտեմբերի 14, 1864(1864-09-14)[7][4][5][…], Cavendish Square, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1958(1958-11-24)[4][5][6][…], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի քաղաքական գործիչ, լորդ Ռ. Սոլսբերիի որդին։

1906-1923 թվականներին Համայնքերի պալատի անդամ Պահպանողական կուսակցությունից, մի շարք կառավարություններում զբաղեցրել է նախարարի և այլ պատասխանատու պաշտոններ։ Հետևողականորեն պաշտպանել է հայ ժողովրդի շահերը։ 1915-1916 թվականների ընթացքում Համայնքների պալատում բազմիցս հանդես է եկել Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանությունների և ջարդերի մասին հաղորդումներով, նշել, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ սադրանքի, ապստամբության կամ խռովության արդյունք են, այլ արևմտահայերի ծրագրված ոչնչացում։ 1915 թվականի սեպտեմբերին հայերի ջարդերի և տեղահանության կապակցությամբ հարց է բարձրացրել ԱՄՆ-ի հասարակական կարծիքի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։ 1918 թվականի հոկտեմբերին Սեսիլը նշել է, որ հայերը վաստակել են ազատագրվելու և անկախանալու իրավունքը շնորհիվ հետևյալ գործոնների, հայերը հրաժարվել են հանդես գալ Ռուսաստանի դեմ, 1915 թվականին կոտորվել է հայ բնակչության 2/3-ը, Թուրքիայի դեմ կռվելու համար ռուսական բանակի կազմում կազմավորվել են հայկական կամավորական ջոկատներ, 5 ամսվա ընթացքում (1918 թվականի փետրվար-հուլիս, ռուսական հեղափոխությունից և Կովկասյան բանակի փլուզումից հետո) հետ են մղվել թուրքական բանակի հարձակումները, ինչը նպաստել է Միջագետքում բրիտանական բանակի գործողություններին։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Սեսիլը հանդես է եկել Հայկական հարցում կառավարության քաղաքականության քննադատությամբ, ավելի ուշ հայտարարել է, որ Հայկական հարցը փաստորեն կարող է լուծվել միայն Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային հանձնելու դեպքում, ընդ որում, ենթամանդատային տարածք համարելով բոլոր հայկական վեց նահանգները։ Դեմ է հղել 1919 թվականին Հայաստանից անգլիական զորքերի դուրսբերմանը՝ գտնելով, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու է հայերի ճակատագրի համար, ովքեր 1916 թվականին Անտանտի շահերի զոհը դարձան։ Ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի ստեծմանը, 1920-1930 թվականներին եղել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նրա մի շարք համաժողովներում, քննադատել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը Հայկական հարցում, ձգտել Հայաստանն ընդունել Ազգերի լիգա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սեսիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։