Ռիչարդ Մարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Մարքս
Բնօրինակ անունRichard Marx
Ի ծնե անունՌիչարդ Նոել Մարքս
Ծնվել էսեպտեմբերի 16, 1963
Չիկագո, Իլինոյս
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերփոփ, սոֆթ ռոք, R&B
Մասնագիտություներգիչ, երգահան, կատարող, երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, երգեհոն, կիթառ
ԼեյբլCapitol, EMI, Manhattan, Signal 21, Zanzibar
ԿրթությունNorth Shore Country Day School?
ԱմուսինՍինթիա Ռոդես
Կայքrichardmarx.com
 Richard Marx Վիքիպահեստում

Ռիչարդ Նոել Մարքս (անգլ.՝ Richard Noel Marx, սեպտեմբերի 16, 1963(1963-09-16)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), արդի ամերիկյան փոփ-ռոք երգիչ, հեղինակ, կատարող, պրոդյուսեր։ Ավելի հայտնի է որպես ռոմանտիկ թեմաներով ստեղծագործությունների հեղինակ, կատարող և պրոդյուսեր։

1980-ականների կեսերին Մարքսին հրավիրել էին ունկնդրելու այնպիսի երաժիշտերի, ինչպիսիք են՝ Մադոննան և Ուիթնի Հյուսթոնը։ Նա ձայնակցել է Լայոնել Ռիչիին նրա «All Night Long» (1984) հիթի ձայնագրման ժամանակ։ Հենց այդ ժամանակվանից սկսած, սկսել է գրել իր երգերը, որոնք սկզբում կատարվում էին Chicago խմբի և Քենի Ռոջերսի կողմից։

1987 թվականին վերջապես հրապարակվում է Մարքսի դեբյուտային ալբոմը։ Նա սկսնակ երգչին դարձրեց սուպեր աստղ և շատ կարճ ժամանակաշրջանում նրա երեք՝ «Hold On to the Nights», «Satisfied» և «Right Here Waiting» ստեղծագործությունները գլխավորեցին Billboard Hot 100 ամերիկյան չարթը։

1990-ական թվականներին դադարեց զբաղվել սոլո կարիերայով և սկսեց երգեր գրել այլ ճանաչված երաժիշտների համար։ Նա Սառա Բրայթմանի համար գրեց «The Last Words You Said» երգը, որը հենց ինքը կատարեց Սառայի հետ 1999 թվականին։ Ինչպես նաև գրեց «To Where You Are» երաժշտությունը Ջոշ Գրոբանի համար (2000

1989 թվականի հունվարի 8-ին Մարքսը ամուսնացել է երգչուհի, դերասանուհիմ պարուհի Սինտի Ռոդեսի հետ, ով նրան պարգևել է երեք որդի՝ Բրենդոնը (1990) Լուկասը (1992 )և Ջեսին (1994)։ Ընտանիքը ապրում է Իլինոյս շրջանում, Չիկագոյում։

Գրեմմիի 46-րդ մրցանակաբաշխության ժամանակ Մարքսը հաղթեց «տարվա երգ» անվանակարգում, Լյուտեր Վանդրոսի համար գրված «To Where You Are» երգով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդի առաջին կինը երգչուհի, դերասանուհի և պարուհի Սանտիա ռոդեսն էր։ Նրանք ամուսնացան 1989 թվականի հունվարի 8-ին։ Համատեղ կյանքում ունեցան երեք որդիներ՝ Բրենդոնին (1990), Լուկասին (1992) և Ջեսիին (1994)][3]։ 2014 թվականի ապրիլի 4-ին, քառորդ դար տևած ամուսնական համատեղ կյանքից հետո զույգը հայտարարեց ապահարզանի մասին։

Երգչի երկրորդ կինը հեռուստահաղորդավարուհի և մոդել Դեյզի Ֆուենտեսն է։ Նրանք ամուսնացան 2015 թվականի դեկտեմբերի 23-ին[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 - Richard Marx
  • 1989 - Repeat Offender
  • 1991 - Rush Street
  • 1994 - Paid Vacation
  • 1997 - Flesh and Bone
  • 2000 - Days in Avalon
  • 2004 - My Own Best Enemy
  • 2008 - Emotional Remains
  • 2008 - Sundown
  • 2012 - Christmas Spirit
  • 2014 - Beautiful Goodbye

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. «Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  4. Daisy Fuentes Marries Singer Richard Marx

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Մարքս» հոդվածին։