Ռեջեփ Թայիփ Էրդողան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեջեփ Թայիփ Էրդողան
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Մարմարայի համալսարանի տնտեսագիտական և ադմինիստրատիվ գիտությունների ֆակուլտետ (1981), İmam Hatip school? և Մարմարա համալսարան
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր փետրվարի 26, 1954(1954-02-26)[1][2][3] (70 տարեկան)
Ծննդավայր Քասըմփաշա, Բեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա կամ Բեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Էմինե Էրդողան
Զավակներ Սյումեյե Էրդողան, Բիլալ Էրդողան, Ahmet Burak Erdoğan? և Esra Erdoğan?
 
Կայք՝ tccb.gov.tr
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ռեջեփ Թայիփ Էրդողան (թուրքերեն՝ Recep Tayyip Erdoğan [reˈdʒep taːˈjip ˈerdoː.an], փետրվարի 26, 1954(1954-02-26)[1][2][3], Քասըմփաշա, Բեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա և Բեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական և պետական գործիչ, Թուրքիայի գործող նախագահը 2014 թվականի օգոստոսի 28-ից։

2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել[6], 2018 թվականին արտահերթ ընտրություններում վերընտրվել է նախագահի պաշտոնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 26-ին Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քասըփաշա թաղամասում՝ սևծովյան ափին առափնյա պահպանության աշխատողի ընտանիքում։ Նրա ընտանիքը մեկ տարի անց Ստամբուլից տեղափոխվել է Իլ Ռիզ և վերադարձել, երբ Էրդողանը 13 տարեկան էր։ 2003 թվականի օգոստոսին, Վրաստան կատարած իր այցի ժամանակ, Էրդողանն իբր պատմել է իր աջարիական ծագման մասին և այն մասին, որ իր ընտանիքը Բաթումից գաղթել է Ռիզե[7]։ Սակայն 2014 թվականի օգոստոսին Էրդողանը հեռուստատեսային հարցազրույցում կտրուկ հերքել էր իր աջարիական կամ հայկական ծագումը[8]։ Դեռահասության տարիներին նա լիմոնադ և թխվածքաբլիթներ է վաճառել քաղաքի անապահով փողոցներում[9]։ 1965 թվականին Էրդողանն ավարտել է Պիալե փաշայի տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին Ստամբուլի Իմամ-խաթիբովի կրոնական վարժարանը[10]։ Դիպլոմը ստացել է՝ ավարտական քննություններ հանձնելով Էյյուփ վարժարանում։

Երիտասարդ տարիքում Էրդողանը տեղական ակումբի կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր[11][12]։ «Ֆեներբահչեն» ցանկանում էր պայմանագիր կնքել Ռեջեփի հետ, սակայն հայրը հրաժարվել է[13]։ «Կասիմպաշա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը անվանակոչվել է նրա անունով։

1976 թվականին նա Ստամբուլի Բեյօղլու շրջանում դարձել է Ազգային փրկության կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ, իսկ հետո նույն թվականին գլխավորել է նաև Ստամբուլի երիտասարդական կուսակցությունը[10]։ Այդ ժամանակ (1978 թվականին) նա ամուսնացել է Էմինե Գյուլբարանի հետ։ Էրդողանը մինչև 1980 թվականը աշխատել է Ստամբուլի տրանսպորտային կազմակերպություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, և բոլոր քաղաքական կուսակցություններն արգելվել են։ Նույն թվականին տրանսպորտի քաղաքային խորհրդում Էրդողանի պետը, պաշտոնաթող գնդապետը հրամայել էր նրան սափրել բեղերը, սակայն Ռեջեփ Էրդողանը հրաժարվել էր դա անել և դրա արդյունքում ազատվել էր աշխատանքից[9]։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը մասնավոր տարածքում մենեջեր էր աշխատում։ 1981 թվականին ավարտել է Մարմարա համալսարանի տնտեսագիտության և առևտրային գիտությունների ֆակուլտետը։

1984 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է Բեյօղլուում Բարօրություն կուսակցության բաժանմունքի նախագահ, իսկ 1985 թվականին՝ կուսակցության Ստամբուլի բաժանմունքի նախագահ, ինչպես նաև կուսակցության բարձրագույն ղեկավար խորհրդի անդամ[10]։ Նրա քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել «Քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը[14][15]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ։ 1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցել է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցության գործունեությունը արգելվել է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվել է։

Նույն թվականին Սիիրթում Էրդողանը ընթերցել է Զիա Գյոկալփի՝ 20-րդ դարասկզբին գործած պանթյուրքիստի գրած պոեմը[16][17][18]։

2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնադրել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը հաղթել է 2002 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Դատվածության առկայությունը Էրդողանին խանգարել է վարչապետ դառնալ, բայց Իրաքի դեմ գործողության սկսվելուց հետո թուրքական վերնախավը, որը կողմնորոշվում է դեպի ԱՄՆ, համաձայնեց օրենքների փոփոխության, և Էրդողանը գլխավորեց կառավարությունը (2002-2003 թվականներին կառավարությունը ղեկավարում էր Էրդողանի դրածոն՝ Աբդուլահ Գյուլը)։ Թուրքիան որոշել է զորք մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ քրդեր էին բնակվում։ Էրդողանը կողմնակից է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։

2005 թվականին պաշտպանել է քաղաքակրթությունների դաշինքը, Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի նախաձեռնությունը, որն ուղղված է արևմտյան և իսլամական աշխարհների միջև շփման նվազեցմանը։

2009 թվականին մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որտեղ խիստ քննադատության է ենթարկել նախագահ Շիմոն Պերեսին, որը պաշտպանել Է Իսրայելի դիրքորոշումը Գազայի հատվածում «Ձուլված կապար» գործողության անցկացման ժամանակ[19]։

2009 թվականի հուլիսին Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ Չինաստանը կտրուկ դատապարտել էր Ուրումչիում Ույղուրական ցույցը ճնշելու համար՝ օգտագործելով ուժեղ արտահայտություններ․

«Ույգուրների դեմ գրեթե ցեղասպանություն է կատարվել»[20]

2012 թվականի սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրինակ է դարձել բոլոր մուսուլմանների համար այդ պահպանողական իսլամական կուսակցության համագումարում ընդօրինակելու համար[21]։ Էրդողանը վերընտրվել է իշխող կուսակցության առաջնորդ[22]։

2014 թվականի օգոստոսի 10-ին Էրդողանը հաղթել էր երկրի նախագահի առաջին ուղիղ ընտրություններում, պաշտոնը ստանձնել էր 2014 թվականի օգոստոսի 28-ին։ Էրդողանի հեռանալուց հետո նոր վարչապետ է դարձել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որը օգոստոսի 21-ին ընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ[23]։ Նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը եղել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն[24]։

Պրոֆեսոր Դևիդ Գրեբերը 2016 թվականի հունվարին նշել է, որ «վերջին 3-4 տարում երկրում կտրուկ տեղաշարժ է տեղի ունեցել ավտորիտարիզմի ուղղությամբ... տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանը ձգտում է հասնել կառավարման ձևի փոփոխության նախագահական համակարգի, որի դեպքում նա դե ֆակտո դիկտատոր կլինի և կկարողանա ամուր ամրապնդել իր իշխանությունը։ Այս մասին շատերն են խոսում Թուրքիայում»[25]։

2018 թվականի օգոստոսի 18-ին Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում 1380 պատվիրակների աջակցությամբ նա վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում[26][27]։

Ռազմական հեղաշրջման փորձ (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 15-16-ը Թուրքիայում թուրք զինվորականների մի մասը պետական հեղաշրջման փորձ է կատարել, որն ավարտվել է անհաջողությամբ։ Հեղաշրջման կազմակերպման մեջ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Գյուլենին։ Հեղաշրջման ընթացքում Էրդողանը հազիվ է խուսափել մահից Մարմարիսում խռովարարների պատճառով։  Նա հասցրել էր հյուրանոցի գրոհից քիչ առաջ մեկնել Ստամբուլ, զոհվել են նրա երկու թիկնապահները։ Ընդհանուր առմամբ խռովության ընթացքում զոհվել է 238 մարդ, ևս 3 հազարը վիրավորվել է։ Խռովությունից կես ամիս անց Թուրքիայում նրա մասնակցության մեղադրանքներով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 26 հազարի, բանտում եղել է 2839 զինծառայող, 29 գնդապետ հեռացվել է ծառայությունից, այդ թվում՝ 5 գեներալ։ Չեղյալ են հայտարարվել 75 հազար մարդու անձնագրերը[28]։ Հեղաշրջման ճնշումից հետո Էրդողանը պնդել է, որ Թուրքիայում պետք է վերականգնվի մահապատիժը, ինչն առաջ է բերել Եվրամիության հետ հակամարտությունը, ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների կորուստը, ինչպես նաև ԵՄ-ի և Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմի վերացումը[29]։

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է դադարեցնել թուրք-քրդական հակամարտությունը, որը շարունակվում է 1980-ական թվականներից և որի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Եվրամիության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի համաձայն՝ կընդլայնվի քրդական լեզվի օգտագործման ոլորտը։ Օրինակ, այն կարելի է օգտագործել ԶԼՄ-ներում և քաղաքական քարոզարշավների ընթացքում։ Բացի այդ, կվերադարձվեն քրդական անվանումները թուրքական ոճով վերանվանված քաղաքներին[30]։ 2011 թվականի նոյեմբերի 23-ին, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, Էրդողանը ներողություն է խնդրել Դերսիմի կոտորածի համար՝ 1930-ական թվականներին կատարված զանգվածային սպանության համար, որի ընթացքում թուրքական զորքերի կողմից սպանվել են տասնյակ հազարավոր զազաներ և ալևիներ[31]։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան մեկուկես միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն կարող է ճանաչել միայն այն բանից հետո, երբ թուրք-հայկական համատեղ հանձնաժողովի կողմից հետաքննություն կանցկացվի, որի կազմում պետք է ընդգրկվեն պատմաբաններ, հնագետներ, քաղաքագետներ և այլ փորձագետներ[32][33]։

2008 թվականի դեկտեմբերին Էրդողանը դատապարտել է թուրք մտավորականության «Ներեցեք մեզ» արշավը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել Թուրքիայում լռության մատնված Հայոց ցեղասպանության խնդրին։ Էրդողանը հայտարարել է․

«Ես չեմ հասկանում և չեմ աջակցում այս արշավին։ Մենք հանցագործություն չենք կատարել, այնպես որ մենք ներողություն չենք խնդրում»[34]

Նման դիրքորոշում Էրդողանը որդեգրել է նաև Պոնտոսի հույների ցեղասպանության հարցում։ 2006 թվականի մայիսին նա դատապարտել էր Սալոնիկում այդ հանցագործության հարյուր հազարավոր զոհերի հիշատակին նվիրված նոր հուշարձանի բացումը[35]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում գործազրկության մակարդակը 2000-2014 թվականներին

2002 թվականին Էրդողանին ժառանգել է թուրքական տնտեսությունը, որը նոր էր սկսել թունավորվել Քեմալ Դերվիշի բարեփոխումներին հաջորդած ռեցեսիայից[36]։ Էրդողանը պաշտպանել է ֆինանսների նախարար Ալի Բաբաջանին մակրոտնտեսական քաղաքականության ապահովման հարցում։ Էրդողանը ձգտում էր բազմաթիվ օտարերկրյա ներդրողների ներգրավել երկիր։ Թուրքիայի տնտեսության մեջ 2002-2012 թվականների ներդրումները իրական ՀՆԱ-ի 64 % աճ և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 43 % աճ են առաջացրել։ Հրապարակայնորեն հայտարարագրվել են զգալիորեն մեծ թվեր, որոնցում հաշվի չի առնվել 2002-2012 թվականներին ամերիկյան դոլարի գնաճը[37]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրդողանը կրթության նախարարության բյուջեն 2002 թվականին 7,5 միլիարդ լիրայից ավելացրել է մինչև 34 միլիարդ լիրա 2011 թվականին, ինչը կազմել է ազգային բյուջեի ամենամեծ բաժինը, որը տրամադրվել է մեկ նախարարության[38]։ Պարտադիր կրթության ժամկետը ութ տարուց ավելացել և դարձել է տասներկուս[39][40]։

2005 թվականին Թուրքիայի խորհրդարանը համաներում շնորհեց այն ուսանողներին, ովքեր բուհերից հեռացան մինչև 2003 թվականը։ Համաներումը կիրառվել է ակադեմիական կամ կարգապահական հիմքերով ազատված ուսանողների նկատմամբ[41]։ 2004 թվականին դասագրքերը դարձել են անվճար, իսկ 2008 թվականից Թուրքիայի յուրաքանչյուր նահանգ ունեցել է իր համալսարանը[42]։ Էրդողանի՝ վարչապետի պաշտոնում գտնվելու ընթացքում Թուրքիայում համալսարանների թիվն ավելացել է գրեթե երկու անգամ՝ 2002 թվականի 98-ից 2012 թվականի հոկտեմբերին հասնել է 186-ի[43]։

Սահմանադրական բարեփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ ներկայացվել է Թուրքիայի սահմանադրության 18 ուղղումներին հավանություն տալու հարցը։ Փոփոխությունները նախատեսում էին անցում նախագահական Հանրապետությանը և նախագահական իշխանության համապատասխան ամրապնդում, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորների թվի ավելացում և դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի բարեփոխում։ Հանրաքվեի արդյունքներով փոփոխությունների օգտին արտահայտվել է ընտրազանգվածի ավելի քան 51 %-ը[44]։

Փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք նախատեսված էին 2019 թվականի նոյեմբերի 3-ին, սակայն 2018 թվականի ապրիլի 18-ին Էրդողանը երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ էր նշանակել 2018 թվականի հունիսի 24-ին[45]։ Ընտրությունների արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների ավելի քան 52 %-ը, իսկ նրա գլխավորած կուսակցությունը դարձել է մեծամասնություն խորհրդարանում։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Նյուպորտում, 2014 թվական

Էրդողանը «Քաղաքակրթությունների դաշինքի» հիմնադիրներից է։ Դրա ստեղծման նախաձեռնությունը առաջարկել Է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն՝ 2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպության 59-րդ Գլխավոր ասամբլեայում։ Նախաձեռնության նպատակն է ակտիվացնել միջազգային գործողությունները ծայրահեղականության դեմ ազգամիջյան, միջմշակութային և միջկրոնական երկխոսության և փոխգործակցության հաստատման միջոցով։ Դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնում արևմտյան և Իսլամական աշխարհների միջև շփման նվազեցմանը։

Եվրոպական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

European Voice թերթը Էրդողանին անվանել է «2004 թվականի եվրոպացի»[46] 2005 թվականի հոկտեմբերի 3-ին իր երկրում իրականացվող բարեփոխումների համար սկսվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները[47]։

Այն երկրները, որոնք այցելել է Էրդողանը վարչապետի պաշտոնում։

ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ բանակցությունները սառեցվել են 2009 և 2010 թվականներին, երբ թուրքական նավահանգիստները փակ էին Կիպրոսի նավերի համար։ Բացի այդ, պահպանումը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մնում է Թուրքիայի խնդիրը, որն արգելք է հանդիսանում ԵՄ-ին անդամակցելուն[48]։

Սու-24 խոցված ինքնաթիռի շուրջ տեղի ունեցած միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչը խոցել էր ռուսական Սու-24-ը Սիրիայի երկնքում, կատապուլտացիայի ժամանակ զոհվել էր օդաչու Օլեգ Պեշկովը։ Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ և չեղարկել անայցագիր ռեժիմը[49]։ 2016 թվականի հունիսի 27-ին Էրդողանը նախագահ Պուտինին ուղղված ուղերձում խորին ցավակցություն է հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ և ներողություն խնդրել նրա ընտանիքից։ Որոշ լրատվամիջոցներ այս դրվագը սխալմամբ մեկնաբանում են որպես ինքնաթիռի կործանման համար պաշտոնական ներողություն հայցող ուղերձ[50][51][52]։ Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահը կարգադրել է վերացնել զբոսաշրջիկների՝ Թուրքիա այցելելու վարչական սահմանափակումները և վերսկսել առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը[53]։

Ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ էր ներկայացրել այն մասին, որ Ռեջեփ Էրդողանն ու իր ընտանիքը ներգրավված են Իսլամական պետության կողմից արդյունահանվող սիրիական և իրաքյան նավթի անօրինական արդյունահանման և Թուրքիա տեղափոխման մեջ։ Բացի այդ, գերատեսչությունը Էրդողանին մեղադրել է զենքի և զինամթերքի վաճառքի, ինչպես նաև ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ[54]։

2016 թվականի մարտի 26-ին Guardian-ի տրամադրության տակ է հայտնվել Հորդանանի Թագավոր Աբդալլահ 2-րդի և ամերիկացի խորհրդարանականների զրույցի վերծանումը։ Միապետը պատմել է, որ «այն փաստը, որ ահաբեկիչները ուղևորվում են Եվրոպա, թուրքական քաղաքականության մի մասն է»։ Թագավորը նաև հայտարարել է, որ Էրդողանը «հավատում է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են արմատական իսլամիզմի մեթոդներով»[55]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  5. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  6. Премьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган победил на первых прямых выборах Президента Турции
  7. «Erdogan plays to base by slighting Armenians». Al Monitor. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին.
  8. Taylor, Adam (2014 թ․ օգոստոսի 6). «Is 'Armenian' an insult? Turkey's prime minister seems to think so». The Washington Post. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. 9,0 9,1 «Реджеп Тайип Эрдоган: политический портрет». Русская служба Би-би-си. 2002 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Life story» (անգլերեն). AK Parti Official Web Site. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  11. «Life story». AK Parti Official Web Site. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  12. «Recep Tayyip Erdoğan». Britannica Online Encyclopedia. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «Fenerbahçe Erdoğan'ı transfer etmek istemiş» [Fenerbahçe wanted to transfer Erdoğan]. Milliyet (թուրքերեն). 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  14. «Эрбакан вернулся в «большую политику»». IslamNews. 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  15. «Ушёл из жизни основатель политического ислама Турции». IslamNews. 2011 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  16. Walter Mayr (2007 թ․ հուլիսի 16). «Turkey's Powerful Prime Minister: Who Can Challenge Erdogan?». Der Spiegel. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. «Turkey's charismatic pro-Islamic leader». BBC News. 2002 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2006 թ․ հուլիսի 23-ին.
  18. Sontag, Deborah (2003 թ․ մայիսի 11). «The Erdogan Experiment». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  19. «Перепалка между Пересом и Эрдоганом в Давосе». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  20. Премьер-министр Турции: над уйгурами-мусульманами совершён геноцид Արխիվացված 2009-07-12 Wayback Machine, News.Bakililar.az, 11 июля 2009 г.
  21. Эрдоган считает свою партию примером для всех мусульман
  22. «Премьер Турции Эрдоган переизбран лидером правящей партии». РИА «Новости». 2012 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  23. ИТАР-ТАСС: Международная панорама — Кандидатом на пост премьер-министра Турции стал глава МИД Ахмет Давутоглу
  24. «Resmî Diplomatik İlişkiler Sürecini Kuzey Kıbrıs'tan Başlatıyoruz». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
  25. Эксперт: Реджеп Тайип Эрдоган подавил оппозиционную прессу, а теперь взялся за учёных
  26. агентство "Анадолу". «В Анкаре проходит 6-й съезд правящей Партии справедливости и развития Турции». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  27. Korrespondent.net. «Эрдогана переизбрали на пост лидера правящей партии в Турции» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  28. Росбизнесконсалтинг, 4 августа 2016. Число задержанных после мятежа в Турции увеличилось до 26 тыс. человек
  29. Вести, 19 июля 2016. Эрдоган в интервью CNN рассказал, как едва не погиб во время переворота
  30. Arsu, Sebnem (2009 թ․ նոյեմբերի 13). «Turkey Plans to Ease Restrictions on Kurds and Help End Decades of Conflict». New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  31. «Turkey apologises for 1930s killing of thousands of Kurds». The Telegraph. London. 2011 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին.
  32. «A Conversation with Recep Tayyip Erdogan». Council on Foreign Relations. 2007 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  33. «Turkish Prime Minister talks about Armenian genocide». YouTube. 2008 թ․ փետրվարի 9.
  34. Tait, Robert (2008 թ․ նոյեմբերի 18). «Turkish PM dismisses apology for alleged Armenian genocide». The Guardian. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  35. Erdogan Pressures Karamanlis on Pontic Genocide Memorial Արխիվացված 2016-08-21 Wayback Machine (May 15th, 2006)
  36. «The Turkish Model of Government». Canadians for Justice and Peace in the Middle East. 2012-03. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  37. Rodrik, Dani (2013 թ․ հունիսի 20). «How well did the Turkish economy do over the last decade». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  38. Haberi Yazdir (2008 թ․ օգոստոսի 31). «Bir numaralı bütçe Eğitim'e» [The number one budget to education]. Yeni Safak (թուրքերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  39. «Compulsory education to be increased to 12 years in Turkey». Today's Zaman. 2012 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  40. «Haydi Kızlar Okula! The Girls' Education Campaign in Turkey» (PDF). UNICEF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  41. «Amnesty For University Students». The New York Times. 2005 թ․ փետրվարի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  42. «Üniversitesiz il kalmadı» [University in last province]. Milliyet (թուրքերեն). 2008 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  43. «Şahin: Üniversite Sayısı 186’ya Ulaştı haberi» [Şahin: Number of universities reaches 186] (թուրքերեն). Haberler.com. 2012 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite web}}: C1 control character in |title= at position 29 (օգնություն)
  44. Желтов М. В. (2017 թ․ մայիսի 19). «Конституционный референдум в Турции: восход Эрдоганского султаната». ИнтерИзбирком. Аналитический портал о выборах в мире. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  45. Эрдоган назначил досрочные выборы президента
  46. Tümü, Haberin (2004 թ․ դեկտեմբերի 1). «Erdoğan named European of the Year». NTV-MSNBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  47. «EU enlargement past, present and future». BBC News. 2008 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  48. «Turkey 2012 Progress report» (PDF). European Commission. 2012 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  49. Россия ответила Турции за сбитый самолёт экономическими мерами
  50. «Эрдоган извинился перед Путиным за сбитый Су-24». Росбизнесконсалтинг. 2016 թ․ հունիսի 27.
  51. «Реджеп Эрдоган: «Я говорю: извините»». Известия. 2016 թ․ հունիսի 27.
  52. «Я говорю: "Извините": опубликован текст послания Эрдогана Путину». Life. 2016 թ․ հունիսի 27.
  53. «Россия отменит ограничение на посещение Турции туристами». Росбизнесконсалтинг. 2016 թ․ հունիսի 29.
  54. Минобороны РФ: руководство Турции вовлечено в незаконное получение сирийской нефти от ИГ
  55. Guardian: король Иордании рассказал о роли Турции в терактах в Европе

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեջեփ Թայիփ Էրդողան» հոդվածին։