Ռենդի Օրտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենդի Օրտոն
Randy Orton
Օրտոնը որդու հետ
Իրական անունՌենդալ Քիթ Օրտոն
Randal Keith Orton
Ռինգային անուն(ներ)Ռենդի Օրտոն[1]
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ111 կգ[1]
Իրական հասակ1,93 մ[1]
Ծննդյան թվականապրիլի 1, 1980 (44 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Չարլզ, Միսուրի, ԱՄՆ
ՄարզիչԿովբոյ Բոբ Օրտոն
«Mid Missouri Wrestling Alliance»

«South Broadway Athletic Club»
«Mid Missouri Wrestling Alliance»


«Ohio Valley Wrestling»[2]
ԴեբյուտՄարտի 18, 2000
ԱմուսինՍամանտա Սպենո (2007-2013)
Երեխաներ1

Ռենդալ Քիթ Օրտոն (անգլ.՝ Randal Keith Orton, ապրիլի 1, 1980(1980-04-01), Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Մարզական կարիերան սկսել է «Mid-Missouri Wrestling Association», այնուհետև՝ «Southern Illinois Conference Wrestling», և վերջապես՝ «Ohio Valley Wrestling» (OVW) զարգացման առաջնություններում։ «OVW»-ում ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ ճանաչվել է OVW հարդքոր չեմպիոն։

«WWE»-ի հիմնական կազմում ընդգրկվելուց կարճ ժամանակ անց դարձել է «Էվոլյուցիա» կոչվող խմբավորման անդամ (Թրիփլ Էյչի, Բատիստայի և Ռիկ Ֆլեյրի հետ), որի կազմում մեկ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսը։ Կարիերայի ընթացքում եղել է մի շարք այլ խմբավորումների և թիմերի անդամ, մասնավորապես «Rated RKO» թիմի կազմում Էդջի հետ մեկ անգամ ճանաչվել է Աշխարհի թիմային չեմպիոն։ Հայտնի է եղել նաև որպես «Ժառանգություն» խմբավորման առաջնորդ (Քոդի Ռոուդզի և Թեդ Դիբիասիի անդամակցությամբ)։

Կարիերայի ընթացքում Օրտոնն ութ անգամ նվաճել է WWE (աշխարհի ծանրքաշային) և չորս անգամ Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսները՝ մինչ օրս համարվելով վերջինիս ամենաերիտասարդ կրողը (24 տարեկանում[1][3])։ Հանդսիանում է նաև Աշխարհի ծանրքաշային գոտու վերջին կրողը, մինչև վերջինիս միավորումը WWE տիտղոսի հետ (այժմ հայտնի որպես՝ WWE աշխարհի ծանրքաշային տիտղոս)։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, մեկական անգամներ ճանաչվել է WWE միջմայրցամաքային և WWE աշխարհի թիմային չեմպիոն։ Հաղթանակ է տարել նաև 2009 թվականի «Թագավորական մարտ» մրցույթում։

Համարվում է երրորդ սերնդի ռեստլեր։ Պապը՝ Բոբ Օրտոն ավագը և հայրը՝ Կովբոյ Բոբ Օրտոնը, ինչպես նաև հորեղբայր Բերի Օրտոնը ժամանակին նույնպես հանդես են եկել ռեստլինգի արդյունաբերությունում։

Օրտոնի ֆինիշերային RKO կոչվող հնարքն ունի բավականին մեծ տարածում համացանցային մշակույթում, և հատկապես 2014 թվականից լայնորեն օգտագործվում է «Vine» հավելվածում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ռենդի Օրտոնի կենսագրությունը». «WWE». Վերցված է 2011 թ․ Ապրիլի 26-ին.
  2. «Ռենդի Օրտոնի Էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Աշխարհի ծանրքաշային տիտղոս (W.W.E. Smackdown!)». «Wrestling-Titles.com». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. http://mashable.com/2014/10/15/randy-orton-rko-vines/#702PqiMfk8qA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Օրտոն» հոդվածին։