Ջորջ Սիրլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Սիրլ
George Searle
Ծնվել էհունիսի 27, 1839(1839-06-27)[1]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էհուլիսի 7, 1918(1918-07-07) (79 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ամերիկյան կաթոլիկ համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան
Պարգևներ

Ջորջ Մարի Սիրլ (անգլ.՝ George Mary Searle, հունիսի 27, 1839(1839-06-27)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հուլիսի 7, 1918(1918-07-07), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կաթոլիկ եկեղեցական, աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Դադլի աստղադիտարանում։ 1858 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է (55) Պանդորա աստերոիդը, որը նրա առաջին և վերջին հայտնաբերած աստերոիդն էր։ Բացի այդ նա հայտնաբերել է 6 գալակտիկա։ Հետագայում դասավանդել է «Ամերիկայի կաթոլիկ համալսարանում»։

1905 թվականին Ջորջ Սիրլը հրատարակել է իր գաղափարները Գրիգորյան օրացույցի բարեփոխման համար։ Առաջարկվել է ամեն նոր տարին սկսել կիրակի օրվանից[2]։ Ըստ նոր օրացույցի ոչ նահանջ տարիներում պետք է լիներ 364 օր կամ ճիշտ 52 շաբաթ, ինչը հնարավոր էր դառնում փետրվար ամսվա կրճատման հաշվին մինչև 27 օր։ Իսկ նահանջ տարիների մեջ շաբաթների քանակը ավելանում էր մեկով, այսինքն մինչև 53, իսկ օրերի քանակը դառնում էր 371։ Այս ավելացված շաբաթը առաջարկվում էր դարձնել տոնական և ավելացնել ապրիլի ու մայիսի միջև։ Այս համակարգով նահանջ կհամարվեր ամեն հինգերորդ տարին, բացառությամբ այն տարիների, որոնք կլինեին բազմապատիկ 50 և 400 թվերին։ Արդյունքում կստացվեր օրացույց, որում ամեն 400 տարվա մեջ կլիներ 20871 շաբաթ, որը կհամընկներ այսօրվա Գրիգորիական օրացույցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Catholic Encyclopedia and its makers / C. G. Herbermann, E. A. Pace, C. B. Pallen, T. J. Shahan, J. J. WynneNYC: The Encyclopedia Press, 1917.
  2. Անգլալեզու երկրներում շաբաթվա օրերը ընդունված է հաշվել կիրակի օրվանից, այլ ոչ երկուշաբթիից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաթոլիկ հանրագիտարանը և նրա ստեղծողները (1917), էջ՝ 157; archive.org։
  • Ջորջ Մ. Սիրլ, «Հնարավոր օրացույց» Կաթոլիկ աշխարհ, Ընդհանուր գրականության և գիտության ամսագիր (Նոյ. 1 1905), էջ՝ 239։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]