Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոտտի (իտալ. ՝ Giovanni Battista Viotti ) Ջովաննի Բատիստա (մայիսի 12 , 1755 (1755-05-12 ) [1] [2] [3] […] , Ֆոնտանեթո Պո , Վերչելլի , Պիեմոնտ , Իտալիա [4] [5] - մարտի 3 , 1824 (1824-03-03 ) [1] [2] [3] […] , Լոնդոն , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն [6] [4] [5] ), իտալացի ջութակահար և կոմպոզիտոր։
1775 թվականից՝ պալատական երաժիշտ Թուրինում։ 1782 -1792 թվականներին ապրել է Փարիզում , 1792 թվականից՝ գլխավորապես Լոնդոնում ։ 1819 -1822 թվականին Փարիզում ղեկավարել է «Արվեստների թատրոնը» («Grand opera»)։ Վճռական ազդեցություն է գործել ֆրանսիական ջութակի դպրոցի զարգացման վրա։ Ականավոր վիրտուոզ-ջութակահար Վիոտտին հեղինակ է ջութակի երկերի, կամերա-գործիքային անսամբլների։ Գործիքային մենակատար կոնցերտի զարգացման կարևոր փուլ էին նրա ջութակի և նվագախմբի 29 կոնցերտները։ Կոմպոզիտորի հայրենի Վերչելլի քաղաքում անց են կացվում Վիոտտի անվան երաժշտության և պարի ամենամյա միջազգային մրցույթներ (1950 թվականից)։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Grove Music Online — OUP . — ISBN 978-1-56159-263-0
↑ 6,0 6,1 6,2 Виотти Джованни Баттиста // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 460 )։
Բառարաններ և հանրագիտարաններ