Ջոզեֆ Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Ուոքեր
Ի ծնե անուն՝Joseph Walker
Ծննդյան թիվ՝օգոստոսի 22, 1892
Ծննդավայր՝Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ
Վախճանի թիվ՝օգոստոսի 1, 1985
Վախճանի վայր՝Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Երկիր՝ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգություն՝ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն՝USA
Մասնագիտություն՝կինոօպերատոր
Կարիերա՝1919-1952
Պարգևներ՝4 անգամ ներկայացվել է Օսկարի
IMDb։ID 0907900

Ջոզեֆ Ուոքեր (անգլ.՝ Joseph Walker, օգոստոսի 22, 1892(1892-08-22)[1][2], Դենվեր, ԱՄՆ - օգոստոսի 1, 1985(1985-08-01)[1][2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ Մոտ 145 ֆիլմի օպերատոր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Ուոքերը ծնվել է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Սկզբնական շրջանում աշխատել է որպես հեռախոսային լարերի ինժեներ, ապա Կարմիր խաչի համար լուսանկարիչ է աշխատում Առաջին համաշխարհային պատերազմում[3]։

Մի քանի օպերատորական գյուտերի հեղինակ է։

1984 թվականին իր երկրորդ կնոջ՝ Խուանիտա Ուոքերի հետ միասին նկարահանել է ինքնակենսագրական ֆիլմ՝ «Լույսը նրա դեմքին»։ Մահացել է 1985 թվականին՝ 92 տարեկան հասակում, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբում՝ սկսած 1919 թվականից, աշխատում է Canadian film Back to God's Country ընկերությունում, որը նկարահումներ էր անում Արկտիկայի շրջանում։ Հաջորդ 7 տարիների ընթացքում աշխատում է անկախ ռեժիսորներ Վ. Ս. Վան Դյուկի, Ֆրենսիս Ֆորդի և Ջորջ Բ. Սեյցի հետ։ Իսկ 1927 թվականից մինչև կարիերայի ավարտը՝ 1952 թվականը մեծ մասամբ աշխատում է Columbia Pictures կինոնկերության նախագծերում[3]

Հատկապես հաջող են եղել նրա ու ռեժիսոր Ֆրենկ Կապրայի համագործակցությունը մոտ քսան ֆիլմերում, որոնցից առավել նշանավոր են՝

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

4 անգամ ներկայացվել է Օսկարի հետևյալ ֆիլմերի համար.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #13800093X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Joseph Walker at FilmReference.com