Ջո Աբերկրոմբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Աբերկրոմբի
Ծնվել էդեկտեմբերի 31, 1974(1974-12-31)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԼանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, գիտաֆանտաստիկ գրող և մոնտաժող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեսթերի համալսարան և Lancaster Royal Grammar School?
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներThe Blade Itself?
Կայքjoeabercrombie.com
Ջո Աբերկրոմբի Վիքիդարանում
 Joe Abercrombie Վիքիպահեստում

Ջո Աբերկրոմբի (անգլ.՝ Joe Abercrombie, դեկտեմբերի 31, 1974(1974-12-31)[1], Լանկաստեր, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Անգլիա), անգլիացի ֆանտաստ գրող։ «Առաջին օրենք» եռագրության հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լանկաստերի թագավորական միջնակարգ դպրոցը և Մանչեստերի համալսարանը, որտեղ սովորում էր հոգեբանության ֆակուլտետում։ Համալսարանը ավարտելուց հետո սկսեց աշխատել հեռուստատեսությունում, իսկ հետո դարձավ անկախ մոնտաժոր։ 2002 թվականին աշխատանքների ընդմիջումների ժամանակ սկսեց գրել իր առաջին վեպը՝ «Արյուն և երկաթ» (անգլ.՝ The Blade Itself), որը ավարտեց 2004 թվականին։ Վեպը տպագրվել է 2006 թվականին «Gollancz» հրատարակության կողմից, որից հետո Աբերկրոմբին գրեց «Առաջին օրենք» եռագրության մնացած երկու մասերը. «Մինչ նրանց կախաղան կհանեն» (անգլ.՝ Before They Are Hanged) և «Թագավորների վերջին փաստարկը» (անգլ.՝ Last Argument of Kings)։ SFF World թեմատիկ ռեսուրսի մասնակիցների կողմից նրա վեպերը երկու անգամ ճանաչվել են «Տարվա գրքեր»։ 2008 թվականին Ջոն մասնակցել է BBC World of Fantasy հաղորդմանը այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Մայքլ Մուրկոկը, Թերրի Փրաթչեթը, Չայնա Մևիլը։ Ներկա ժամանակներում ապրում է Սոմերսեթ կոմսության Բատ քաղաքում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առաջին օրենք» եռագրություն (անգլ.՝ The First Law Trilogy)
    • «Արյուն և երկաթ» (անգլ.՝ The Blade Itself) (2006 թվականի մայիս) 2008 թվականին առաջադրվել է Ջոն Վ. Քեմփբելի մրցանակաբաշխությանը
    • «Մինչ նրանց կախաղան կհանեն» (անգլ.՝ Before They Are Hanged) (2007 թվականի մարտ)
    • «Թագավորների վերջին փաստարկը» (անգլ.՝ Last Argument of Kings) (2008 թվականի մարտ)
  • «Լավ է մատուցել սառը» (անգլ.՝ Best Served Cold) (2009 թվականի հունիս)
  • «Հերոսներ» (անգլ.՝ The Heroes) (2011 թվականի հունվար)
  • «Կարմիր երկիր» (անգլ.՝ Red Country) (2012 թվականի հոկտեմբեր)
  • «Քաղաքից» (անգլ.՝ Skipping Town) (2013)
  • «Ալեկոծված ծովը» եռագրություն
    • «Կիսաթագավոր» (անգլ.՝ Half a King) (2014)[2]
    • «Աշխարհի կեսը» (անգլ.՝ Half the World») (2015)[3]
    • «Կիսապատերազմ» (անգլ.՝ Half a War) (2015)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Abercrombie, J. «Half a King». Del Rey (15 July 2014).
  3. Abercrombie, J. «Half the World UK cover and release date revealed». Harper Voyager (12 February 2015). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  4. Abercrombie, J. «Books by Joe Abercrombie».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Աբերկրոմբի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Աբերկրոմբի» հոդվածին։