Ջիլիան Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Ջիլիան Անդերսոն
անգլ.՝ Gillian Anderson
Ծնվել էօգոստոսի 9, 1968(1968-08-09)[1][2][3][…] (55 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
ԿրթությունԴե Պաուլ համալսարան (1990), City High-Middle School? (1986), Կոռնելի համալսարան (1987) և ԴեՊոլ համալսարանի թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն[5]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, ձայնային դերասանուհի, իրավապաշտպան, երգչուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Clyde Klotz? և Julian Ozanne?
Համատեղ ապրող(ներ)Փիթեր Մորգան
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա[7]

Թատերական համաշխարհային մրցանակ

[6]

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

Բրիտանական անկախ կինոմրցանակ բրիտանական անկախ ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

[8]

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

և

Evening Standard Theatre Award for Best Actress?

gilliananderson.ws

Ջիլիան Լի Անդերսոն (անգլ.՝ Gillian Leigh Anderson, օգոստոսի 9, 1968(1968-08-09)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի։ Բազմաթիվ կինո-, թատերական և հեռուստատեսային մրցանակների դափնեկիր[9]։ Առավել հայտնի է որպես ԿՀՎ-ի գործակալ Դանա Սկալլիի դերակատարուհի քննադատների կողմից ճանաչված «Գաղտնի նյութեր» հեռուստատեսային սերիալում, որտեղ խաղացել է բոլոր 9 եթերաշրջաններում[10] և երկու լիամետրաժ ֆիլմերում՝ «Գաղտնի նյութեր. Մարտ ապագայի համար» (1999 թվական) և «Գաղտնի նյութեր։ Ուզում եմ հավատալ» (2008 թվական)[11], Լիլի Բերտին Տերենս Դեյվիսի «Ուրախության տունը» (2000 թվական) ֆիլմում[12] և լեդի Դեդլոկին Չարլզ Դիքենսի ստեղծագործության հիման վրա BBC-ի նկարահանած «Սառը տուն» (2005 թվական)[13] հեռուստասերիալում։ Նաև Անդերսոնը հանդիսատեսին հայտնի է «Հզոր կելտը» (2005 թվական), «Շոտլանդիայի վերջին թագավորը» (2006 թվական), «Քույր» (2012 թվական) ֆիլմերից[11]։

Ջիլիանը իր կարիերան սկսել է բեմում, որտեղ արժանացել է առաջին ճանաչման և մրցանակների։ Ներկա ժամանակներում նա նույնպես մասնակցում է թատերական բեմադրությունների։ Նրա առավել հայտնի թատերական դերերից են «Բացակայող ընկերները» (որի համար նա արժանացել է Համաշխարհային թատերական մրցանակի՝ լավագույն նորամուտի համար)[14], «Տիկնիկային տուն» և ««Ցանկությունների» տրամվայը» (որը նրան անվանակրգում է բերում Լոուրենս Օլիվիեի մրցանակի՝ լավագույն դերասանուհի անվանակարգում)[15]։

2013 թվականին Ջիլիան Անդերսոնը Բեդելին Դյու Մորի՝ սերիական մարդասպան Հանիբալ Լեկտերի հոգեթևրապեվտի դերն է խաղում «Հանիբալ» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա դառնում է Ստելա Գիբսոնի գլխավոր դերի դերակատարուհին «Անկում» հեռուստասերիալում[11]։ Ջիլիանը արժանացել է «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների հինգական անվանակարգման (մեկական հաղթանակ), ինչպես նաև անվանակարգվել է բրիտանական BAFTA մրցանակի։ Տվյալ պահին Անդերսոնը անվանակարգված է եղել 60 տարբեր մրցանակների, որոնցից 22-ը հաջողություն են ունեցել[9]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլիանը ծնվել է Չիկագոյում, Հոմեր Էդվարդ «Էդ» III-ի և Ռոզմարի «Պոուզի» Էլիս Անդերսոնի (աղջկական Լեյն) ընտանիքում[16]։ Նրա հայրը տիրապետում էր ընկերության, որը զբաղվում էր ֆիլմերի պոստպրոդակշնով, մայրն աշխատում էր համարկարգչային վերլուծաբան[17]։ Նրա նախնիների թվում նշվում են իռլանդացիներ, գերմանացիներ և շոտլանդացիներ[18]։ Նրա ծնունդից շահ չանցած ընտանիքը 15 ամսով տեղավոխվում է Պուերտո Ռիկո[19], իսկ այնուհետև Լոնդոնի Կրաուչ Էնդ թաղամաս, որտեղ և անցնում են նրա մանկական տարիները։ Տեղափոխման պատճառ են հանդիսանում Էդվարդի Լոնդոնի Կինոդպրոցում (LFS) ուսանելու անհրաժեշտությունը։ Երբ լրանում է Ջիլիանի 11 տարին, նրա ընտանիքը կրկին տեղափոխվում է, այս անգամ Գրանդ Ռապիդս (Միչիգան նահանգ)[20], որտեղ Ջիլիանը սովորում է տարրական, այնուհետև միջնակարգ քաղաքային դպրոցում՝ հումանիտար թեքումով շնորհալի ուսանողների համար ուսումնական ծրագրով։ Անդեսոնը ծաղրանքի առարկա է դառնում իր անգլիական բարբառի պատճառով։ Շուտով Ջիլիանը սովորում է խոսել միջինարևմտյան արտասանությամբ։ Մինչ այժմ նրա առոգանությունը կախված է նրա գտնվելու վայրից՝ օրինակ, Ջեյ Լենոյի հետ հարցազրույցի ժամանակ նա խոսում էր ամերիկական առոգանությամբ, իսկ Մայքլ Պարկինսոնի հետ հարցազրույցում այն փոխվում է անգլերենի[21][22][23]։

1980-ական թվականների սկզբին Ջիլիանը քթի փիրսինգ է անում, իսկ մազերը ներկում է տարբեր գույներով։ Որոշ ամերիկական դպրոցներում ավանդույթ կա սովորպողներին շնորհելու տարբեր «անվանակարգումներ»։ Այդպես, Անդերսոնի դպրոցական համադասարանցիները նրա համար ձայն են տալիս որպես «Ամենագեղասքանչ դպրոցականի», «Դասարանի ծաղրածու», «Հնարավոր է կճաղատանա», «Հնարավոր է կձերբակալվի» անվանակարգերում։ Իսկապես, վերջին կանխագուշակումն իրականանում է՝ Ջիլիանին ոստիկանությունը ձերբակալում է, երբ ավարտական երեկոյի նախօրյակին նա դպրոցի դռների փականի մեջ սոսինձ է լցնում[24]։

Չնայած նրան, որ Անդերսոնը հետաքրքրվում էր ծովային կենսաբանությամբ, միջնակարգ դպրոցում ուսանելու առաջին տարում, 14 տարեկան հասակում, նա ընկնում է թատերական խմբակ, որտեղ անմիջապես ստանում է Ջուլիետի դերը։ Ջիլիանի մանկավարժը լիակատար հիացմունքի մեջ էր նրա խաղից։ Բարձրանալով բեմ, Ջիլիանը գիտակցում է իր իրական հակումը։ Հետագայում երիտասարդ մասնագետի կողմից վարձվում է Գրենդս Ռապիդսի քաղաքացիական թատրոն և Թատերական մշակույթի դպրոց (անգլ.՝ Grand Rapids Civic Theatre & School of Theatre Arts)։ Ջիլիանի համար գլխավոր հետաքրքրությունը դառնում է թատրոնը և պանկ-շարժումը։ Իր երազանքի իրականացման համար Ջիլիանը ստիպված է լինում փախչել տնից մեկ ճամպրուկով, իր հետ վերցնելով մի փոքր գումար։ 1986 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է հեղինակավոր Գուդմենի թատերական դպրոց՝ Չիկագոյի Դե Պաուլ համալսարանի դերասանական ֆակուլտետ, որտեղ 1990 թվականին արժանանում է գեղեցիկ արվեստների բակալավրի աստիճանի։ Նա նաև մասնակցություն է ունենում Կորնելյան համալսարանում Մեծ Բրիտանիայի Ազգային թատրոնի ամառային ելույթներին[25][26]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլիան Անդերսոնը «Գաղտնի նյութեր։ Ցանկանում եմ հավատալ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Անդերսոնը Նյու Յորք է տեղավոխվում երբ նա 22 տարեկան էր[27]։ Նյութական աջակցության համար, իր կարիերայի սկզբում, Անդեսոնը ստիպված էր մատուցողուհի աշխատել։ 1991 թվականին արժանանում է «Theatre World Awards» մրցանակի՝ «Բացակայող ընկերներ» պիեսի համար, որում նաև խաղում էր Բրենդա Բլետին[28][29]։ Նրա հաջորդ թատերական աշխատանքը հանդիսանում է դերը «Բարեգործ» բեմադրությունում՝ ըստ Քրիստոֆեր Հեմփթոնի, Նյու Հեյվենի (Կոնեկտիկուտ) Լոնգ Վարֆ թատրոնի բեմում[30]։ Անդերսոնը Լոս Անջելես է տեղափոխվում 1992 թվականին և սկսում է մասնակցել տարբեր փորձերի։ Նույն թվականին Ջիլիանը խաղում է մալուխային ալիքի համար «Home Fires Burning» ֆիլմում, առավել հայտնի «Դրախտի դռներ» աուդիո-գրքի ձևաչափով[31][32]։ Նույնպես 1992 թվականին, նա նորամուտում է հեռուստաէկրաններին, «Վերամարմնավորում» ցածրաբյուջե լիամետրաժ ֆիլմում[11]։ Այլևս նրան մեծ դերեր թատրոնում չեն առաջարկում, իսկ գնալ լսումների հեռուստա-դերերի փնտրտուքի համար, ինչպես նրան խորհուրդ է տալիս իր գործակալը, Անդերսոնը չէր ցանկանում՝ դերասանուհին իրեն երդում է տալիս, որ երբեք հիմար հեռուստասերիալներում չի նկարահանվի[33]։ Սակայն, մեկ տարի մնալով անաշխատանք, նա որոշակիորեն փոխում է իր կարծիքը ևլ սկսում է փորձել ոչ մեծ դերերի համար[34]։

1993 թվականին նա երկրորդական դեր է խաղում «Fox Network» նոր ընկերության «Դասարան 96» երիտասարդական սերիալում[33], որի շնորհիվ 24-ամյա դերասանուհուն առաջարկ է գալիս փորձելու ԿՀՎ-ի հատուկ գործակալ Դանա Սկալայի դերին «Գաղտնի նյութեր» սերիալում։ Անդերսոնին դուր է գալիս սցենարը. «առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում, սցենարում կար ուժեղ, անկախ, խելացի կին գլխավոր դերում»։ Սերիալի հեղինակ Կրիս Կարտերը ցանկանում էր նրան վերցնել Սկալլիի դերին, սակայն «Fox»-ը ցանկանում էր ավելի սեքսուալ դերասանուհի առավել լուրջ հեռուսհտատեսային կարիերայով։ «Fox»-ը առաջարկներ է ուղարկում բազմաթիվ դերասանուհիների, սակայն Կարտերը պնդում է և ընկերությունը համաձայնվում է[35]։ Ջիլիանը ստանում է այդ դերը և խաղում 13 դրվագներում (ստանդարտ նվազագույն պատվեր հեռուստաալիքների համար)։ Առաջին հինգ եթերաշրջանները նկարահանվում են Վանկուվերում, ևս չորսը՝ Լոս Անջելեսում[36]։ Սերիալը տևում է ինը եթերաշրջան, և նկարահանվում են երկու լիամետրաժ ֆիլմեր՝ թողարկված 1998 և 2008 թվականներին։ Սկալլիի դերը Անդերսոնին համաշխարհային ճանաչում են բերում և նրան դարձնում են ճանաչված սեքս-խորհրդանիշ[37]։ Դանի Սկալլիի դերը Ջիլիանին բազմաթիվ մրցանակներ են բերում, որոնցից ամենահեղինակավորներն են «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի երկու մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» անվանակարգում[9]։ Հենց նկարահանման հրապարակում էլ նա ծանոթանում է իր առաջին ամուսնու հետ, նկարչի օգնական Կլայդ Կլոտցի[38]։

Պաշտամունքային սերիալում նկարահանումներին զուգահեռ նա նկարահանվում էր մի քանի ֆիլմերում՝ 1997 թվականին «Դժոխային տաքսի», 1998 թվականին «Հսկան», «Գաղտնի նյութեր։ Պայքար ապագայի համար» և «Խաղեր սրտի հետ»։ Անդերսոնը 1999 թվականին մասնակցություն է ունեցել ճապոնական «Մոնոնոքե արքայադուստրը» մուլտֆիլմի անգլալեզու տարբերակի ձայնավորմանը, որտեղ նա ձայնավորել է Մորոին։ Ջիլիանը հանդիսանում է մուլտֆիլմերի ռեժիսոր Հայաո Միյաձակիի արվեստի երկրպագուն[39]։ Նաև նա մասնակցել է Իվ Էլսների «Հեշտոցի մենախոսությունը» (անգլ.՝ The Vagina Monologues) բեմադրությունում[40]։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին գլխավոր դերն է կատարում Էդիթ Ուորտոնի «Ուրախությունների տունը» վեպի էկրանավորումում, որի համար արժանանում է մի քանի մրցանակների[11]։ «Գաղտնի նյութերի» նկարահանումներից հետո Անդերսոնը Լոնդոն է վերադառնում թատերական բեմադրություններում մշտական մասնակցության համար, զուգահեռաբար մասնակցելով կինո- և հեռուստատեսային ֆիլմերում[41]։ Նա ձայնավորել է գիտական թեմաներով մի քանի փաստա-վավերագրական ֆիլմեր, որոնցում հանդիսատեսը կարող է ճանաչել «գործակալ Սկալլիի» հեղինակավոր ձայնը, ով լավ ծանոթ է նյութերին

2005 թվականին լեդի Դադլոկի դերն է խաղում Չարլզ Դիքենսի «Սառը տուն» նովելի էկրանավորումում՝ ստեղծված BBC-ի կողմից, որի համար 2006 թվականին նա արժանանում է անվանակարգումների՝ BAFTA մրցանակի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Էմմի» մրցանակի համար «Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում (անգլ.՝ Lead Actress in a Miniseries or a Movie) և դառնում է բրիտանական լրագրողների գիլդիայի կինո- և ռադիո մրցանակների (անգլ.՝ Broadcasting Press Guild Television and Radio Award) դափնեկիր[9]։ Բացի դրանից, լեդի Դադլոկի դերի համար Ջիլիանը անվանակարգվում է «Սպուտնիկ» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների և երկրորդ տեղն է զբաղեցնում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ԲիԲիՍի կայքի քվեարկության արդյունքում (առաջին տեղին արժանանում է Բիլի Պայպերը, երրորդը՝ Աննա Մաքսվել Մարտինը)[9][42]։ Նույն 2005 թվականին նա խաղում է գլխավոր դերը «Հզոր կելտը» ֆիլմում (որի համար արժանանում է IFTA մրցանակի «Լավագույն օտարերկրյա դերասանուհի» անվանակարգում)[9] և խաղում է «Տրիստրամ Շենդի» նովելի էկրանավորումում՝ «Տրիստրամ Շենդի։ Աքլորիկի և ցուլիկի պատմությունը»։

2006 և 2007 թվականներին նկարահանվել է երկու բրիտանական ֆիլմերում՝ «Շոտլանդիայի վերջին թագավորը» (2006), Ջեյմս Մաքէվոյի մասնակցությամբ և «Վրեժի ցանկություն» (անգլ.՝ Straightheads) (2007), Դեննի Դայերի մասնակցությամբ։ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի մարտի 11-ը մասնակցություն է ունեցել ըստ «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի երկրորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանումներին՝ «Գաղտնի նյութեր։ Ցանկանում են հավատալ», որտեղ կրկին խաղում է գործակալ Դանի Սկալլիին[43]։ 2008 թվականին կամեո մասնակցել է «Գլուխգործողների թատրոն» («Masterpiece») դրամատիկական հեռուստասերիալի մեկ դրվագում («Զգացմունք և զգայնություն»)։ 2013 թվականից նկարահանվում է «Անկում» (անգլ.՝ The Fall) հեռուստասերիալում[11]։

2014 թվականի դեկտեմբերին հայտարարվում է, որ բրիտանական BBC կորպորացիայի կողմից սկսվել են Լև Տոլստոյի Պատերազմ և խաղաղություն վեպի հիման վրա սերիալի նկարահանումները։ Ջիլիան Անդերսոնը հրավիրված է բարձրաշխարհիկ սալոնի տիրուհի Աննա Պավլովնա Շերերի դերին[44]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլիան Անդերսոնը 2004 թվականին

Ջիլիան Անդերսոնը ունի քույր Զոուի, ով խաղացել է 14-ամյա Սկալլիին «Գաղտնի նյութեր» սերիալում, «Սուրբծննդյան օրհներգ» դրվագում[45]։ Ջիլիանն ամուսնացած է եղել երկու անգամ։ Նա իր առաջին ամուսնու՝ Կլայդ Կլոտցի հետ ամուսնացել է 1994 թվականի առաջին օրը, Հավայան կղզիներում գտնվող գոլֆի համար խաղադաշտի տասնյոթերորդ փոսիկի մոտ։ Արարողությունը կատարվում է բուդդայական ավանդույթներով։ Նրանք ամուսնալուծվում են 1997 թվականին[46]։ 2004 թվականի դեկտեմբերին Ջիլիանը կրկին ամուսնանում է։ Այս անգամ նրա ընտրյալը Ջուլիան Օզեյնն է (վավերագրական ֆիլմերի ռեժիսոր)։ Արարողությունը տեղի է ունենում Լամու կղզում գտնվող Շելլա գյուղում, տեղակայաված Քենիայից ոչ հեռու[47]։ Անդերսոնը ամուսնալուծության մասին հայտարարում է 2006 թվականի ապրիլի 21-ին, 16 ամսվա համատեղ կյանքից հետո[48]։ 2006 թվականից մինչ 2012 թվականը հանդիպել է Մարկ Գրիֆիտսի հետ[46]։

Անդերսոնը երեք երեխաների մայր է։ Առաջին դուստրը՝ Պայպեր Մարուն, ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 25-ին Վանկուվերում, Կանադա («Գաղտնի նյութեր»-ի «Պայպեր Մարու» (անգլ.՝ Piper Maru) դրվագը անվանված է նրա պատվին)[49]։ Կրիս։ Կարտերը դերասանուհուն տրամադրում է 10-օրյա դեկրետային արձակուրդ, որից հետո Ջիլիանը վերադառնում է նկարահանումներին։ Կարտերը դառնում է նորածնի կնքահայրը[50]։ 2000 թվականին Պայպերկ ունեցել է փոքրիկ հայտնություն «Ուրախության տունը» ֆիլմում։ Երկու մյուս երեխաները՝ Օսկար (ծնված 2006 թվականի նոյեմբերի 1-ին) և Ֆելիքս (ծնված 2008 թվականի հոկտեմբերի 15-ին), Մարկ Գրիֆիտսի հետ համատեղ կյանքից են[51]։

Բարեգործություն և մարդասիրական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը բարեգործական օգնություն է ցուցաբերում նեյրոֆիբրոմատոզի հայտնաբերման և բուժման աջակցությամբ։ Նա հանդիսանում է Նեյրոֆիբրոմատոզի Ասոցիացաիայի պատվավոր ներկայացուցիչ։ Նմանատիպ գործունեությունը հիմնված է նրանում, որ դերասանուհու եղբոր մոտ հայտնաբերվել է NF-1 հիվանդությունը (մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին)։ Ջիզլիանը նաև հանդիսանում է «Նորացված Հարավային Աֆրիկայի Նկարիչներ» տնօրենների խորհրդի անդամ։ Բացի այդ, Անդերսոնը հանդիսանում է PETA-ի ակտիվիստուհի և համակողմանիորեն պաշտպանում է կենդանիների իրավունքները։ Ջիլիանը 2010 թվականի սկզբին հանդես է եկել «Survival International» կազմակերպության իրավունքների համար բարեգործական միջոցառումներին։ Ջիլիան Անդերսոնը, այլ ականավոր անձանց հետ միասին, բոյկոտ է հայտարարել Բոտսվանայի կառավարության որոշմանը, որը սահմանափակում է Կալահարիի բուշմենների իրավունքները։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1986 Միանգամից երեքը Three at Once կին # 1 Կարճամետրաժ Մայկ Կուն Դեն Բարոն,
Նոնա Ուոլտերս
1988 Ընտրության հարց A Matter of Choice Կարճամետրաժ Ուիլյամ Դևիս
1989 – Սիմփսոնները The Simpsons Դանա Սկալլի (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մարկ Կերկլենդ
Սթիվեն Դին Մուր
Ջիմ Ռիրդոն
Դեն Կասթելանետա,
Ջուլի Կավներ,
Նենսի Կարտրայտ,
Յարդլի Սմիթ,
Գարի Շիրեր
1992 Վերամարմնավորում The Turning Էփրիլ Կավանաղ Դրամա Լ. Ա. Պուոպոլո Կարեն Ալեն,
Ռեյմոնդ Ջ. Բերի,
Մայքլ Դոլան,
Տես Հարպեր
1992 – 1997 Իկ կատուն Eek! the Cat գործակալ Սկալլի (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ջոն Հալֆպեննի
Ջեմի Ուիտնի
Տոունի Կիտաեն,
Բիլ Կոփ,
Էլիզաբեթ Դեյլի,
Չարլզ Ադլեր,
Գարի Օուենս
1993 Դասարան 96 Class of '96 Ռեյչել Սերիալ,
Դրամա
Մենախեմ Բինեցկի
Հիլեյն Հեդ
Փիթեր Հորտոն
Ջեյսոն Գեդրիկ,
Մեգան Ուորդ,
Բրենդոն Դուգլաս,
Պերի Մուր,
Լիզա Դին Ռայան
1993 – 2002 Գաղտնի նյութեր The X Files Դանա Սկալլի Սերիալ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Կիմ Մեններս
Ռոբ Բոումեն
Դևիդ Նաթեր
Դևիդ Դուխովնի,
Միտչ Պիլեջի,
Ռոբերտ Պատրիկ,
Թոմ Բրեյդվուդ
1993 – 2004 Ֆրեյզեր Frasier Ջեննի Սերիալ,
Կատակերգություն
Դևիդ Լի
Կելսի Գրեմեր
Պամելա Ֆրայման
Կելսի Գրեմեր,
Ջեյն Լիվզ,
Դևիդ Հայդ Պիրս,
Պերի Գիլպին,
Ջոն Մահոնի
1994 – 2002 Կրկնակի վերաբեռնավորում ReBoot Դատա Նալի (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Դիկ Զոնդագ
Մայքլ Դոնովան
Սթիվ Բոլ
Կետլին Բար,
Մայքլ Բենյաեր,
Գարի Չոկ,
Թոնի Ջեյ,
Շարոն Ալեքսանդր
1997 Արքայադուստ Մոնոնոկեն Mononoke-hime Մորո (հնչյունավորում, անգլիական տարբերակ) Անիմե,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Դրամա,
Արկածային
Հայաո Միադզակի Բիլի Կրուդապ,
Բիլի Բոբ Տորնտոն,
Միննի Դրայվեր,
Ջոն Դի Մաջիո,
Կլեր Դեյնս
1997 Դժոխային տաքսի Chicago Cab աղջիկ Դրամա,
Կատակերգություն
Մերի Ցիբուլսկի
Ջոն Տինտորի
Ջոն Սի Ռայլի,
Ջոն Կյուսակ,
Ջուլիաննա Մուր,
Լորի Մետկաֆ
1998 Հսկան The Mighty Լորետա Լի Դրամա,
Կատակերգություն
Փիթեր Չելսոմ Շերոն Սթոուն,
Էլդեն Հենսոն,
Քիրան Կալկին,
Գարի Դին Ստենտոն,
Ջինա Ռոուլենդս
1998 Գաղտնի նյութեր։ Պայքար ապագայի համար The X Files հատուկ գործակալ Դանա Սկալլի Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դետեկտիվ
Ռոբ Բոումեն Դևիդ Դուխովնի,
Ջոն Նևիլ,
Ուիլյամ Բ. Դևիս,
Մարտին Լանդաու
1998 Խաղեր սրտի հետ Playing by Heart Մերեդիտ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ուիլարդ Քերոլ Անջելինա Ջոլի,
Շոն Կոների,
Ջինա Ռոուլենդս,
Մեդելին Ստոու
2000 Ուրախության տունը The House of Mirth Լիլի Բերտ Դրամա,
Մելոդրամա
Տերենս Դևիս Դեն Էյկրոյդ,
Էլինոր Բրոն,
Տերի Կիննի,
Էնթոնի ԼաՊալյա
2002 Ռիչարդ Ռոջերս։ Ինչ-որ հմայված երեկո Richard Rodgers: Some Enchanted Evening Փաստագրական,
Երաժշտական
Սելի Բուրգես,
Կիմ Քրիսվել,
Ջուդի Դենչ,
Լեսլի Գարետ
2005 Հզոր կելտը The Mighty Celt Քեյթ Դրամա Պիրս Էլիոթ Քեն Ստոթ,
Տայրոն ՄակՔեննա,
Ռիչարդ Դորմեր,
Շոն ՄակԳինլի
2005 Առասպելաբանություն ճյուղեր, մաս 1 Threads of Mythology, Part 1 Փաստագրական,
Կարճամետրաժ
Քրիս Կարտեր,
Դևիդ Դուխովնի
2005 Տրիստրամ Շենդի։ Աքլորիկի և ցուլիկի պատմությունը A Cock and Bull Story Ուիդոու Ուադմեն Կատակերգություն Մայքլ Ուինտերբոթոմ Սթիվ Կուգան,
Ռոբ Բրայդոն,
Կիլի Հոուզ,
Շիրլի Հենդերսոն,
Ռեյմոնդ Վարինգ
2005 Առասպելաբանություն ճյուղեր, մաս 3 Threads of Mythology, Part 3 Սկալլի Կարճամետրաժ,
Փաստագրական
Քրիս Կարտեր Քրիս Կարտեր,
Դևիդ Դուխովնի
2005 Առասպելաբանություն ճյուղեր, մաս 4 Threads of Mythology, Part 4 Սկալլի Կարճամետրաժ,
Փաստագրական
Քրիս Կարտեր Քրիս Կարտեր,
Աննաբետ Գիշ,
Ռոբերտ Պատրիկ,
Միտչ Պիլեջի
2005 Սառը տունը Bleak House լեդի Դեդլոկ Մինի սերիալ,
Դրամա
Ջասթին Չադվիկ
Սուզաննա Ուայտ
Աննա Մաքսվել Մարտին,
Դենիս Լոսոն,
Կերի Մալիգան,
Թոմ Ջորջսոն
2006 Շոտլանդիայի վերջին թագավորը The Last King of Scotland Սառա Մերիտ Դրամա,
Կենսագրական,
Պատմական
Քևին ՄակԴոնալդ Ֆորեսթ Ուիտակեր,
Ջեյմս ՄակԷվոյ,
Կերի Վաշինգտոն,
Սայմոն ՄակԲերնի
2007 Վրեժի ցանկություն Straightheads Էլիս Թրիլեր,
Դրամա
Դեն Ռիդ Դեննի Դայեր,
Ադամ Ռեյներ,
Էնտոնի Բիրն,
Էնտոնի Կալֆ
2007 Ռոբբի հյուսիսային եղջերուն Robbie the Reindeer in Close Encounters of the Herd Kind թագուհի Վորկանա (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Դոնի Անդերսոն Արդալ Օ’Հենլոն,
Ջեյն Հորոքս,
Քիրա Նայթլի,
Օզզի Օսբորն
2008 Գաղտնի նյութեր։ Ուզում եմ հավատալ The X-Files: I Want to Believe Դանա Սկալլի Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Քրիս Կարտեր Դևիդ Դուխովնի,
Ամանդա Փիթ,
Բիլի Կոնոլի,
Իքսզիբիտ
2008 Ինչպես կորցնել ընկերներին և բոլորին ստիպել ատել քեզ How to Lose Friends & Alienate People Էլեանոր Ջոնսոն Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբերտ Բ. Ուայդե Սայմոն Պեգգ,
Մեգան Ֆոքս,
Ջեֆ Բրիջես,
Կիրստեն Դանսթ
2009 Բուգի Վուգի Boogie Woogie Ժան Մակլեստոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Դունկան Ուորդ Ալան Կամինգ,
Հեզեր Գրեմ,
Դեննի Հյուսթոն,
Ջեք Հյուսթոն
2010 Ոչ մի ճնշում No Pressure Կարճամետրաժ,
Կատակերգություն
Դագալ Ուիլսոն
2010 Մոբի Դիկ Moby Dick Էլիզաբեթ Մինի սերիալ,
Դրամա,
Արկածային
Մայկ Բարկեր Վիլյամ Հըրթ,
Իտան Հոուկ,
Չարլի Կոքս,
Էդի Մարսան,
2010 Ցանկացած մարդու սիրտ Any Human Heart Վինդզորի հերցոգուհի Սերիալ,
Դրամա,
Մելոդրամա
Մայքլ Սեմյուելս Ջիմ Բրոուդբենտ,
Մետյու Մակֆեյդեն,
Կոնոր Նիլոն,
Հեյլի Էտվել,
Սեմ Կլաֆլին
2011 Կոկուրիկոյի լանջերից Kokuriko-zaka kara Հանա Մացուզակի (հնչյունավորում, ամերիկյան տարբերակ) Անիմե,
Մուլտֆիլմ,
Դրամա
Գոռո Միաձակի Մասամի Նագասավա,
Ջունիչի Օկադա,
Կեյկո Տակեշիտա,
Յուրիկո Իշիդա,
Ռումի Խիրագի
2011 Գործակալ Ջոնի Ինգլիշ։ Վերաբեռնավորում Johnny English Reborn Պամելա Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Օլիվեր Փարկեր Ռոուեն Էտկինսոն,
Ռոջեր Բարկլայ,
Էրիկ Կարտե,
Տոգո Իգավա
2011 Բոսորագույն թերթիկը և սպիտակը The Crimson Petal and the White միսիս Քասթևեյ Մինի սերիալ,
Դրամա,
Մելոդրամա
Մարկ Մանդեն Ռոմոլա Գարայ,
Քրիս Օ’Դաուդ,
Ամանդա Հեյլ,
Շիրլի Հենդերսոն,
Կետի Լայոնս
2011 Մեծ հույսեր Great Expectations միսս Հավիսամ Սերիալ,
Դրամա
Բրայան Կիրկ Դուգլաս Բուտ,
Ջեք Ռոտ,
Ռեյ Ուինսթոն,
Դևիդ Սուշե,
Պոլ Ռիս
2012 Ուրվական պարողը Shadow Dancer Քեյթ Ֆլետչեր Թրիլեր Ջեյմս Մարշ Կլայվ Օուեն,
Անդրեա Ռայզբորո,
Էյդեն Գիլեն,
Դոմնալ Գլիսոն
2012 Քույր L'enfant d'en haut Քրիստեն Յանսեն Դրամա Ուրսուլա Մեյեր Կեյսի Մոթետ Կլյայն,
Լեա Սեյդու,
Մարտին Կոմպսթոն,
Ժան-Ֆրանսուա Ստևենեն
2012 – Անկում The Fall Ստելլա Գիբսոն Սերիալ,
Թրիլեր,
Դրամա
Ջեյկոբ Վերբրյուգգեն Սինին Բրենան,
Մայքլ Կոլգան,
Քրիս Կորիգեն,
Ջուլեթ Կրոուֆորդ
2013 Պարոն Մորգանի վերջին սերը Mr. Morgan's Last Love Կարեն Դրամա,
Կատակերգություն
Սանդրա Նեթելբեկ Մայքլ Կեյն,
Կլեմանս Պոեզի,
Ջասթին Կիրկ,
Ջեյն Ալեքսանդր
2013 Ես կհետևեմ քեզ I'll Follow You Down Մարիկա Ֆանտաստիկ,
Դրամա,
Դետեկտիվ
Ռիչի Մեխտա Հեյլի Ջոել Օսմենտ,
Ռուֆուս Սյուել,
Վիկտոր Գարբեր,
Կյարա Գլասկո
Հաստլիկ պոռնիկի նզովքը The Curse of The Buxom Strumpet Բեստի Ֆոքսեր Կատակերգություն Մեթյու Բատլեր Յեն ՄակԿելեն,
Նատան Ստյուարտ-Ջարեթ,
Մարկ Ուիլյամս,
Էնդրյու Բաչան

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գաղտնի նյութեր» (անգլ.՝ The X-Files) (հեռուստասերիալ, 2000)[52]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գաղտնի նյութեր» (անգլ.՝ The X-Files) (հեռուստասերիալ, 2000)[52]
  • «Մեկնում» (անգլ.՝ The Departure) — կարճամետրաժ ֆիլմ-պրիկվել ««Ցանկություն» տրամվայը» թատերական բեմադրությանը։ Նաև հանդիսանում է Young Vic շարքի կարճամետրաժ ֆիլմերի մաս, որն արտադրվում է The Guardian-ի հետ համատեղ։ Սցենարի մի մասը գրվել է գրող Էնդրյու Օ’Հեգենի կողմից[53]։

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անկում» (անգլ.՝ «The Fall») սերիալի երկրորդ եթերաշրջանի գործադիր պրոդյուսեր[54]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձայնավորել է E.V.E. (Enhanched Virtual Entity) ինքնաթիռային համակարգիչը «Hellbender» խաղում 1996 թվականին[11]։
  • Հայտնվել է «The X-Files» խաղում և ձայնավորել է ինքն իրեն «The X-Files: Resist or Serve» խաղում[11]։
  • Ձայնավորել է «Դրախտի դռներ» և «Գաղտնի նյութեր։ Էպիկենտրոն» (անգլ.՝ The X-Files: Ground Zero) աուդիո-գրքերը[31]։
  • Չշփվող հնդկացիների մասին պատմող ֆիլմի պատմող, ովքեր ապրում են Բրազիլիայի և Պերուի սահմանին։ Ֆիլմը հանդիսանում է Survival International կազմակերպության մի մասը, որի նպատակն է հանդիսանում Աշխարհի վերջին չշփվող ազգերի պաշտպանությունը[55]։
  • «Գաղափարների պատմություն» (2015) հաղորդման վարող «BBC Radio 4»-ում[56]։
  • «The Widowmaker» (2015) փաստագրական ֆիլմի պատմիչ[57]։
  • Բանաստեղծուհի Ջեֆ Ռովինի հետ համահեղինակությամբ գրել է նորամուտային «A Vision of Fire» գիրքը, հրատարակված 2014 թվականին։ Ստեղծագործության ոճը «գիտա-ֆանտաստիկ թրիլեր է դիցաբանական մասնաբաժիններով»[58]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին Անդերսոնի համար քվեարկել են որպես «Աշխարհի ամենասեքսուալ կին»՝ ըստ FHM ամսագրի վարկածի[59]։
  • 1997 թվականին տեղ է գտել «People» ամսագրի վարկածով «Մոլորակի 50 գեղեցիկ մարդիկ» ցուցակում[60]։
  • 2008 թվականին նա 21-րդ տեղն է գրավում «Բոլոր ժամանակների 100 ամենասեքսուալ անվանիները» անվանակարգում՝ ըստ FHM ամսագրի վարկածի[61]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hal Featuring Gillian Anderson — Extremis (Virgin Records America — 1997)[62]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Whitney B. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11943931X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Companies House — 1988.
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/581724/2016_Honorary_awards_V4.pdf
  8. http://walkoffame.com/gillian-anderson
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Gillian Anderson Awards (IMDb)» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  10. «X-Files (1993—2002)» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 «Gillian Anderson (IMDb)» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  12. «The House of Mirth (2000)» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  13. «Bleak House (2005)» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  14. «Theatre World Award Recipients» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  15. «The 39th Olivier Awards nominations announced» (անգլերեն). 2015 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  16. «Information about Homer Edward (Ed) Anderson III» (Английский). Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Merrell, Sue (2007 թ․ մայիսի 18). «Charity, celebrity blend well, actress says». The Grand Rapids Press. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  18. «Gillian Anderson (Bio)» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. email from Gillian’s mother via The Official Gillian Anderson Website
  20. Thompson, Jonathan (2002 թ․ նոյեմբերի 17). «Gillian Anderson: Just don't ask her about aliens». The Independent. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  21. Farndale, Nigel (2009 թ․ մայիսի 1). «Gillian Anderson bares all». Telegraph. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  22. 17 september 2007 (2007 թ․ սեպտեմբերի 17). «Gillian Anderson interview — Parkinson — BBC». YouTube. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. 20 januari 2009. «Gillian Anderson on Jay Leno Part 1». YouTube. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. Margy Rochlin (1997 թ․ հոկտեմբեր). «Gillian Anderson Uncensored». US magazine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 4-ին.
  25. «Джиллиан Андерсон (site2013)» (Русский). 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Джиллиан Андерсон (Биография) uznayvse.ru» (Русский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Джиллиан Андерсон: Той химии, что возникла у нас с Дэвидом, противостоять было невозможно» (Русский). 2014 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «The New York Times» (Английский). 1991 թ․ փետրվարի 21. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Джиллиан Андерсон дала интервью изданию Variety» (Русский). 2014 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. ALVIN KLEIN (1992 թ․ փետրվարի 2). «THEATER; 'The Philanthropist'» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. 31,0 31,1 «Gillian Anderson (Filmography)» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «Gillian Anderson (FAQ)» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. 33,0 33,1 «Джиллиан Андерсон Gillian Anderson» (Русский). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «Биография Джиллиан Андерсон» (Русский). 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Alix Walker (2014 թ․ հոկտեմբերի 4). «GILLIAN ANDERSON HAD MADE A CAREER OUT OF PLAYING COMPLEX, ALOOF CHARACTERS. BUT AS SHE TELLS STYLIST, SHE'S NOT AS SERIOUS AS EVERYONE THINKS» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «X-Files creator Chris Carter calls Vancouver 'perfect place' to film reboot» (Английский). 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Джиллиан Андерсон (ivi.ru)» (Русский). Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Gillian Anderson (Bio (Lifetime))» (Английский). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «"The Critical Eye – Gillian Anderson"» (Английский). 1999 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Gillian Anderson terrified of theatre» (Английский). 2011 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Gillian Anderson (Bio of. site)» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «BBC Drama 2005» (Английский). 2005. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Pamela McClintock; Pamela McClintock Tatiana Siegel (2007 թ․ հոկտեմբերի 31). «Fox sets date for 'X-Files' sequel» (Английский). Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. War and Peace first look: Paul Dano, Lily James, Gillian Anderson star in BBC's miniseries
  45. «Full Cast & Crew» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. 46,0 46,1 MIKE LARKIN (2012 թ․ օգոստոսի 8). «The Ex-files! Gillian Anderson splits from partner Mark Griffiths after six year relationship» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. SARA NATHAN (2012 թ․ հուլիսի 30). «You can't label my 'fluid' sexuality, says X Files star Gillian Anderson» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. «Джиллиан Андерсон (cosmo)» (Русский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. ERIN DONNELY (2015 թ․ ապրիլի 15). «Piper Maru Klotz Gillian Anderson Daughter X Files» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. «Джиллиан Андерсон и Дэвид Духовны живут вместе» (Русский). 2012 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. «Gillian Anderson (nndb)» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. 52,0 52,1 «The X-Files (1993—2002) Full Cast & Crew» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. Chris Wiegand (2014 թ․ հոկտեմբերի 2). «Gillian Anderson stars in film prequel to A Streetcar Named Desire» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. Patrick Munn (2013 թ․ մայիսի 27). «It's Official: BBC Two Renews 'The Fall' For Season 2» (Английский). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. «First ever aerial footage of uncontacted Amazon tribe released» (Английский). 2011 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. «Gillian Anderson's guide to love and life» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «The Widowmaker (2015)» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «A Vision of Fire (Earthend Saga #1)» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. Damon Syson (1996-10). «FHM #81» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. «Gillian Anderson People.com» (Английский). 1997 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «The all-time 100 Sexiest hall of fame» (Английский). 2008 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. «Hal (2) Featuring Gillian Anderson ‎- Extremis» (Английский). Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլիան Անդերսոն» հոդվածին։