Ջենիֆեր Ջեյսոն Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Ջեյսոն Լի
անգլ.՝ Jennifer Jason Leigh[1]
Ջենիֆեր Ջեյսոն Լին 2015 թվականին
Ծնվել է1962 թվական փետրվարի 5
ԾննդավայրՀոլլիվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Palisades Charter High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Ջենիֆեր Լի Մորոու
Jennifer Leigh Morrow
Մասնագիտությունդերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր
Ակտիվ շրջան1970 թվական-այժմ
Ընտրանի«Միայնակ սպիտակ կին», «Կարճ պատմություններ», «Դոլորես Քլեյնբորն»
Ծնողներհայր՝ Վիկ Մորոու, մայր՝ Բարբարա Թերներ
Ամուսին(ներ)Նոա Բաումբախ
Համատեղ ապրող(ներ)Ջեյսոն Պատրիկ
Երեխա(ներ)Ռոմեր Էմանուել Բաումբախ (2010 թվական, մարտի 13)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000492

Ջենիֆեր Ջեյսոն Լի (անգլ.՝ Jennifer Jason Leigh, փետրվարի 5, 1962(1962-02-05)[3][3][4][…], Հոլիվուդ, Լոս Անջելես), ամերիկյան դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և երգչուհի, առավել հայտնի «Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում» («Fast Times at Ridgemont High», 1982 թվական), «Միայնակ սպիտակ կին» («Single White Female», 1992 թվական), «Կարճ պատմություններ» («Short Cuts», 1993 թվական), «Տիկին Պարկերը և արատավոր շրջապատը» («Mrs. Parker and the Vicious Circle», 1994 թվական), «Ջորջիա» («Georgia», 1995 թվական) և «Դոլորես Քլեյբորն» («Dolores Claiborne», 1995 թվական)՝ ֆիլմերում խաղացած դերերով։ Լին հայտնի է շնորհիվ էկրանին դյուրազգաց, հոգեպես անհավասարակշիռ, խոցելի և բարդ կանանց խաղացած դերերով[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆեր Լի Մորոուն (անգլ.՝ Jennifer Leigh Morrow) ծնվել է 1962 թվականի փետրվարի 5-ին Հոլլիվուդում, Կալիֆորնիա նահանգ։ Նրա հայրը՝ Վիկ Մորոուն, եղել է դերասան ռուս-հրեական ծագումով, իսկ մայրը՝ Բարբարա Թյորներ, սցենարիստ և նախկին դերասանուհի։ Կարիերայի սկզբում Ջենիֆեր Լի Մորոուն հրաժարջում է հոր ազգանունից և անունը փոխում է Ջենիֆեր Ջեյսոն Լի, որպեսզի ինքնուրույն հասնի հաջողուըյան, առանց հոր հետ զուգորդման[6]։ Միջին Ջեյսոն անունը նա վերցրել է ի պատիվ դերասան Ջեյսոն Ռոբարդսի, Մորոու ընտանիքի ընկերոջ[7][8][9][10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս թինեյդջեր հասակում նա հաճախում է Լի Ստրասբերգի պարապմունքներին։ Նա նորամուտը նշում է 9 տարեկան հասակում և այնուհետև աշխատում է հեռուստատեսությունում, իսկ ութսուննականների սկզբին արդեն խաղում է գլխավոր դեր հեռուստաֆիլմերից մեկում։ 1982 թվականին նա արժանանում է առաջին լայն ճանաչման, շնորհիվ «Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում» («Fast Times at Ridgemont High») պատանեկան կատակերգությունում խաղացած դերի, երիտասարդ Շոն Փենի հետ[5]։ Չնայած դերասանուհու «Արագ փոփոխություններ» ֆիլմում խաղացած դերի մասին քննադատական կարծիքների, ընդհում մինչև 1990 թվականը դերասանուհու կարիերան ընթանում էր հանգիստ և նա խաղում է հիմնականում անկախ դրամաներում և թրիլերներում, ինչպես նաև կատարում է երկրորդական դերեր հոլլիվուդյան ֆիլմերում[5]։ 1989 թվականին նա մարմնավաճառուհու գլխավոր դերն է խաղում «Վերջին շրջադարձը Բրուքլինում» («Last Exit to Brooklyn») ֆիլմում, որը նրան բերում է տարբեր քննադատական միությունների մի քանի մրցանակներ, իսկ այնուհետև նկարահանվում է «Մայամի Բլյուզ» («Miami Blues») և «Կայֆ» («Rush») ֆիլմերում, ինչպես նաև «Կենդանի թաղվածները» («Buried Alive») հեռուստաֆիլմում։ Դրանից հետո նա նկարահանվում 1991 թվականի կոմերցիոն հաջողության արժանացած «Կրակե պտուտահողմ» («Backdraft») ֆիլմում՝ Կուրտ Ռասելի հետ[11]։

Կարիերային առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆեր Ջեյսոն Լիի կարիերայում առավել նվաճում դառնում է կնոջ դերը, որը փորձում էր առևանգել Բրիջիտ Ֆոնդի անձը 1992 թվականի «Միայնակ սպիտակ կինը» ֆիլմում[5]։ Լին քննադատների կողմից արժանանում է դրական կարծիքների և MTV մրցանակ լավագույն կինոչարագործին[12]։ Հաջորդ տարի նա հայտնվում է Ռոբերտ Օլտմենի «Կարճ պատմություններ» խմբային ֆիլմում, իսկ այնուհետև նկարահանվում է Կոեն եղբայրների «Հադչակերի օգնականը» կինոնկարում[5]։

1994 թվականին Ջենիֆեր Ջեյսոն Լին խաղում է Դորոթի Պարկերի դերը քննադատների կողմից ջերմ ընդունված, սակայն վարձույթում հաջողություն չունեցած «Տիկին Պարկերը և արատավոր շրջապատը» («Mrs. Parker and the Vicious Circle»)՝ ֆիլմում[13]։ Ֆիլմում դերը դառնում է դերասանուհու առավել լայն հայտնի դերերից մեկը կարիերայում[13], որը արժանանում է քննադատների միությունների մի շարք մրցանակների և անվանակարգումներ «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ լավագույն դերասանուհի-դրամա և «Անկախ ոգի»՝ լավագույն դերասանուհի[12]։ Լին համարվել է «Օսկար» մրցանակի հիմնական թեկնածուներից մեկը, սակայն շորտ-ցուցակ նա այդպես էլ չի ընկնում[5]։

1995 թվականին Ջենիֆեր Ջեյսոն Լին խաղում է երկու հաջողակ ֆիլմերում. «Դոլորես Քլեյբորն» («Dolores Claiborne»)՝ Քեթի Բեյթսի հետ և «Ջորջիա» («Georgia»)՝ Մեր Ուինինգեմի հետ, որոնցից վերջինի սցենարը գրվել է դերասանուհու մոր՝ Բարբարա Թյորների կողմից։ Եվ նորից Լին արժանանում է քննադատների կողմից լավ արձագանքների՝ «Ջորջիա»-ում դերի համար, սակայն նորից չի անվանակարգվում «Օսկար»-ին, ի տարբերություն ֆիլմում իր խաղընկերուհի Մեր Ուինինգեմի։

1999 թվականին հայտնի անկախ ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգը Ջենիֆերին հրավիրում է իր «Էկզիստենցիա» («eXistenZ») գիտա-ֆանտաստիկ թրիլեր ֆիլմում գլխավոր դերին։ Լին կատարում է Ալեգրի Գելլերի դերը, համակարգչային խաղերի հանճարեղ ստեղծողի։ Դերասանուհու խաղընկերն է հանդիսանում Ջուդ Լոուն։ Կրոնենբերգի մոտ նկարահանվելու համար Լին հրաժարվում է Սթենլի Կուբրիկի «Լայն փակած աչքերով» հանրահայտ նախագծում դերից, չնայած նկարահանումներն արդեն ընթանում էին։ Ընտրությունը ճիշտ էր, Կրոնենբերգի ֆիլմը արժանանում է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե Արջ մրցանակի անվանակարգում և դառնում է պաշտամունքային։ 2000 թվականին Ջենիֆերը ստանում է Վենետիկի կինոփառատոնի հանձնաժողովի անդամի հեղինակային հրավեր։

Հետագա մի քանի տարիների ընթացքում նա կանոնավոր նկարահանվում է, սակայն նրա մասնակցությամբ ֆիլմերը չէին հրապուրում լայն լսարանին և այնպիսի ուշադրությանն չեն արժանանում քննադատների կողմից ինչպես դերասանուհու նախկին աշխատանքները։ 2001 թվականին նա որպես սցենարիստ և ռեժիսոր հանդես է գալիս «Հոբելյան» («The Anniversary Party») ֆիլմում և ստանում է երկու անվանակարգում «Անկախ ոգի» մրցանակին[12]։

Յուրատեսակ ճանաչում դերասանուհուն բերում են հրաժարումները բազմաթիվ հանրահայտ դերերից, որոնք հետագայում հռչակավոր են դարձրել այլ դերասանուհիների։ Մասնավորապես՝ Ջուդի Ֆոստերի դերը «Տաքսիստ»-ում, «Նելլ», «Գառների լռությունը» և «Թռիչքի պատրանքները», Էլի Շինդի դերը «Նախաճաշ ակումբ»-ում, Ջուլիա Ռոբերտսի դերը «Սիրունիկը» ֆիլմում, Դեմի Մուրի դերը «Ուրվական»-ում, Ջուլիանա Մուրի դերը «Բուգիի գիշերները»-ում, Ջենիֆեր Կոնելիի դերը «Բանականության խաղեր»-ում, «Մնալ կենդանի» և «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալներում մասնակցությունը։ Կարիերայի ընթացքում Ջենիֆերը խուսափում էր հանրաճանաչ ֆիլմերում դերերից. «Հանրաճանադ ֆիլմերում կինը անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի ապացուցվի, որ գլխավոր հերոսը հետերոսեքսուալ է։ Ինձ նման դերերը վատ են հաջողվում և նրանք ինձ չեն հետաքրքրում» — մեկնաբանել է դերասանուհին[14]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած երկուհազարականից հիմնականում կատարում է երկրորդական կարգի դերեր բազմազան ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում։ Այդ շրջանի առավել նշանակալից ֆիլմերից են հանդիսանում «Անիծված ուղի» («Road to Perdition», 2002 թվական), «Կիրքի մութ երեսը» («In the Cut», 2003 թվական), «Մեքենավար» («The Machinist», 2004 թվական), «Բաճկոն» («The Jacket», 2005 թվական), «Մարգոն հարսանիքում» («Margot at the Wedding», 2007 թվական) և «Նյու Յորք, Նյու Յորք» («Synecdoche, New York», 2008 թվական)։ 2001 թվականին առաջին անգամ հանդես է գալիս որպես ռեժիսոր, Ալան Կամինգի հետ միասին նկարահանելով «Հոբելյան» ֆիլմը։

2009—2012 թվականներին Լին կատարում է երկրորդական դեր «Կողափայտեր» («Weeds») հեռուստասերիալում, իսկ 2012 թվականի ամռանը ստանում է Կառա Ուոլկեր Կլարկի դերը, հոգեպես անառողջ կնոջ և «Վրիժառություն» («Revenge») հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուներից մեկի մոր դերը[15]։

2015 թվականին կկատարի Քվենտին Տարանտինոյի «Նողկալի ութնյակ» («The Hateful Eight») վեսթերնի գլխավոր դերերից մեկը[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆերի ծնողները բաժանվել են երբ նա ընդամենը երկու տարեկան էր։ 1989 թվականին Harper’s Bazaar ամսագիրը նրան ընդգրկում է ԱՄՆ-ի ամենագրավիչ դերասանուհիների տասնյակում։ 2005—2013 թվականներին Ջենիֆեր Ջեյսոն Լին ամուսնացած էր ռեժիսոր Նոա Բաումբախի (ծնված 1969 թվականին) հետ[17]։ Նախկին ամուսիններն ունեն որդի՝ Ռոմեր Էմանուել Բաումբախ (ծնված 2010 թվականի մարտի 13-ին), որին դերասանուհին ծննդաբերում է 48 տարեկան հասակում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1976 Մահվան վաճառականները Tod eines Fremden
1977 Բարետտա Baretta Մարֆի
1978 Դիսնեյլենդ Disneyland
1978 Երիտասարդ փախստականները The Young Runaways Խիզեր
1980 Հրեշտակների քաղաքը Angel City Քրիստի Տիտեր
1981 Ուոլտոնները The Waltons Կեթի Սիլս
1981 Անծանոթի աչքերը Eyes of a Stranger Թրեյսի Հարիս
1981 CBS Afternoon Playhouse Լորի
1981 Սպանել Ռենդի Ուիստերին The Killing of Randy Webster Էմի Ուիլեր
1981 Լավագույն աղջիկն աշխարհում The Best Little Girl in the World Քեյսի Պոուել
1982 Անճիշտը ճիշտ է Wrong Is Right երիտասարդ աղջիկ
1982 Որսորդ Ջոնը Trapper John, M.D. Կարեն ՄակԿոլ
1982 Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում Fast Times at Ridgemont High Սթեյսի
1982 Առաջին ժամանակը The First Time Բոնի Դիլոն
1983 ABC հատուկ դպրոցից հետո ABC Afterschool Specials Անդրեա Ֆեյրչայլդ
1983 Հեշտ փողեր Easy Money Էլիսոն Կապուլետի
1983 Մահացու ուղևորություն Օսակա Girls of the White Orchid Կերոլ Հիտ
1984 Գրենդվյու, ԱՄՆ Grandview, U.S.A. Կենդի ուեբստեր
1985 Միս ու արյուն Flesh+Blood Ագնես
1986 Ուղեկից The Hitcher Նեշ
1986 Տղամարդկանց ակումբ The Men's Club Տինսի
1986 Զբոսախնջույք Picnic Մեջ Օուենս
1987 Քույր, քույր Sister, Sister Լյուսի
1987 Քողարկման տակ Under Cover Տանիլ Լարուա
1988 Լուսնի սիրտը Heart of Midnight Կերոլ Ռիվերս
1989 Մեծ նկար The Big Picture Լիդիա Ջոնսոն
1989 Վերջին շրջադարձը Բրուքլինում Last Exit to Brooklyn Տրալալա
1990 Մայամի Բլյուզ Miami Blues Սասիա Վագոներ
1990 Կենդանի թաղվածները Buried Alive Ջոաննա Գուդմեն
1990 Կյանքի գործընկեր Partners in Life Բլոսոմ
1991 Կրակե պտուտահողմ Backdraft Ջենիֆեր Ֆեյտկաս
1991 Անազնիվ սրտեր Crooked Hearts Մերիետ Հոֆման
1991 Կայֆ Rush Կրիստեն Կեյտս
1992 Զբոսանք The Prom Լանա
1992 Միայնակ սպիտակ կին Single White Female Խեդի
1993 Կարճ պատմություններ Short Cuts Լուիս Կայզեր
1994 Հադչակերի օգնականը The Hudsucker Proxy Էմի Արչեր
1994 Տիկին Պարկերը և արատավոր շրջապատը Mrs. Parker and the Vicious Circle Դորոտի Պարկեր
1995 Դոլորես Քլայնբորն Dolores Claiborne Սելինա Սենտ-Ջորջ
1995 Ջորջիա Georgia Սեյդի Ֆլուդ
1996 Կանզաս Սիթի Kansas City Բլոնդի Օ Հարա
1996 Վիժվածքը Կարոլինայից Bastard Out of Carolina Էննի Բոատրայտ
1997 Վաշինգտոնի հրապարակ Washington Square Կետրին
1997 Հազար ակր A Thousand Acres Քերոլայն Կուկ
1998 Սիրային նամակ The Love Letter Էլիզաբեթ Ուիտկոմբ
1998 Լեռան արքան King of the Hill Էմի
1998 Թրեյսին ընդունում է հրավերը Tracey Takes On… Փեյջ Գարլենդ
1998 Պատերազմ ծոցում Thanks of a Grateful Nation Տերի Սմոլ
1998 Հերկուլես։ Մուլտսերիալ Hercules Tempest
1999 Գերմարդ Superman Կետեա
1999 Էկզիստենցիա eXistenZ Ալեգրա Գերեր
1999 Սպաուն Spawn Լիլի
1999 Սպաուն 3։ Որոշիչ մարտ Spawn 3։ Ultimate Battle Լիլի
2000 Թվիթչ Սիթի Twitch City Ֆեյտ
2000 Արքան կենդանի է The King Is Alive Ջինա
2000 Երեխաներին մինչև տասնվեցը Skipped Parts Լիդիա Կալահան
2001 Մարդ, որը չի եղել The Man Who Wasn't There կալանավորուհի
2001 Հոբելյան The Anniversary Party Սալի Տերիան
2001 Արի անենք արագ The Quickie Լիզա
2001 Ֆրեյզեր Frasier Էստելա
2002 Սահմանից այն կողմ Crossed Over Կարլա Ֆեյ Տակեր
2002 Առնոլդ Hey Arnold! The Movie Բրիջետ
2002 Անիծված ուղի Road to Perdition Էննի Սալիվան
2002 Հիլլ միսիան Mission Hill Eunice «Weirdie» Eulmeyer
2003 Կիրքի մութ երեսը In the Cut Պաուլին
2004 Մեքենավար The Machinist Սթիվի
2004 Փաթաթվածները Palindromes Մարկ Ավիվա
2004 Աստղային երեխան Childstar Սյուզան
2005 Բաճկոն The Jacket բժիշկ Բետ Լորենսոն
2005 Զատիկի շաբաթը Easter Sunday մայր
2005 Թերթիկի պատմությունը Rag Tale Մերի Ջոզեֆին «Մ. Ջ.» Մորտոն
2007 Մարգոն հարսանիքում Margot at the Wedding Պոլին
2008 Նյու Յորք, Նյու Յորք Synecdoche, New York Մարի
2010 Գրինբերգ Greenberg Բետ
2009-2012 Կողափայտեր Weeds Ջիլ
2012-2013 Վրիժառություն Revenge Կառա Ուոլես Կլարկ
2013 Պահ The Moment Լի
2013 Սպանիր քո սիրելիներին Kill Your Darlings Նաոմի Գինզբերգ
2015 Ամիտիվիլ AmityviIIе Կետի Լիտս
2015 Նողկալի ութնյակ The Hateful Eight Դեյզի Դոմրպկ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дженнифер Джейсон Ли Internet Movie Database կայքում
  • «Дженнифер Джейсон Ли на сайте Internet Off-Broadway Database» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #140374353 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database // IMDb — 1990.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Jennifer Jason Leigh- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Boris Kachka. (2005 թ․ դեկտեմբերի 4). «Lone Star» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  7. «Actor Eulogized For Finest Performance». The Tuscaloosa News. 1982 թ․ հուլիսի 27. էջ 20. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Age: A State of Mind». San Jose Mercury News. 1992 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. Donnelley, Paul (2003). Fade to Black: A Book of Movie Obituaries. Omnibus. էջ 504. ISBN 0-7119-9512-5.
  10. By UGO Team January 22, 2010 Follow   (2010 թ․ հունվարի 22). «Jennifer Jason Leigh». UGO.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. «Backdraft». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Awards for Jennifer Jason Leigh». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  13. 13,0 13,1 «Mrs. Parker and the Vicious Circle (Mrs. Parker and the Round Table) (1994)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
  14. «Jennifer Jason Leigh. Biography». imdb.com.
  15. Hibberd, James. (19 июля 2012). «'Revenge' huge scoop: Jennifer Jason Leigh to play Emily's mom». Entertainment Weekly (անգլերեն). ew.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  16. Ramisetti, Kirthana (2014 թ․ նոյեմբերի 6). «'The Hateful Eight' cast announced: Samuel L. Jackson, Jennifer Jason Leigh and Channing Tatum among all-star cast in Quentin Tarantino's latest film». nydailynews.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  17. «Single White Female Star Jennifer Jason Leigh Files For Divorce». RadarOnline. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.