Ջահանգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջահանգիր
Ծնվել է՝օգոստոսի 30, 1569[1]
ԾննդավայրՖատեհպուր Սիկրի, Մեծ Մողոլների կայսրություն
Մահացել է՝հոկտեմբերի 28, 1627(1627-10-28)[2][3] (58 տարեկան)
Վախճանի վայրRajauri, Մեծ Մողոլների կայսրություն
Ջահանգիրի դամբարան
ՏոհմԹիմուրիդների հարստություն
նկարիչ և միապետ
ՀայրԱքբար Մեծ
ՄայրMariam-uz-Zamani?
ԵրեխաներՇահ Ջահան, Khusrau Mirza?, Parviz?, Shahryar? և Bahar Banu Begum?
Հավատքիսլամ

Ջահանգիր (օգոստոսի 30, 1569[1], Ֆատեհպուր Սիկրի, Մեծ Մողոլների կայսրություն - հոկտեմբերի 28, 1627(1627-10-28)[2][3], Rajauri, Մեծ Մողոլների կայսրություն), Մեծ մողոլների կայսրության տիրակալ՝ 1605 թվականից։ Աքբարի որդին։ Նրա օրոք սկսել է թուլանալ կենտրոնական իշխանությունը, մեծացել է ֆեոդալների ազդեցությունը, մեծ չափերի հասել կաշառակերությունը։

1613 թվականին անգլիական Արևելա-Հնդկական ընկերությունը Ջահանգիրից ստացել է Սուրաթում առևտրավան հիմնելու առաջին ֆերմանը (հրամանագիրը)։

1622 թվականին պարսիկները մողոլներից խլել են առևտրական կարևոր կենտրոն Ղանդահարը։ Ջահանգիրը քիչ է զբաղվել պետական գործերով․ քաղաքական մեծ ազդեցություն է ունեցել նրա կինը՝ Նուր Ջահանը։ Գրել է հիշողություններ («Թյուզուկ-ի-Ջահանգիրի»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 471