Ջակոմո Կազանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջակոմո Կազանովա
Giacomo Casanova
Դիմանկար
Ջակոմո Կազանովայի դիմանկարը, հեղինակ Անտոն Ռաֆայել Մենգս (1728-1779 թվականներ)
Ծնվել էապրիլի 2, 1725(1725-04-02)[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4]
Մահացել էհունիսի 4, 1798(1798-06-04)[2][5][6][…] (73 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] կամ Դուխցով, Բոհեմիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[7]
ԳերեզմանԴուխցով[8]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Ազգությունիտալացի
Մայրենի լեզուվենետիկերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՊադովայի համալսարան (նոյեմբերի 28, 1742)
ԵրկերԻմ կյանքի պատմությունը և Վենետիկի Հանրապետության բանտերից իմ փախուստների պատմություն
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, գրադարանավար, բանկիր, վիպասան, դիվանագետ, գրող, արկածախնդիր և ինքնակենսագիր
Գործունեությունկանանց հայտնի գայթակղող
Ծնողներհայր՝ Gaetano Casanova? և Միշել Գրիմանի, մայր՝ Զանետտա Ֆարուսսի
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև
ԵրեխաներLeonilda Castelli? և Cesarino Lanti?
 Giacomo Casanova Վիքիպահեստում

Ջակոմո Ջիրոլամո Կազանովա (իտալ.՝ Giacomo Girolamo Casanova), շևալյե դե Սենգալտ (ապրիլի 2, 1725(1725-04-02)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - հունիսի 4, 1798(1798-06-04)[2][5][6][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] և Դուխցով, Բոհեմիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[7]), հայտնի իտալացի արկածախնդիր, ճանապարհորդ և գրող, «Իմ կյանքի պատմությունը» (ֆր.՝ Histoire de ma vie)[9] մանրամասն ինքնակենսագրության հեղինակ։ Շնորհիվ այդ գրքի նա այնքան է նշանավոր դարձել իր բազմաթիվ սիրային արկածներով, որ միայն նրա անունը ստացել է շրջասույթ և այժմ օգտագործվում է որպես «կանանց գայթակղող» իմաստով։ Ըստ նրա հուշագրությունների՝ Կազանովան հանդիպել է եվրոպական միապետերի, պապերի, կարդինալների և Լուսավորության դարաշրջանի այնպիսի հայտնի գործիչների հետ, ինչպիսին են Վոլտերը, Մոցարտը և Գյոթեն։ Իր վերջին տարիները նա անցկացրել է Բոհեմիայում՝ լինելով գրադարանի վերակացու կոմս Վալդշտեյնի ամրոցում. հենց այնտեղ է նա գրել իր կյանքի պատմությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելլա Կոմեդիա փողոցը

Ջակոմո Ջիրոլամո Կազանովան ծնվել է Վենետիկում 1725 թվականի ապրիլի 2-ին՝ Զատկի օրը, դելլա Կոմեդիա փողոցի (ներկայիս Մալիպերո փողոց) տանը՝ Սուրբ Սամուիլ եկեղեցուց քիչ հեռու, որտեղ էլ նա մկրտվել է։ Նա առաջնեկն էր դերասան և պարող Գաետանո Ջուզեպպե Կազանովայի և դերասանուհի Ձանետա Ֆերուսիի ընտանիքում։ Նա ուներ հինգ եղբայր և քույր. Ֆրանչեսկո Ջուզեպպե (1727-1803 թվականներ), Ջովաննի Բատիստա (1730-1795 թվականներ), Ֆաուստինա Մագդալենա (1731-1736 թվականներ), Մարիա Մադալենա Անտոնիա Ստելլա (1732-1800 թվականներ) և Գաետանո Ալվիզո (1734-1783 թվականներ)։

Այդ ժամանակ Վենետիկի Հանրապետությունը համարվում էր եվրոպական «հաճույքների մայրաքաղաք», քանի որ նրա կառավարողները, լինելով քաղաքական և կրոնական պահպանողականներ, այնուամենայնիվ, հանդուրժող էին հասարակական արատներին և խրախուսում էին զբոսաշրջությունը։ Վենետիկը համարվում էր այցելության պարտադիր վայր Գրանդ տուրերի ժամանակ, որոնք իրականացվում էին երիտասարդ ազնվականների կողմից, հատկապես՝ անգլիացիների։ Հանրահայտ դիմակահանդեսը, խաղատները և հիասքանչ կուրտիզանուհիները տիրապետում էին ահռելի գրավիչ ուժով։ Այդ միջավայրն էլ դաստիարակում է Կազանովային և նրան դարձնում 18-րդ դարի ամենահայտնի վենետիկցիներից մեկը։

Վենետիկի Սուրբ Սամուիլ եկեղեցին, որտեղ մկրտվել է Կազանովան

Մանկական տարիներին Ջակոմոյին դաստիարակել է նրա տատիկը՝ Մարցիա Բալդիսերան, մինչ մայրը թատրոնի հետ հյուրախաղերի էր մեկնում Եվրոպա։ Հայրը մահացել է, երբ Ջակոմոն ութ տարեկան էր։ Երեխա ժամանակ Ջակոմոն տառապում էր քթի արյունահոսությունով, և Մարցիան մի կախարդուհու օգնությանն է դիմում. «Թողնելով գոնդոլը մենք մտանք ցախատուն, որտեղ հայտնաբերեցինք ծեր կնոջ՝ նստած ծղոտե ներքնակին և գրկած սև կատու, նրա շուրջը կային ևս հինգ թե վեց կատու»[10]։ Չնայած նրա օգտագործած քսուկը անօգուտ էր, տղան հիացած էր կախարդության խորհուրդով[11]։ Հնարավոր է, արյունահոսության բուժման նպատակով, որի պատճառը, ըստ բժիշկների կարծիքի, հանդիսանում էր Վենետիկի օդի բարձր խտությունը, իր իններորդ տարեդերձին Ջակոմոն ուղարկվում է պանսիոն, որը տեղակայված էր Պադուայում՝ տեղակայված ափից առավել հեռու։ Այդ իրադարձությունը Կազանովայի համար դառնում է դառը հիշողություն, ով այն ընդունում է որպես ծնողների կողմից արհամարհանք իր նկատմամբ. «Այդպես նրանք ինձանից ազատվեցին» - գանգատվում էր նա[12]։

Պանսիոնում բնակության պայմանները անտանելի էին, այդ պատճառով տղան խնդրում է իրեն հանձնել աբբա Գոցիի խնամակալությանը՝ իր առաջին ուսուցչի, ով սովորեցրել էր նրան գիտություն և ջութակի վրա նվագել։ 1734 թվականին Ջակոմոն տեղափոխվում է վանահոր մոտ և նրա և նրա ընտանիքի հետ ապրում է մինչև 1737 թվականը[13]։ Գոցիի տունը դառնում է այն վայրը, որտեղ Կազանովան տասնմեկ տարեկան հասակում ունենում է առաջին հարաբերությունը հակառակ սեռի հետ, երբ Բետինան՝ Գոցիի կրտսեր քույրը, գգվում էր նրա հետ.

Բետինան գեղեցիկ էր, ուրախ, հրապուրված վեպերի ընթերցանությամբ… Աղջիկն ինձ անմիջապես դուր եկավ, չնայած ես այնքան էլ չէի հասկանում ինչու։ Հենց նա աստիճանաբար իմ սրտում վառեց այն զգացմունքի առաջին կայծերը, որը հետագայում դարձավ իմ գլխավոր կիրքը»[14]։ Հետագայում Բետինան ամուսնանում է, սակայն Կազանովան ամբողջ կյանքի ընթացքում պահպանում է նրա և Գոցիի ընտանիքի հանդեպ կապվածությունը[15]։

Կազանովան վաղ է ցուցաբերում սուր և հարցասեր մտածողություն, հսկայական ձիրք դեպի գիտելիքները։ 1737 թվականի նոյեմբերին, երբ նա ընդամենը տասներկու տարեկան էր, նա ընդունվում է Պադուայի համալսարան և այն ավարտում է տասնյոթ տարեկանում, 1742 թվականի հունիսին, ստանալով իրավաբանի գիտական աստիճան, «դեպի որը… զգում էր անդիմադրելի նողկանք» [16]։ Նրա հովանավորյալը հույս ուներ, որ նա կդառնա եկեղեցական իրավաբան[17]։ Կազանովան նաև ուսումնասիրում էր էթիկա, քիմիա, մաթեմատիկա և բացի այդ, անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի բժշկությունը. «Ավելի լավ էր ինձ թույլ տային անելու այն, ինչ ես ուզում էի և դառնալ բժիշկ, որի համար մասնագիտական խաբեբայությունը էլ առավել անհրաժեշտ էր, քան իրավաբանական գործունեությունում»[16]։ Նա հաճախ իր և ընկերների դեղերը նշանակում էր ինքնուրույն [18]։ Ուսման ընթացքում Կազանովան սկսում է խաղալ գումարի վրա և արագ հայտնվում է պարտքերի մեջ, որի արդյունքում կանչվում է Վենետիկ, որտեղ ունենում է անկողմնապահ զրույց իր տատիկի հետ, սակայն դեպի խաղը սովորությունը նրանում արմատակալել էր։

Վենետիկ վերադառնալուն պես սկսում է եկեղեցական իրավաբանի կարիերան, աշխատելով փաստաբան Մանձոնիի մոտ, իսկ կուսակրոն ձեռնադրվելուց հետո նա Վենետիկի Պատրիարքի կողմից ձեռնադրվում է մոնթ (1741 թվականի հունվար)[13]։ Շարունակելով իր համալսարանային դասընթացները, նա ուղևորություններ էր կատարում Պադուա և հակառակը։ Այդ ընթացքում նա դառնում է իսկական պճնասեր։ Նա սևաչյա էր, թխահեր և բարձրահասակ, դիմափոշի քսած, անուշաբույր օծված և մանրակրկիտ գանգրացված երկար սև մազերով [19]։ Կազանովան այսպես է նկարագրում իր հասակը. «Ayant la taille de cinq pieds et neuf pouces» («Իմ հասակը եղել է 5 ֆունտ 9 դյույմ»pieds բառով նա նկատի ուներ ֆրանսիական արքայական ֆունտը, որը հավասար է ժամանակակից 12,8 դյույմի, կամ 32,48 սանտիմետրի։ Pouce, կամ ֆրանսիական դյույմ, մի քիչ շատ էր ժամանակակից դյույմից՝ մոտ 2,706995 սանտիմետր։ Հետևաբար, Կազանովայի հասակը կազմում էր 186,8 սանտիմետր։ Այդ նույն հասակն է նշվում նաև նրա 1757 թվականի լեհական անձնագրում՝ 6 ֆունտ (կրակովյան ֆունտը հավասար էր 29,8 սանտիմետրի) և 3,25 դյույմ (ստավրոպոլյան դյույմը կազմում էր 2,48 սանտիմետր)։ Նա համարյա 16 սանտիմետրով բարձր էր այն ժամանակների միջին եվրոպացուց[20]։ Նա շատ արագ ձեռք է բերում հովանավոր (այդպես է է նա գործում իր ամբողջ կյանքի ընթացքում), 76-ամյա վենետիկցի սենատոր Ալվիզո Գասպարո Մալիպյերո, Պալացո Մայիպերոի սեփականատերը (Վենետիկում Կազանովայի տան հարևանությամբ)[21]։ Սենատորը, ով բարձր հասարակության մեջ անց ու դարձ ուներ, Կազանովային սովորեցնում է վարվեցողության կանոններ և սնունդ ու գինի ընտրելու ճաշակ։ Սակայն երբ Կազանովան մերկացվում է դերասանուհի Թերեզա Իմերի հետ սիրախաղում, ում ցանկանում էր գայթակղել անձամբ Մալիպյերոն, վերջինս երկուսին էլ վռնդում է իր տնից[15]։ Կանանց հանդեպ աճող հետաքրքրասիրությունը Կազանովային հանգեցնում է Գրիմանի ընտանիքի հեռավոր ազգականուհիների, տասնչորս և տասնվեց տարեկան երկու քույրեր Նանետա և Մարիա Սավորյանների հետ առաջին սիրային փորձին։ Կազանովան հայտարարում է, որ այդ առաջին փորձից հետո վերջնականապես որոշվեց իր կյանքի հակումը[22]։

Հասուն կյանքի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդալները մթագնում են Կազանովայի կարճատև կարիերան եկեղեցում։ Իր տատիկի մահից հետո (1743 թվականի մարտի 18-ին) Կազանովան կարճ ժամանակով ընդունվում է Մուրանոյի Սուրբ Կիպրիան սեմինարիան, սակայն արդեն 1743 թվականի ապրիլին նրա պարտքերը առաջին անգամ նրան բերում են բանտ՝ Սուրբ Անդրեյի ամրոց։ Մայրը փորձում է նրա համար տեղ ապահովել եպիսկոպոս Բեռնարդո դե Բառնարդիսի մոտ, սակայն Կազանովան մերժում է այդ առաջարկը Կալաբրիյան թեմ այցելելուց համարյա անմիջապես հետո [23]։ Դրա փոխարեն նա Հռոմում տեղավորվում է ազդեցիկ կարդինալ Տրոյանո Ակվավիվա դ’Արագոնի մոտ քարտուղար (1744 թվական հունվար)։ Պապի հետ հանդիպման ժամանակ Ջակոմոն քահանայապետին դիմում է «արգելված գրքեր» կարդալու թույլտվության և պահքի ժամանակ ձուկ ուտելու պահանջից ազատված լինելու հանդգնորեն խնդրանքով, հայտարարելով, որ այդպիսի կերակուրը նրա մոտ առաջացնում է աչքերի բորբոքում։ Կազանովան նաև օգնում էր մեկ այլ կարդինալի, նրա համար կազմում էր սիրային նամակներ։ Սակայն երբ Կազանովան դառնում է «քավության նոխազ» սկանդալում, որում ներգրավված էին մի զույգ դժբախտ սիրահարներ, կարդինալ Ակվավիվան ազատում է Կազանովային, բարերարությունների համար շնորհակալություն հայտնելով, սակայն դրանով ընդմիշտ ընդհատելով նրա եկեղեցական կարիերան[24]։

Գործունեության նոր ոլորտի փնտրտուքի մեջ Կազանովան գնում է Վենետիկի Հանրապետության սպայի արտոնագիր։ Առաջին հերթին նա հոգ է տանում վայելուչ տեսք ունենալու մասին.

Հասկանալով, որ այժմ դժվար թե հաջողության հասնեմ եկեղեցական ասպարեզում, ես որոշեցի փորձել ինձ զինվորական համազգեստում… Ես պահանջեցի լավ դերձակ… նա բերեց այն ամենը, ինչի կարիք ունեի, որպեսզի դառնամ Մարսի հետևորդների մարմնավորում… Իմ համազգեստը սպիտակ գույնի էր, կապույտ դեմից և արծաթե ոսկով ծոփերիզներով… Ես գնեցի երկար սուսեր և նրբագեղ ձեռնափայտը ձեռքիս, սև կոկարդով շքեղ բոլորագլխարկով, այտմորուսով և դնովի պոչիկով մտադիր էի գրավել ամբողջ քաղաքը[25]։

1744 թվականի օգոստոսին նա հարում է Կորֆու կղզու վենետիկյան գնդի սպաներին, որտեղից իրականացնում է կարճատև ուղևորություն դեպի Կոստանդնուպոլիս[26], իր նախկին տեր կարդինալից այնտեղ նամակ հասցնելու պատրվակով[27]։ Նա ծառայողական իր առաջխաղացումը գտնում է շատ դանդաղ, պարտականությունները ձանձրալի և հաջողեցնում է ռոճիկի մեծ մասը ծախսել փարավոն խաղալով։ 1745 թվականի հոկտեմբերին Կազանովան ընդհատում է զինվորական կարիերան և վերադառնում է Վենետիկ։

Քսանմեկ տարեկան հասակում նա որոշում է դառնալ արհեստավարժ խաղացող, սակայն, պարտվելով ողջ գումարը, որը մնացել էր սպայական պաշտոնի վաճառքից, աշխատանքի փնտրտուքում օգնության է դիմում իր հին հովանավոր Ալվիզո Գրիմանին։ Կազանովան սկսում է իր «երրորդ կարիերան», արդեն Սան Սամուել թատրոնում, որպես ջութակահար, «բարձրագույն արվեստի սպասավոր, ումով հիանում են նրանք, ովքեր հաջողակ են և ում ատում է միջակությունը»։ Նա հիշում է. «Իմ զբաղմունքը ազնվազարմ չէր, սակայն դա ինձ չէր հետաքրքրում։ Անվանելով ամեն ինչ նախապաշարմունք, ես շուտով ձեռք բերեցի իմ բարոյալքված գործընկեր-երաժիշտների սովորությունները»[28]։ Նա և իր որոշ գործընկերներ «հաճախ անց էինք կացնում… գիշերներ, աղմկելով քաղաքի տարբեր թաղամասերում, հորինելով ամենասկանդալային խաղարկություններ և իրականացնելով այն… զվարճանում էինք, արձակելով մասնավոր տների մոտ կապված գոնդոլները, որոնք հետո քշում էր մակընթացությունը»։ Նրանք նաև կեղծ կանչեր էին ուղարկում մանկաբարձ կանանց և բժիշկներին[29]։

Պալացցո Բրագադինը, Կազանովայի հավանավորի և խորթ հոր նստավայրը

Երաժշտի իր ճակատագրից դժգոհ Կազանովային կրկին ժպտում է ճակատագիրը, երբ միևնույն գոնդոլով հարսանեկան պարահանդեսից վերադառնալիս սենատոր Ջովանի դի Մատեո Բրագադինը կաթվածահար է լինում և Կազանովան փրկում է նրա կյանքը։ Նրանք անմիջապես կանգ են առնում, որպեսզի սենատորին կատարեն արյունառություն։ Այնուհետև, արդեն սենատորի դղյակում, բժիշկը կրկին արյունառություն է կատարում և հիվանդի կրծքին արճճի քսուկ է դնում (այն ժամանակ արճիճը, չնայած իր թունավոր հատկություններին, համարվում էր բազմակողմանի դեղանյութ)։ Դա առաջացնում է ուժեղ համաճարակ և Բրիգադինը սկսում է շնչահեղձ լինել փքված շնչափողից։ Արդեն քահանա էին կանչել, քանի որ մահը թվում էր անխուսափելի։ Սակայն Կազանովան նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում, փոխում է բուժման ընթացքը՝ հակառակվելով ներկա գտնվող բժշկի բողոքներին, հրամայում է հեռացնել արճիճի քսուկը սենատորի կրծքից և նրան լվանալ սառը ջրով։ Սենատորը ապաքինվում է շնորհիվ հետագա հանգստի և առողջ կերակուրի[30]։ Քանի որ այդքան երիտասարդ Ջակոմոն տիրապետում էր բժշկական գիտելիքների, սենատորը և նրա երկու ընկերները որոշում են, որ այդպիսի տարիքին ոչ համապատասխան հմուտ երիտասարդը պետք է գերբնական գիտելիքներով օժտված լինի (բոլոր երեքն էլ կաբալիստներ էին)։ Սենատորը որդեգրում է Ջակոմոյին և դառնում է նրա ցմահ հովանավորը[31]։

Կազանովան գրում է իր հուշագրություններում.

Ես ընդունեցի ամենագովելի, ազնվազարմ և կյանքի միակ բնական միջոցը։ Ես որոշեցի լինել այնպիսի պայմաններում, երբ հարկավոր չէր լինի զրկվել առաջին անհրաժեշտության միջոցներից։ Իսկ այն մասին, թե ինչ է ինձ հատկապես հարկավոր, ոչ մեկը չէր կարող դատել ավելի լավ, քան՝ ես… Ոչ մեկը Վենետիկում չէր կարող հասկանալ, թե ինչպես կարող էր սերտ կապ լինել իմ և երեք հարգելի մարդկանց միջև, նրանք՝ այնքան բարձրյալ և ես՝ այդքան ցածրակարգս, նրանք՝ այնքան խիստ իրենց բարոյախոսությամբ և ես՝ կյանքի անբարո կենսակերպ վարողս [32]։

Վերջին երեք տարիները (1745 թվականի դեկտեմբերից) Կազանովան անց է կացնում սենատորի հովանավորության ներքո, ձևականորեն լիելով նրա խորհրդատուն։ Նա ապրում էր որպես ազնվական, հիանալի հագնվում էր և, ինչը բնական էր նրա համար, իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում մոլեխաղերի շուրջ և անբարո գործողություններում[33]։ Նրա խնամակալը շատ համբերատար էր, սակայն զգուշացնում էր Ջակոմոյին, որ վերջ ի վերջո կգա այդպիսի անբարոյականության հատուցման ժամանակը։ Սակայն Կազանովան միայն «կատակում էր նրա սարսափելի մարգարեությունների վրա, չփոխելով իր կենսակերպը»։ Սակայն սենատորի որդեգրած զավակը, այնուամենայնիվ, հարկադրված է լինում լքել Վենետիկը բազմաթիվ սկանդալների պատճառով։ Կազանովան որոշում է վրեժ լուծել իր թշնամուց, խաղ խաղալով նրա գլխին և այդ նպատակով հանելով վերջերս թաղված մարդու դիակը, սակայն խաղարկության զոհը անբուժելի կաթվածահար է լինում։ Մեկ այլ դեպքում մի կին խաբեությամբ մեղադրում է նրան բռնաբարության մեջ և դիմում է իշխանություններին[34]։ Հետագայում Կազանովան արդարացվում է մեղքի ապացույցների բացակայության պատճառով, սակայն այդ ժամանակ նա արդեն փախել էր Վենետիկից՝ նրան հանցանք էր վերագրվում գողության, աստվածանարգության և գրբացության մեջ (1749 թվականի հունվար)։

Հեռանալով Պարմա՝ Կազանովան եռամսյա սիրավեպ է սկսում ֆրանսուհու հետ, ում նա անվանում էր «Հենրիետտա»։ Ըստ երևույթին, դա եղել է Կազանովայի ամենամեծ սերը, որը նա երբևիցե զգացել է։ Այդ կնոջ մեջ միավորված էին գեղեցկությունը, խելքը, լավ դաստիարակությունը։ Դատելով նրա խոսքերից՝ «նա, ով հավատում է, որ կինը չի կարող տղամարդուն երջանիկ դարձնել օրվա ամբողջ քսանչորս ժամը, երբեք չի ճանաչել Հենրիետտային։ Ուրախությունը, որը լցնում էր իմ հոգին, եղել է առավելապես ցերեկային ժամերին, երբ ես զրուցում էի նրա հետ, քան գիշերային ժամերին, երբ նա իմ գրկում էր։ Լինելով շատ կարդացած և բնածին ճաշակով օժտված կին, Հենրիետտան ճիշտ էր դատում ամեն ինչի մասին»[35]։ Նա նույնպիսի խորաթափանցությամբ դատում էր Կազանովայի մասին։ Կազանովայի հայտնի հետազոտող Ջ. Ռայվզ Չայլդզը գրում էր.

Հավանաբար, ոչ մի կին Կազանովային այդքան չի գերել ինչպես Հենրիետտան, սակավաթիվ կանայք էին տիրապատում նրա այդքան խորը հասկացողությանը։ Նա ներթափանցում էր Կազանովայի ներքին էության մեջ իրենց կապի հենց սկզբում, դիմադրելով իր ճակատագիրը նրա ճակատագրի հետ միավորելու գայթակղությանը։ Նա գուշակել էր նրա փոփոխական կերպարը, ազնվական ծագման բացակայությունը և նրա դրամական անհուսալիությունը։ Մեկնելուց առաջ նա նրա գրպանը խոթեց հինգ հարյուր լուիդոր՝ ի նշան Կազանովայի իր գնահատականի[36]։

Գրան-տուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանովայի դիմանկարը, նկարված վենետիկցի գեղանկարիչ Ալեսանդրո Լոնգի կողմից

Ամբողջ 1749 թվականը Կազանովան անց կացրեց Իտալիայով ճամփորդելով (Միլան, Մանտովա, Չեզենա, Պարմա)։ Թախծոտ և հուսահատված նա վերադառնում է Վենետիկի Հանրապետություն, սակայն, թղթախաղում շահելով մեծ գումար, վերածնվում է ոգով և ուղևորվում է Գրան-տուր, 1750 թվականին հասնելով Փարիզ[37]։ Ճանապարհին, մի քաղաքից հետևելով մյուսը, նա ներգրավվում է սիրային արկածների մեջ, որոնք հիշեցնում էին օպերային սյուժեներ[38]։ Լիոնում նա դառնում է մասոնական կազմակերպության անդամ, որը նրան գրավել էր իր գաղտնի ծիսակատարություններով։ Կազմակերպությունը դեպի իրեն էր գրավում մարդկանց, ովքեր օժտված էին բանականությամբ և ազդեցությամբ, որը հետագայում չափազանց օգտակար է լինում Կազանովայի համար։ Նա ստանում է արժեքավոր շփումներ և մուտք դեպի գաղտնի գիտելիքներ[39]։ Նա նաև միանում է Վարդի և Խաչի Օրդենին։

Կազանովան Փարիզում անց է կացնում երկու տարի, ժամանակի մեծ մասը անց կացնելով թատրոնում և սովորելով ֆրանսերեն։ Նա ծանոթություն է հաստատում փարիզյան ազնվականության ներկայացուցիչների հետ։ Սակայն շուտով նրա բազմաթիվ սիրային կապերը նկատելի են դառնում ոստիկանությանը (ճիշտ այնպես, ինչպես լինում էր նրա ալցելած յուրաքանչյուր քաղաքում)[40]։

Կազանովան ֆրանսերենից իտալերեն է թարգմանում Կայուզակի «Զրադաշտ» ողբերգությունը[41] և 1752 թվականի փետրվարին այն բեմադրում են Դրեզդենի Արքայական թատրոնում (իտալական թատերախումբ)։ Դրեզդենում նա հանդիպում է իր մոր, եղբոր և քրոջ հետ[42]։ 1752 թվականի աշնանից մինչև 1753 թվականի մայիսը Ջակոմոն ճանապարհորդում էր Գերմանիայում և Ավստրիայում։ Այդ ժամանակ նա հորինում է սեփական կատակերգությունները՝ «Ֆեսալուհիները, կամ Արլեքինը հանգստում» և «Մոլյուկեիդա» (երեք գործողությամբ, այժմ կորսված)։ Վերջինս բեմադրվում է Դրեզդենի Արքայական թատրոնում 1753 թվականի փետրվարի 22-ին և լավ ընդունելություն է գտնում հանդիսատեսի կողմից։ Վիեննայի և Պրահայի ավելի խիստ բարոյական միջավայրը դուր չի գալիս նրան։ 1753 թվականին նա վերադառնում է Վենետիկ, որտեղ վերսկսում է իր արարմունքները, որով վաստակում է բավականաչափ թշնամիներ և դեպի իրեն է գրավում ինկվիզիցիայի ուշադրությունը։ Նրա ոստիկանական գործը վեր է ածվում աստվանարգության, գայթակղության, ծեծկռտուքի և հասարակական վայրերում վիճաբանությունների աճող ցանկի[43]։ Պետական գործակալ Ջովանի Մանուչին ներգրավվում է նրանում, որ տեղեկանա Կազանովայի Կաբալիզմի հետ ունեցած կապերի մասին, մասոնությանը նրա մասնակցության և նրա գրադարանում արգելված գրքերի առկայության մասին [44]։ Սենատոր Բրագադինը, անձամբ լինելով նախկին ինկվիզիտոր, ամենալուրջ հետևանքներից խուսափելու նպատակով իր որդեգրին համառորեն խորհուրդ է տալիս անհապաղ հեռանալ [45]։

Բանտարկություն և փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոմբի բանտը

Հաջորդ օրը, 1755 թվականի հուլիսի 26-ին (երեսուն տարեկան հասակում) Կազանովան ձերբակալվում է. «Տրիբունալը, իմանալով լուրջ հանցագործությունների մասին, կատարված Ջակոմո Կազանովայի կողմից հասարակայնորեն՝ ընդդեմ սուրբ հավատի, վճռում է կալանավորել նրան և ուղարկել Պյոմբի («Արճիճե բանտ»)»[46][47]։ Այդ բանտը կազմված էր յոթ բանտախցից, Դոժերի պալատի արևելյան թևի վերին հարկը նախատեսված էր բարձր դիրքի և քաղաքական հանցագործների կալանավորման համար։ Իր անվանումը նա ստացել էր արճիճե սալահատակից, որը ծածկում էր պալատի տանիքը։ Կազանովան առանց դատի դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման այդ բանտում, որտեղից երբևէ որևէ փախուստ չէր եղել[48]։ Համաձայն Կազանովայի հուշագրությունների, նրա մեղքի էական ապացույցն այն էր, որ նրա մոտ հայտնաբերել էին Զոգարի գիրքը («Զեկոր-բեն») և այլ գրքեր հմայություների մասին[49]։

Նա գտնվում էր մեկուսի բանտախցում, իր մոտ ունենալով հագուստ, ներքնակ, սեղան և աթոռ, «բոլոր բանտախցերից ամենավատագույնում»[19], որտեղ սարսափելի տանջվում էր մթությունից, ամառային տապից և «միլիոն լուերից»։ Շուտով նա տեղափոխվում է այլ բանտարկյալների հետ և հինգ ամիս անց և կոմս Բրագադինի անձնական խնդրագրից հետո նրան տալիս են տաք ձմեռային անկողին և ամսական ռոճիկ գրքերի և լավ սննդի ձեռք բերման համար։ Բանտային բակում զբոսանքների ժամանակ նա գտնում է սև մարմարի կտոր և երկաթե ձող, որոնք կարողանում է տանել իր բանտախուցը։ Նա ձողը թաքցնում է բազկաթոռի ներսում։ Ժամանակավորապես գտնվելով առանց բանտակիցների, Կազանովան երկու շաբաթվա ընթացքում այդ ձողը սրում է քարի վրա և այն վեր է ածում սրածայր նիզակի (էսպոնտոն)։ Այնուհետև նա սկսում է փորել փայտե հատակը իր մահճակալի տակ, իմանալով, որ իր բանտախուցը գտնվում է ինկվիզիտորի առանձնասենյակի հենց վերևում[50]։ Կազանովան մտադրվում էր փախուստ իրականացնել Դիմակահանդեսի ժամանակ, երբ ծառայողներից ոչ մեկը չպետք է գտնվեր առանձնասենյակում։ Սակայն նախատեսված ժամկետից երեք օր առաջ, չնայած նրա բողոքներին և հավաստիացումներին այն մասին, որ նա լիովին երջանիկ է այնտեղ, որտեղ գտնվում էր այդ ամբողջ ժամանակ, Կազանովան տեղափոխվում է չափերով ավելի մեծ, պատուհաններով լուսավոր բանտախուց։ Ահա ինչ է գրում նա հետագայում այն մասին, թե ինչպես էր իրեն զգում. «Ես նստած էի բազկաթոռին, կարծես ախտահարված որոտից և անշարժ ինչպես արձան, հասկանալով, որ իմ բոլոր տանջանքները իզուր անցան, սակայն ես ոչինչ չունեի ապաշխարել։ Ինձնից վերցրեցին հագուստս և ես չէի կարող վիճակս ոչնչով թեթևացնել, բացի մտածելուց այն մասին, թե ինչ կկատարվի ինձ հետ հետագայում»[51]։

Հաղթահարելով սեփական հուսահատությունը, Կազանովան մշակում է փախուստի նոր նախագիծ։ Նա գաղտնի կապվում է հարևան բանտախցի կալանավորի հետ՝ հայր Բալբիի (կրոնափոխ քահանա) և նրա հետ պայմանավորվում է օգնության հարցում։ Կազանովային հաջողվում է Բալբիին փոխանցել սրածայր նիզակը, թաքցրած Ավետարանի մեջ, որի վրա հիմարեցված բանտապահը դնում է մակարոնով ափսեն։ Հայր Բալբին անցք է բացում իր բանտախցի առաստաղին, բարձրանում է վերև և անցք բացում Կազանովայի բանտախցի առաստաղին։ Իր նոր բանտակից-գործակալի չեզոքացման համար Կազանովան օգտվում է նրա սնահավատությունից և դրանով նրան պարտադրում է լռության[52]։ Երբ Բալբին անցք է բացում իր բանտախցի առաստաղին, Կազանովան դուրս է գալիս նրանով, թողնելով գրություն 117-րդ Սաղմոսից մեջբերումով (ըստ Վուլգատի). «Չեմ մահանա, սակայն կապրեմ և ազդարարել Տիրոջ գործերի մասին»[53]։

Կազանովայի փախուստը Դոժերի պալատի Պյոմբի բանտից

Գործակալը մնում է ներսում, չափազանց վախեցած մտածելով այն հետևանքների մասին, թե ինչ կլինի, եթե բռնվի մնացածների հետ միասին։ Կազանովան և Բալբին արճճե սալահատակի միջով դուրս են գալիս Դոժերի պալատի տանիք, որը պատված էր խիտ մառախուղով։ Քանի որ տանիքը բավականին բարձր էր գտնվում մոտակա ջրանցքից, փախստականները ներս են թափանցում շինություն դիտական սենյակով՝ շարժելով ցանցաշրջանակը։ Տանիքին նրանք գտնում են աստիճան և պարանի օգնությամբ, որը Կազանովան գործել էր սավաններից, իջնում են սենյակ, որի հատակը գտնվում էր իրենցից յոթ ու կես մետր ներքև։ Այստեղ նրանք հանգստանում են մինչև առավոտ, իսկ այնուհետև զգեստոփոխվում են, կոտրում մուտքի դռան կողպեքը, անցնում պատկերասրահի և պալատի միջանցքի սենյակների մոտով և իջնում աստիճաններով։ Ներքևում նրանք պահնորդներին համոզում են, որ աշխատանքային օրվա վերջում իրենց սխալմամբ փակել են ամրոցում, և դուրս են գալիս վերջին դռան միջով։ 1756 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը վեցն էր, երբ նրանք վերցնելով գոնդոլը, լողում են դեպի ցամաք[54]։ Վերջ ի վերջո Կազանովան ժամանում է Փարիզ։ Դա տեղի է ունենում 1757 թվականի հունվարի 5-ին, այն նույն օրը, երբ Ռոբեր Ֆրանսուա Դամյեն անհաջող մահափորձ էր կատարել Լյուդովիկոս XV-ի վրա[55]։ Հետագայում Կազանովան ականատես է լինում և նկարագրում ոճրագործի դաժան մահապատիժը[56]։

Թերահավատները վիճում են, որ Կազանովայի փոխուստը անհավանական էր և, որ նա ազատություն է ստացել կաշառքի միջոցով՝ իր հովանավորյալի օգնությամբ։ Սակայն, պետական արխիվներում պահպանվել են արկածախնդրի պատմածի որոշ հավաստիացումներ, այդ թվում, բանտախցի առաստաղի վերանորոգման մասին տեղակություններ։ Երեսուն տարի անց Կազանովան գրում է «Իմ փախուստի պատմությունը»[57], որը մեծ հանրաճանաչություն է ձեռք բերում և թարգմանվում է բազմաթիվ լեզուներով։ Այդ իրադարձության նկարագրությունը նա կրկնում է նաև իր հուշագրություններում։ Հատկանշական է Կազանովայի դատողությունները այդ խիզախության վերաբերյալ.

Այդպես Աստված նախապատրաստեց ամեն ինչ իմ փախուստի համար, որը պետք է լիներ եթե ոչ հրաշք, ապա իրադարձություն, արժանի հիացմունքի։ Խոստովանում եմ, ես հպարտ եմ, որ փախա, սակայն իմ հպարտությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ ինձ հաջողվեց այդ անել՝ այստեղ հաջողության մեծ չափաբաժին կա, այլ նրանով, որ ես այն համարեցի իրականանալի և քաջություն ունեցա իմ մտահղացումը իրագործելու[50]։

Նորից Փարիզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա գիտեր, որ Փարիզում իր մնալը կարող է ձգձգվել և այդ պատճառով սկսում է գործել իրավիճակին համապատասխան. «Ես տեսնում էի, որպեսզի հաջողության հասնեմ, պետք է խաղադրույք կատարեմ իմ բոլոր տաղանդների վրա՝ ֆիզիկական և հոգևոր, ծանոթություն հաստատեմ հոգևոր և ազդեցիկ մարդկանց հետ, միշտ տիրապետեմ ինձ, ընդունեմ նրանց կարծիքը, ում, ինչպես ես կարծում եմ, պետք կլինի դուր գալ»[58]։ Կազանովան դառնում է հասուն մարդ և այս անգամ Փարիզում նա ավելի հաշվենկատ էր և զգուշավոր, չնայած ժամանակ առ ժամանակ դեռևս հիմնվում էր իր որոշիչ գործողությունների և արագ դատողության վրա։ Նրա համար առաջնային խնդիր էր նոր հովանավոր գտնելը։ Այդպիսին դառնում է նրա վաղեմի ընկեր դե Բերնին, այդ ժամանակ արդեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Դե Բերնին Կազանովային խորհուրդ է տալիս պետության համար գումար հայթայթելու միջոցներ գտնել, որպեսզի արագ հաջողության հասնի։ Շատ շուտ Ջակոմոն դառնում է առաջին պետական վիճակախաղի կառավարիչներից մեկը և նրա տոմսերի լավագույն վաճառողը (վիճակախաղի առաջին խաղարկությունը կայացել է 1758 թվականի ապրիլի 18-ին)։ Այդ ձեռնարկությունը նրան անհապաղորեն զգալի եկամուտ է բերում[59]։ Ունենալով գումար, նա դառնում է բարձր խավի անդամ և նոր սիրավեպեր է սկսում։ Իր օկուլտիզմով նա հիմարեցնում է բազմաթիվ անվանի պարոնների, առանձնապես մարքիզ Ժաննա դ’Յուրֆին․ հրաշալի հիշողությունը Կազանովային թույլ է տալիս նրան ներկայանալ որպես նումերոլոգիայի գիտակ։ Ըստ Կազանովայի տեսակետի, «հիմարին խաբելը հանդիսանում է գործ, որն արժանի է խելացի մարդուն»[60]

Կազանովան իրեն հայտարարում է վարդախաչ (Վարդի և Խաչի Օրդենի հետևորդ) և ալքիմիկոս, ինչը նրան հանրաճանաչություն է բերում այն ժամանակների առավել ազդեցիկ կերպարների շրջանում, ներառյալ մարքիզուհի դե Պոմպադուրի, կոմս Սեն Ժերմենի, Դ'Ալամբերի և Ժան Ժակ Ռուսոյի։ Ալքիմիան և, հատկապես, փիլիսոփայական քարի փնտրումը, այնքան հանրաճանաչ էին ազնվականության շրջանում, որ Կազանովայի պահանջարկն իր տխրահռչակ գիտելիքներով մեծ էր և նա դրանով բավականին գումար է վաստակում[61]։ Սակայն նա, ի դեմս կոմս Սեն Ժերմենի, հանդիպում է մրցակցի. «Այդ անսովոր մարդը, բնածին խաբեբա, առանց որևիցե ամոթի, կարծես ինչ-որ բան ինքնին հասկանալի է, ասում է, որ ինքը երեք հարյուր տարեկան է և նա տիրապետում է բոլոր հիվանդությունների դեմ համադարմանի, որ բնությունը իրենից ոչ մի գաղտնիք չունի և նա կարողանում է հալեցնել ադամանդը և տաս-տասներկու փոքրիկներից պատրաստել մեկ մեծը, նույն քաշի և, ընդ որում, ջրից էլ մաքուր»[62]։

Դե Բերնին որոշում է Կազոնովային լրտեսական նպատակով ուղարկել Դյունկերկ (1757 թվականի օգոստոս-սեպտեմբեր)։ Ջակոմոյին լավ են վճարում նրա ոչ երկարատև աշխատանքի դիմաց, որը հետագայում դրդում է նրան արտահայտելու ոչ մեծաքանակ նկատողություններից մեկը հին ռեժիմի և դասակարգի վերաբերյալ, որից կախված էր նրա սեփական բարեկեցությունը։ Հետադարձ հայացք ձգելով անցյալի վրա, նա նկատեց. «Բոլոր ֆրանսիական նախարարները իրար նման էին։ Նրանք վատնում էին ուրիշների գրպաններից հայթայթած փողերը, որպեսզի հարստանան իրենք և նրանց իշխանությունը անսահման էր, ցածր խավերի մարդիկ համարվում էին ոչինչ, և որպես դրա անխուսափելի արդյունք են պետության պարտքերը և ֆինանսների քայքայումը։ Հեղափոխությունը անհրաժեշտ էր»[63]։

Յոթամյա պատերազմի սկսվելուն պես Ջակոմոյին են դիմում գանձարանի համալրման օգնության համար։ Նրան է վստահվում Ամստերդամում պետական փոխառությունների վաճառքի միսիան, քանի որ այն ժամանակ Հոլլանդիան համարվում էր Եվրոպայի ֆինանսների կենտրոնը[64]։ Նա կարողանում է վաճառել փոխառություններն ընդամենը ութ տոկոս զեղջով (1758 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր)[65], և նրա վաստակած գումարը նրան թույլ է տալիս հաջորդ տարի հիմնադրել մետաքսի մանուֆակտուրա[66]։ Ֆրանսիական կառավարությունը նույնիսկ խոստացավ նրան կոչում և թոշակ տալ այն դեպքում, եթե նա ընդունի ֆրանսիական քաղաքացիություն և սկսի աշխատել ֆինանսների նախարարության համար, սակայն Կազանովան մերժում է այդ շոյիչ առաջարկը, հնարավոր է, այն պատճառով, որ դա կարող է խանգարել ճանապարհորդելու իր մոլուցքին[67]։ Կազանովան իր ճակատագրի գագաթնակետին է հասնում, սակայն չի կարողանում պահպանել այն։ Նա վատ էր ղեկավարում է իր բիզնեսը, ընկնում է պարտքերի մեջ, փորձելով այն փրկել և իր կարողության մեծ մասը ծախսում է անդադար կապեր ունենալով իր մանուֆակտուրայի աշխատակցուհիների հետ, որոնց նա անվանում էր իր «հարեմ»[68]։

Պարտքերի պատճառով Կազանովային նորից ձերբակալում են և այս անգամ նա բանտարկվում է Ֆորլեվեկ բանտում, սակայն այնտեղից նա ազատվում է չորս օր անց, շնորհիվ մարքիզ դ’Յուրֆի միջնորդության։ Ի դժբախտություն Ջակոմոյի, նրա հովանավոր դե Բերնին այդ ժամանակ հեռացվել էր Լյուդովիկոս XV-ի կողմից և թշնամիները սկսում են հետապնդել նրան։ Ցանկանալով հեռու մնալ այդ տհաճություններից, Կազանովան վաճառում է իր ունեցվածքի մնացորդները և հասունանում է լրտեսական նպատակներով Հոլլանդիա իր երկրորդ ուղևորությունը, որտեղ էլ ուղևորվում է 1759 թվականի դեկտեմբերի 1-ին[69]։

Փախուստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն այս անգամ նրա միսիան ձախողվում է և նա փախչում է Քյոլն, իսկ այնուհետև (1760 թվականի գարնանը) Շտուտգարտ, որտեղ հաջողությունը վերջնականապես երես է թեքում նրանից։ Նա նորից ձերբակալվում է պարտքերի պատճառով, սակայն կարողանում է փախչել Շվեյցարիա։ Հոգնելով իր շվայտ կյանքից, Կազանովան այցելում է Այնզիդելնի մենաստան, որտեղ մտորում է իր ճակատագիրը փոխելու մասին և համեստ, բարձրակիրթ վանական դառնալու մասին։ Նա վերադառնում է հյուրանոց, որպեսզի մտորի իր մտադրությունների շուրջ, սակայն այնտեղ հանդիպում է բուռն ցանկության նոր օբյեկտ և նրա բոլոր բարի մտադրությունները վանական կյանքի մասին նույն պահին հոդս են ցնդում, իրենց տեղը զիջելով սովորական բնազդներին[70]։ Շարունակելով թափառումները նա այցելում է Ալբրեխտ ֆոն Գալերին[71] և Վոլտերին[72] (վերջինիս երկու անգամ), այնուհետև այցելում է Մարսել, Ջենովա, Ֆլորենցիա, Հռոմ, Նեապոլ, Մոդենա և Թուրին, ճանապարհին ձեռնարկելով սիրային արկածներ[73]։

1760 թվականին Կազանովան սկսում է իրեն անվանել «շևալյե դե Սենգալտ» (կամ «կավալեր դե Սենգալտ»)՝ անուն, որով նա ավելի հաճախ է սկսում օգտվել մինչև կյանքի ավարտը։ Երբեմն նա ներկայանում է որպես կոմս դե Ֆարուսի (մոր աղջկական ազգանունով), իսկ այն պահից, երբ պապ Կլիմենտ XIII-ը նրան պարգևատրում է «Ոսկե կոշկախթան»-ի շքանշանով և պապական պրոտոնոտարիայի (բարձրագույն դատական ատյանի առաջին կամ գլխավոր քարտուղար) կոչումով, նրա կրծքին ուշադրություն էր գրավում տպավորիչ տեսքով խաչը ժապավենի վրա[74]։

1762 թվականին, վերադառնալով Փարիզից, նա ձեռնարկում է իր ամենազայրացուցիչ խարդախությունը՝ հավատացնելով իր զոհին՝ մարքիզ դ’Յուրֆին նրանում, որ կարող է գերբնական ուժի օգնությամբ նրան դարձնել երիտասարդ։ Սակայն այդ ծրագիրը Կազանովային չի բերում սպասվող եկամուտը, իսկ մարքիզ դ’Յուրֆը վերջնականապես կորցնում է հավատը նրա նկատմամբ[75][76]։

1763 թվականի հունիսին Կազանովան ուղևորվում է Անգլիա, հուսալով իշխանություններին վաճառել պետական վիճակախաղի գաղափարը։ Անգլիացիների մասին նա գրում է այսպես. «Այդ մարդիկ ունեն յուրահատուկ հատկություն, հատուկ ամբողջ ազգին, որը նրանց ստիպում է իրենց համարել բոլոր մնացածներից առավել։ Այդ հավատը հանդիսանում է ընդհանուր ամբողջ ազգի համար, որոնցից յուրաքանչյուրն իրեն համարում է լավագույնը։ Եվ նրանք բոլորն էլ ճիշտ են»[77]։ Հենվելով իր կապերի վրա և ծախսելով թանկարծեք իրերի մեծ մասը՝ յուրացված մարքիզ դ’Յուրֆից, նա ընդունելության է հասնում արքա Գեորգ III-ի մոտ։ «Մշակելով» քաղաքական գործիչներին, Կազանովան, ինչպես սովորաբար, չէր մոռանում սիրային պատահարների մասին։ Ինչպես հարկն է չխոսելով անգլերեն, սակայն ցանկանալով գտնել կին իր հաճույքների համար, նա թերթում հայտարարություն է տեղադրում այն մասին, որ «օրինապահ մարդը» տուն կվարձի։ Նա հարցման է ենթարկում բազմաթիվ երիտասարդ կանանց, մինչև կանգ է առնում «տիկին Պոլինայի» վրա, որը նրան գոհացնում էր։ Շուտով Կազանովան բնակություն է հաստատում նրա բնակարանում և գայթակղում է տիրուհուն։ Բազմաթիվ ինտիմ կապերը նրան պարգևում են վեներական հիվանդություն և 1764 թվականի մարտին, լինելով մեղադրյալ խարդախության մեջ, Ջակոմոն, սնանկացած և հիվանդ, լքում է Անգլիան[78][79]։

Կազանովան մեկնում է Բելգիա, որտեղ բուժվում է հիվանդությունից և ուշքի է գալիս։ Հետագա երեք տարիներին նա թափառում էր Եվրոպայում, վատ ճանապարհներով անցնելով 4500 մղոն կառքով և հասնելով մինչև Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ (միջին հաշվով կառքը մեկ օրում կարող էր հաղթահարել մինչև 30 մղոն)։ Եվ նորից նրա գլխավոր նպատակն է լինում վաճառել իր վիճակախաղի ծրագիրը այլ երկրների կառավարություններին, կրկնելով այն մեծ հաջողությունը, որը այդ ձեռնարկումը ունեցել էր Ֆրանսիայում։ Սակայն հանդիպումը Ֆրիդրիխ II-ի հետ (1764 թվականի օգոստոս) նրան ոչինչ չի բերում[80], այնպես, ինչպես և այցելությունը այլ գերմանական երկրներ։ 1765 թվականին օգտակար ծանոթությունները և մտածածի հաջողության վստահությունը Կազանովային բերում են Ռուսաստան, Եկատերինա II-ի մոտ, սակայն կայսրուհին կտրականապես մերժում է վիճակախաղի գաղափարը[81]։

1766 թվականին նրան վտարում են Վարշավայից, գնդապետ, կոմս Բրանիցկու հետ ատրճանակներով մենամարտից հետո[82] (1766 թվականի մարտի 5), իտալուհի դերասանուհու պատճառով, որը երկուսի մտերմուհին էր։ Երկու մենամարտողներն էլ վիրավորվում են, Կազանովան՝ ձախ ձեռքից։ Ձեռքը ապաքինվում է նրանից հետո, երբ Կազանովան մերժում է ձեռքն անդամահատելու բժիշկների առաջարկից[83]։ Որտեղ էլ, որ նա ժամանում էր, նրան այդպես էլ չի հաջողվում գնորդ գտնել իր վիճակախաղի համար։ 1767 թվականին նրան ստիպում են լքել Վիեննան (սրիկայության համար)։ Նույն տարում, մի քանի ամսով վերադառնալով Փարիզ, նա տրվում է մոլեխաղերին, սակայն այդ ուղևորությունը նույնպես ավարտվում է ողբալի։ Նոյեմբերին նա Լյուդովիկոս XV-ի հրամանով վտարվում է Ֆրանսիայից (գլխավոր առումով, մարքիզուհի դ’Յուրֆի հետ նրա խարդախությունների պատճառով)[84]։ Այժմ, երբ նրա անխոհեմ վարքի մասին վատ համբավը տարածվում է Եվրոպայով, նրան արդեն դժվար է լինում հաղթահարել այն և հաջողության հասնել։ Այդ պատճառով նա ուղևորվում է Իսպանիա, որտեղ նրա մասին համարյա չգիտեին։ Նա փորձում է ձեռնարկել իր սովորական մոտեցումը, հենվելով իր ծանոթությունների վրա (հիմնականում, մասոնների շրջանում), խ:մելով և ճաշելով բարձրաստիճան դեմքերի հետ և ի վերջո փորձելով ընդունելություն ստանալ միապետի մոտ, տվյալ պարագայում, Կառլ III արքայի մոտ։ Սակայն, այդպես էլ ոչնչի չհասնելով, նա ստիպված է լինում անարդյունք թափառել Իսպանիայով (1768 թվական)։ Բարսելոնայում նրան քիչ էր մնում սպանեին և նա վեց շաբաթով հայտնվում է բանտում։ Այնտեղ նա գրում է «Ամելո դե լա Ուսսեի «Վենետիկյան պետության պատմության» հերքումը»[85]։ Անհաջողության մատնվելով իր իսպանական շրջագայությունում, նա վերադառնում է Ֆրանսիա, իսկ այնուհետև, նաև Իտալիա (1769 թվական)[86]։

Վերադարձ Վենետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակոմո Կազանովայի դիմանկարը, հեղինակ Ֆրանչեսկո Կազանովա (1727-1802 թվականներ)

Կազանովան ապրում էր Իտալիայի մի քանի քաղաքներում։ Նա հիշում է. «1770 թվականի ապրիլի սկզբին ես մտածեցի հաջողություն փնտրել և ուղևորվեցի Լիվոռնո, որպեսզի իմ ծառայությունները առաջարկեմ կոմս Ալեքսեյ Օռլովին, էսկադրայի հրամանատարին, որն ուղևորվում էր Կոստանդնուպոլիս»[87]։ Սակայն կոմս Օռլովը հրաժարվում է նրա ծառայություններից և Ջակոմոն հեռանում է Հռոմ։

Հռոմում Կազանովան պետք է նախապատրաստեր իր վերադարձը Վենետիկ։ Սպասելով, մինչ նրա համախոհները նրա համար ձեռք կբերեն մուտքի թույլտվություն, Կազանովան իտալերեն թարգմանել «Իլիական»[88], գրել «Երկպառակության պատմությունը Լեհաստանում» գիրքը[89] և կատակերգություն։ Նրան ընդունում են գրական ակադեմիաներում՝ Արկադիայի և Accademia degli Infecondi (1771 թվական)։ 1771 թվականի դեկտեմբերին նրան վտարում են Ֆլորենցիա, որտեղից նա տեղափոխվում է Տրիեստ։ Որպեսզի շահի վենետիկյան իշխանությունների վստահությունը, Կազանովան սկսում է նրանց օգտին զբաղվել առևտրական լրտեսությամբ։ Սակայն, սպասելով մի քանի ամիս, բայց այդպես էլ չստանալով մուտքի թույլտվություն, նա անմիջականորեն դիմում է ինկվիզիտորներին։ Վերջապես, երկար սպասված թույլտվությունը ստացվում է և, հեծկլտալով հուզմունքից, Ջակոմոն կարդում է. «Մենք, պետական ինկվիզիտորներս, մեզ հայտնի պատճառներով Ջակոմո Կազանովային տալիս ենք ազատություն… օժտելով նրան ժամանելու, մեկնելու, կանգ առնելու և վերադառնելու իրավունքով, ունենալու կապեր որտեղ նրան հարմար է առանց թույլտվության և խոչընդոտների։ Այդպիսին է մեր կամքը»։ Կազանովային թույլատրվում է վերադառնալ Վենետիկ 1774 թվականի սեպտեմբերին, տասնութ տարվա վտարումից հետո[90]։

Սկզբից նա սրտաբաց ընդունելության է արժանանում և դառնում է հանրաճանաչ։ Նույնիսկ ինկվիզիտորներն են ցանկանում իմանալ, ինչպես է նա կարողացել փախչել իրենց բանտից։ Նրա երեք հովանավորներից միայն Դանդոլոն դեռևս ողջ էր և Կազանովան հրավիրվում է բնակվելու նրա մոտ։ Նա մի փոքրիկ նպաստ էր ստանում Դանդոլոյից և հույս ուներ ապրել իր ստեղծագործությունների վաճառքի հաշվին, սակայն դա չի բավարարում։ Եվ նա, վախը սրտում, շարունակում է լրտեսությամբ զբաղվել հօգուտ Վենետիկի կառավարության։ Նրա զեկույցները վճարվում էին գործարքային և վերաբերվում էին կրոնական, բարոյական և առևտրական հարցերին, մեծ մասամբ նրանք հիմնվում էին շշուկների և բամբասանքների վրա, ստացված ծանոթներից [91]։ Նա հիասթափված էր, քանի որ իր համար չէր տեսնում գրավիչ ֆինանսական հեռանկարներ և նրա համար բացված էին լոկ մի քանի դռներ, այնպես, ինչպես և նախկինում։

Երբ լրանում է Ջակոմոյի քառասունիննը տարին, նրա կերպարում հայտնվում են գծեր, որոնք խոսում են կյանքի անմիտ անցկացրած տարիների և նրա անցած հազարավոր մղոնների մասին։ Կնճիռները, կախված այտերը և կեռանման քիթը դառնում են ավելի նկատելի։ Նրա անբարո սովորույթները դառնում են ավելի զուսպ։ Իշխան Շառլ Ժոզեֆ դե Լինը, Կազանովայի ընկերը (և նրա ապագա գործատիրոջ քեռին), այսպես է նկարագրել նրան 1784 թվականին մոտ ժամանակաշրջանում[92].


Նա գեղեցիկ կլիներ, եթե չլիներ այլանդակ, բարձրահասակ, կազմվածքով ինչպես Հերկուլեսը, դեմքը թուխ, կենդանի աչքերում, լի խելքով, միշտ թափանցում է վիրավորանքը, տագնապը կամ չարությունը և դրանից նա թվում է կատաղի։ Նրան հեշտ է զայրացնել, քան զվարճացնել, նա հազվադեպ է ծիծաղում, բայց սիրում է ծիծաղեցնել, նրա խոսքերը ուսանելի են և հետաքրքիր, նրանցում կա ինչ-որ բան ծաղրածու Առլեքինից և Ֆիգարոյից։

Վենետիկը փոխվել էր Կազանովայի համար։ Այժմ նա մոլախաղերի համար ուներ քիչ գումար, քիչ են արժեք ներկայացնող կանայք, ովքեր ցանկանում են նրան, քիչ են ծանոթները, որպեսզի կենդանացնեն նրա ձանձրալի օրերը։ Նրան են հասնում լուրեր մոր մահվան մասին (Դրեզդենում, 1776 թվականի նոյեմբերին)։ Ավելի դառն զգացմունքներ նա զգում է, երբ այցելում է մահացող Բետինա Գոցիին, կին, ով մի ժամանակ ծանոթացրեց նրան ինտիմ գուրգուրանքին, այժմ մահանում է նրա ձեռքերի մեջ։ Նրա «Իլիական»-ը[88] հրատարակվում է երեք հատորով (1775-1778 թվականներ), սակայն սահմանափակ քանակով բաժանորդների համար և բերում է քիչ գումար։ Կազանովան հանրային բանավեճ է կազմակերպում կրոնի հարցով Վոլտերի հետ, հրապարակելով «Խորհրդածություններ «Գովելի նամակներ պարոն Վոլտերին»-ի շուրջ» [94]։ Երբ նա հարցնում է. «Ենթադրենք, Ձեզ կհաջողվի կործանել սնահավատությունը։ Ինչո՞վ դուք այն կփոխարինեք» - Վոլտերը պատասխանում է. «Ինչպես է այդ ինձ դուր գալիս։ Երբ ես մարդկությունը ազատեմ այդ կատաղի հրեշից, որը կլանում է նրան, միթե՞ ինձ կհարցնեն այն մասին, թե ինչով ես կփոխարինեմ նրան»։ Ըստ Կազանովայի, եթե Վոլտերը «ճշմարիտ փիլիսոփա է եղել, ապա նա պետք է լռություն պահպաներ այդ առարկայի վերաբերյալ… երկրում համընդհանուր հանգստություն պահպանելու համար ժողովուրդը պետք է անգիտության մեջ մնա»[95]։

Վենետիկում Կազանովայի վերջին ապաստարանը

1779 թվականին Կազանովան հանդիպում է Ֆրանչեսկա Բուսկինիին, անուսում դերձակուհու, ով դառնում է նրա կենակիցը, տնային տնտեսուհին և ինքնամոռաց կերպով սիրահարվում է նրան[96]։ Նույն թվականին ինկվիզիտորները նրան նշանակում են մշտական աշխատավարձ, հանձնարարություն տալով ուսումնասիրել Պապի շրջանի և Վենետիկի միջև առևտուրը։ Նրա մյուս գաղափարները, կապված իր ստեղծագործությունների հրատարակման և թատերական բեմադրությունների հետ, անհաջողության են մատնվում, հիմնականում, միջոցների անբավարարության պատճառով։ Ինչն ավելի վատ է, 1783 թվականի հունվարին Կազանովան նորից ստիպված է լինում լքել Վենետիկը, քանի որ նրան նախաշգուշացնում են, որ նրա գլխին կախված է պաշտոնական վտարման կամ ձերբակալման վտանգը՝[97] նրա կողմից հորինված մաղձոտ երգիծանքի համար[98], որը ծաղրում է վենետիկյան պատրիկներին (գլխավոր առումով, Կառլի Գրիմանիին, ով անազնիվ է վարվում Ջակոմոյի հանդեպ[97]): Այդ ստեղծագործությունը պարունակում է հեղինակի միակ հանրային խոստովանությունը այն մասին, որ նրա իրական հայրը, հնարավոր է, եղել է վենետիկյան պատրիկ Միկելե Գրիմանին (ով համարվում է նրան վիրավորող Կառլոյի հայրը[97])[99]:

Ստիպված լինելով վերականգնել իր թափառումները, Կազանովան ժամանում է Փարիզ և 1783 թվականի նոյեմբերին, զեկույցի ժամանակ, նվիրված օդագնացությանը, հանդիպում է Բենջամին Ֆրանկլինի հետ[100]։ 1784 թվականի փետրվարից մինչև 1785 թվականի ապրիլը Կազանովան քարտուղար է աշխատում Սեբաստիան Ֆոսկարինիի՝ Վիեննայում վենետիկյան դեսպանի մոտ։ Նա նաև ծանոթանում է Լորենցո դա Պոնտեի հետ՝ Մոցարտի լիբրրետիստը, ով Կազանովայի մասին գրում է. «Այդ անսովոր մարդը երբեք չէր սիրում հայտնվել անհարմար վիճակում»[101]։ Կազանովայի գրությունները վկայում են այն մասին, որ, հնարավոր է, նա դա Պոնտեին խորհուրդներ էր տալիս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի լիբրետոյի վերաբերյալ[102]։

Վերջին տարիները Բոհեմիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանովան 1788 թվականի մարտին, 62 տարեկան հասակում: Մեդալիոնը օգտագործվել է որպես ճակատազարդ «Իկոզամերոնա»-ի հրատարակության համար, նույն թվականին: Փորագրիչ՝ Յոհան Բերկա (Johann Berka) (1758-մոտ 1815 թվականներ), Պրահա

1785 թվականին, Ֆոսկարինիի մահից հետո, Կազանովան սկսում է իր համար նոր տեղ փնտրել։ Մի քանի ամիս անց նա դառնում է կոմս Յոզեֆ Կառլ ֆոն Վալդշտեյնի գրադարանի վերակացու՝ կայսրի սենեկապետի, Բոհեմիայի Դուկս ամրոցում (Դուխցովյան ամրոց, Չեխիա)։ Կոմսը, անձամբ լինելով ֆրանկմասոն, կաբալիստ և մոլի ճանապարհորդ, կապվում է Կազանովայի հետ, երբ նրանք հանդիպել էին մեկ տարի առաջ դեսպան Ֆոսկարինիի նստավայրում։ Չնայած կոմս Վալդշտեյնի մոտ ծառայությունը Կազանովային ապահովում էր անվտանգություն և լավ վարձատրություն, նա իր վերջին տարիները նկարագրում է որպես ձանձրույթ և հուսահատություն բերող, չնայած նրանք հանդիսանում են ամենաարգասավորը նրա ստեղծագործությունների համար[103]։ Նրա առողջությունը խիստ վատթարանում է և նա զբաղմունք էր գտնում ոգեշնչությունից զուրկ գյուղացիների շրջանում։ Նա կարողանում էր միայն ժամանակ առ ժամանակ մեկնել Վիեննա և Դրեզդեն՝ հանգստանալու համար։ Չնայած Կազանովան լավ հարաբերությունների մեջ էր գործատուի հետ, վերջինս զգալիորեն երիտասարդ էր նրանից և ուներ իր քմահաճույքները։ Կոմսը հաճախ անտեսում էր նրան սեղանի շուրջ և չէր ծանոթացնում կարևոր հյուրերի հետ։ Ավելին, Կազանովան, տաքարյուն օտարականը, ամրոցի մյուս բնակիչների կողմից դեպի իրեն էր տրամադրում ուժեղ անբարյացակամություն։ Թվում էր, Ջակոմոյի միակ ընկերները նրա սեփական ֆոքստերյերներն էին։ Հուսահատության մեջ Կազանովան մտածում է ինքնասպանության մասին, սակայն, այնուհետև, որոշում է ապրել, որպեսզի գրի առնի իր հուշագրությունները, ինչով և նա զբաղվում է ընդհուպ մինչ մահ[103][104]։

1797 թվականին Կազանովային են հասնում լուրեր այն մասին, որ Վենատիկի Հանրապետությունը դադարեցրել է իր գոյությունը և գրավվել Նապոլեոն Բոնապարտի կողմից։ Սակայն շատ ուշ էր տուն վերադառնալու համար։ Կազանովան մահանում է 1798 թվականի հունիսի 4-ին, յոթանասուն երեք տարեկան հասակում։ Ինչպես հաղորդում են, նրա վերջին խոսքերն են եղել. «Ես ապրել են որպես փիլիսոփա և մահանում են քրիստոնյա»[105]։

Դուկս ամրոցը Բոհեմիայում, որտեղ 1785 թվականից ապրում էր Կազանովան
Սուրբ Բարբառայի եկեղեցին, որտեղ թաղված է Կազանովան (Դուկս ամրոց)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանովայի մայրը, Ձանետա Մարիա Կազանովան, ծնված Ֆարուսի (1708-1776 թվականներ), դերասանուհի էր։ Ջակոմո Կազանովայի եղբայրները՝ Ֆրանչեսկո (1727-1802 (1803?) թվականներ) և Ջովանի Բատիստա (1732-1795 թվականներ), դարձել են մշակույթի հայտնի գործիչներ։ Ֆրանչեսկոն նկարիչ-բնանկարիչ էր, իսկ Ջովանի Բատիստան զբաղվում էր դիմանկարային գեղանկարչությամբ և հնագիտությամբ։ Հնագույն մշակույթի մասին նրա գիրքը թարգմանվել է գերմաներեն։ Կրտսեր եղբայրը՝ Գաետանո Ալվիզո Կազանովան (1734-1783 թվականներ), եղել է հոգևորական Ջենովայում։ Դրեզդենի թատրոնի պարուհի Մարիա Մագդալինա Կազանովան (1732-1800 թվականներ), արքունական երաժիշտ Պետեր Ավգուստի կինը, Ջակոմոյի քույրն էր։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանովայի կյանքի վերջին տարիների մենակությունը և ձանձրույթը թույլ են տալիս նրան, չշեղվելով, կենտրոնանալ իր հուշագրությունների վրա, վերնագրված «Իմ կյանքի պատմությունը» (ֆր.՝ Histoire de ma vie[9])): Եթե չլիներ այդ ստեղծագործությունը, ապա նրա հանրաճանաչությունը զգալիորեն պակաս կլիներ, թեկուզ և եթե նրա մասին հիշողությունը հավետ չոչնչանար։ Դեռևս 1780 թվականի նախաշեմին նա մտադրվել էր գրել իր հիշողությունները։ 1789 թվականին նա լրջորեն ձեռնամուխ է լինում այդ աշխատանքին, որպես «միակ դեղամիջոց, որպեսզի չխելագարվեմ և չմահանամ ձանձրույթից»։ Առաջին սևագրությունը ավարտվում է 1792 թվականի հուլիսին, և նա այն ուղղում էր հետագա վեց տարիների ընթացքում։ Նա ցուցադրում է իր մենակության օրերը որպես երջանիկ ժամանակ, իր աշխատությունում գրելով. «Ես չեմ կարող գտնել առավել հաճելի ժամանակի անցկացում, քան զրուցել ինքս ինձ հետ իմ սեփական զբաղմունքների մասին, ընտրելով նրանցից նրանք, ինչը կարող է հետաքրքրել իմ պատվելի ունկնդրին»[60]։ Նրա հիշողությունները հասնում են մինչև 1774 թվականի ամառը [106]։ Նրա մահվան պահին ձեռագիրը դեռևս գտնվում էր աշխատանքային փուլում։ Նրա նամակը, թվագրված 1792 թվականով, վկայում է այն մասին, որ նա կասկածում էր, արժե արդյոք հրապարակել այն, քանի որ իր կյանքի պատմությունը գտնում էր տաղտկալի և գիտակցում էր, որ կարող է թշնամիներ վաստակել, պատմելով ճշմարտությունը իր արկածների մասին։ Այնուամենայնիվ նա որոշում է շարունակել աշխատանքները, օգտագործելով սկզբնատառերը՝ ամբողջական անունների փոխարեն և մեղմացնելով առավել բացահայտ դրվագները։ Նա իտալերենի փոխարեն գրում էր ֆրանսերեն. «Ֆրանսերեն լեզուն առավել տարածված է, քան իմ մայրենին»[107]։

Հուշագրութունները սկսվում են այսպես.

Ես սկսում եմ, հայտնելով իմ ունկնդրին, որ ճակատագիրն արդեն փոխհատուցել է ինձ ըստ արժանավույն այն բոլոր լավի և վատի համար, որը ես իրականացրել եմ իմ կյանքի ընթացքում և այդ պատճառով ես իրավունք ունեմ ինձ համարելու ազատ… Դիմակայելով իմ սրտում արմատակալած բարձրյալ բարոյական հիմքերի, անշրջելիորեն ծնված աստվածային սկզբունքների, ամբողջ կյանքս ես մնացի ստրուկ իմ զգացմունքներին։ Ես բավականություն էի ստանում նրանից, որ շեղվում էի ճանապարհից, ես մշտապես ապրել եմ սխալ, և իմ միակ մխիթարությունը եղել է միայն այն, որ ես գիտակցում էի իմ մեղքերը… Իմ անխոհեմությունը պատանեկության բնույթի անխոհեմություն էր։ Դուք կտեսնեք, որ ես ծիծաղում եմ նրանց վրա և եթե դուք բարյացակամ եք, ապա կզվարճանաք նրանց վրա իմ հետ միասին[108]։

Կազանովան գրում է իր գրքի նպատակի մասին.

Ես հույսս դրել եմ իմ ունկնդիրների բարեկամական զգացմունքների, հարգանքի և երախտագիտության վրա։ Նրանք ինձնից շնորհակալ կլինեն, եթե այդ հուշագրությունների ընթերցանությունը դառնա ուսանելի և նրանց հաճույք պատճառի։ Նրանք հարգած կլինեն ինձ, եթե, փոխհատուցելով ինձ ըստ արժանավույն, գտնեն, որ իմ առաքելություններն ավելի են, քան մեղքերս, և ես կվաստակեմ նրանց ընկերությունը երբ նրանք տեսնեն, թե ինչ անկեղծությամբ և ազնվությամբ հանձնում եմ ինձ նրանց դատին, ոչինչ իմ մասին չթաքցնելով[109]։

Նա նաև հայտնում է ընթերցողներին, որ պատմում է ոչ բոլոր իր արկածների մասին. «Ես բաց եմ թողել դրանցից նրանք, որոնք կարող են վերաբերել մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել դրանցում, քանի որ նրանք կներկայանային ոչ լավ լույսի ներքո։ Այնուամենայնիվ, կգտնվեն այնպիսիք, ովքեր կհամարեն, որ ես երբեմն անտակտ եմ, և ես ներողություն եմ խնդրում դրա համար»[110]։ Վերջին գլխում տեքստը անսպասելիորեն ընդհատվում է, ակնարկելով չնկարագրված իրադարձությունները. «Երեք տարի անց ես հանդիպեցի նրան Պադուայում և այնտեղ վերսկսեցի ծանոթությունը նրա դստեր հետ շատ ավելի նրբորեն»[111]։

Հուշագրությունները զբաղեցնում են մոտավորապես 3 500 էջ տաս հատորով (տեքստի առաջին խմբագիր Ժան Լաֆորգը այն բաժանում է տասներկու հատորների)։ Չնայած նրան, որ իրադարձությունների ժամանակագրությունը ժամանակ առ ժամանակ տառապում է անկանոնությամբ և անճշտությամբ, իսկ մի շարք պատմություններ՝ չափազանցությամբ, այնուամենայնիվ սյուժեի հիմնական թելը և շատ մանրամասնություններ հաստատվում են ժամանակակիցների աշխատություններում։ Կազանովան լավ է վերարտադրում երկխոսությունները և մանրամասն գրում է հասարակության բոլոր խավերի մասին [112]։ Կազանովան մեծ մասամբ անկեղծորեն խոստովանում է իր մեղքերը, նպատակները և դրդապատճառները, նա հումորով է վերաբերվում իր հաջողություններին և անկումներին[113]։ Նրա խոստովանությունները, որպես կանոն, ազատ են ափսոսանքից կամ զղջումից։ Կազանովան փառաբանում է զգացմունքային հաճույքները, հատկապես երաժշտությունը, կերակուրը և կանանց։ «Ես միշտ սիրել եմ կծու համեմված կերակուր… Ինչ վերաբերվում է կանանց, ես միշտ համարել եմ, որ նա, ում ես սիրահարվում էի, պետք է հաճելի բույր ունենար և ինչքան շատ էր նա քրտնում, այնքան ավելի քաղցր էր ինձ նա թվում»[114]։ Նա հիշատակում է կանանց և աղջիկների հետ հարյուր քսանից ոչ պակաս կապերի մասին և մի քանի անգամ ի միջիայլոց ակնարկներ է անում տղամարդկանց հետ ունեցած կապերի մասին[115][116]։ Նա նկարագրում է իր մենամարտերը և վիճաբանությունները սրիկաների և պաշտոնատար անձանց հետ, իր կալանավորումները և փախուստները, ինտրիգները և խարդախությունները, տանջանքները և հաճույքի հառաչանքները։ Նա համոզիչ է, երբ ասում է. «Ես կարող եմ ասել vixi (ես ապրեցի)»[117]։

Հուշագրությունների ձեռագիրը պահպանվում էր Կազանովայի ազգականների մոտ, մինչև Ֆ. Ա. Բրոքհաուզի հրատարակչությանը վաճառելը։ Առաջին անգամ այն հրատարակվում է զգալիորեն կրճատված գերմաներեն թարգմանությամբ 1822-1828 թվականներին, իսկ այնուհետև՝ ֆրանսերեն, Ժան Լաֆորգի մշակմամբ։ Լաֆորգի խմբագրությունում զգալիորեն կրճատված էին սիրային արկածների նկարագրությունները (մասնավորապես, տեքստից հանվել էին բոլոր հոմոսեքսուալ դրվագները), ինչպես նաև փոփոխվել էր հուշագրությունների քաղաքական երանգավորումը՝ կաթոլիկից և հեղափոխության համոզված ընդիմադրից, ինչպիսին էր Կազանովան իրականում, նա վերածվել է քաղաքական և կրոնական ազատամիտի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձեռագիրը Լայպցիգում ռմբակոծության է ենթարկվում դաշնակիցների կողմից։ Հուշագրությունները, հեղինակային իրավունքի խախտմամբ, թարգմանվում են մոտավորապես քսան լեզուներով։ Լիակատար ֆրանսերեն բնօրինակը հրատարակվում է միայն 1960 թվականին, իսկ ևս կես դար անց Ֆրանսիայի Ազգային գրադարանը գնում է ձեռագիրը և սկսում է թվային տարբերակի վերածելու գործընթացը[118]։

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակոմո Կազանովան հանդիսանում է ավելի քան քսան ստեղծագործությունների հեղինակ, ներառյալ «Մոլյուկեիդա» կատակերգությունը[119], եռահատոր «Լեհաստանի երկպառակության պատմությունը»[89], հնգահատոր «Իկոզամերոն» ուտոպիական վեպը[120]՝ ամենավաղ գիտա-ֆանտաստիկ ստեղծագործություններից մեկը, ինչպես նաև մի շարք թարգմանություններ, այդ թվում Հոմերոսի «Իլիական»-ը (1775-1778 թվականներ)[88]։ Հետաքրքրություն են ներկայացնում արկածախնդրի նամակները և բարդ եռանկյունաչափական խնդիրների լուծման Կազանովայի յուրատեսակ առաջարկները[121][122]։

Հարաբերությունները կանանց հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանովայի համար, այդ ժամանակի բարձր խավի հաճոյասերների նման, սերը և ինտիմ հարաբերությունները հաճախ միայն պատահական բնույթ էին կրում, ծանրաբեռնված չէին այն լրջությամբ, որը հատուկ էր XIX դարի ռոմանտիզմին[123]։ Սիրախաղերը, սիրային զվարճությունները, կարճատև կապերը սովորական էին ազնվական դասի ներկայացուցիչների համար, ովքեր ամուսնանում էին, առավելապես, օգտակար կապեր ձեռք բերելու համար, քան՝ հանուն սիրո։

Կազանովան (ձախից) փչելով ստուգում է պահպանակի ամբողջականությունը: Փորագրությունը պատկերազարդում է Կազանովայի հուշագրությունը (1872 թվականի բրյուսելյան հրատարակություն)

Լինելով բազմանիստ և բարդ, Կազանովայի անձը գտնվում էր զգացմունքային կրքերի իշխանության տակ, ինչպես նա ինքն է պատմում. «Քաջալերել այն ամենը, ինչը բավականություն էր պատճառում իմ զգացմունքներին, միշտ եղել է իմ կյանքի գլխավոր գործը, ես երբեք ավելի կարևոր զբաղմունք չեմ գտել։ Զգալով, որ ծնվել եմ հակառակ սեռի համար, ես միշտ սիրել եմ կանանց և արել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի սիրելի լինեմ նրանց կողմից» [114]։ Նա հիշատակում է, որ երբեմն օգտագործել է «պահպանակներ», նախապես ստուգելով նրանց ամբողջականությունը փչելով, իր սիրուհիների հղիությունը կանխելու համար։

Կազանովայի համար իդեալական կապն իր մեջ ոչ միայն ինտիմ հարաբերություններ է ներառում, այլ նաև բարդ ինտրիգներ հերոսների և չարակամների հետ, նաև նրբակիրթ բաժանում։ Ըստ ծրագրի, որը նա հաճախ կրկնում էր, Կազանովան գտնում է գրավիչ կնոջ, ով տառապում է բիրտ կամ խանդոտ սիրեկանից (գործողություն առաջին), նրան ազատում է դժվարություններից (գործողություն երկրորդ), կինն արտահայտում է իր երախտագիտությունը, ինքը գայթակղում է կնոջը, սկիզբ է առնում կարճատև բուռն սիրավեպ (գործողություն երրորդ), զգայով մոտալուտ սիրային զգացմունքների կամ ձանձրույթ, սառեցում, նա խոստովանում է իր անկարողությունը և կազմակերպում է սիրուհու ամուսնությունը կամ նրան ծանոթացնում է որևէ հարուստ տղամարդու հետ, դրանից հետո լքելով բեմը (գործողություն չորրորդ)[124]։ Ինչպես նկատում է Ուիլյամ Բոլիտոն «Տասներկուսն ընդդեմ Աստծու»-ում, կանանց մոտ Կազանովայի հաջողության գաղտնիքը «իր մեջ չէր պարունակում ոչինչ առավել ծածուկ, քան այն, ինչ պահանջում է իրեն հարգող յուրաքանչյուր կին, այն ամենը ինչ նա ուներ, ամենը ինչ նա եղել է, խոշոր դրամային գումարի տեսքով կուրացուցիչ նվեր (որպեսզի փոխհատուցի իրավական բացակայությունը) ցմահ խնամակալության փոխարեն»[125]։

Կազանովան ուսուցանում է. «Չկա ոչ մի ազնիվ կին չվնասված սրտով, ում չկարողանա գրավել տղամարդը, օգտվելով նրա երախտագիտությունից։ Դա ամենահավանական և արագ տարբերակն է»[126]։ Նրա համար ալկոհոլը և բռնությունը գայթակղման իրեն վայել միջոցներ չեն[127]։ Ընդհակառակը, ուշադրությունը, փոքրիկ սիրալիրությունները և ծառայություններն է պետք կիրառել կանացի սիրտը փափկեցման համար, սակայն «տղամարդը, ով իր սիրո մասին խոսքերով է արտահայտվում, հիմար է»։ Բանավոր հաղորդակցությունը անհրաժեշտ է, «սիրո հաճույքն առանց խոսքերի կրճատվում է ոչ պակաս, քան երկու երրորդով», սակայն սիրո խոսքերը պետք է ենթադրվեն, այլ ոչ թե ճոռոմաբար հայտարարվեն[126]։

Փոխադարձ համաձայնությունը կարևոր է, ըստ Կազանովայի կարծիքի, սակայն նա խուսափում էր հեշտ հաղթանակներից կամ չափազանց բարդ իրավիճակներից, համարելով նրանք անհարմար իր նպատակների համար[127]։ Նա ձգտում էր լինել իդեալական ուղեկից՝ սրամիտ, հիասքանչ, հուսալի, սիրալիր, առաջին գործողությունում, նախքան տեղափոխվելը ննջարան՝ երրորդ գործողություն։ Կազանովան հայտարարում է, որ նա իրեն պահում էր գիշատիչի նման. «Իմ կանոնների մեջ երբեք չէր մտնում իմ հարձակումները ուղղել անփորձների դեմ կամ նրանց, ում նախապաշարմունքները, ավելի շուտ, կհանդիսանան արգելք»։ Սակայն նրա գայթակղած կանայք, մեծ մասամբ, ունեին անհաստատուն դիրք կամ հուզականորեն խոցելի էին[128]։

Կազանովան գնահատում էր կնոջ խելքը. «Վերջ ի վերջո, գեղեցիկ, սակայն հիմար կինը թողնում է իր սիրեկանին առանց զվարճությունների այն բանից հետո, երբ նա ֆիզիկապես վայելում է իր գրավչությունը»։ Սակայն կրթված կանանց հանդեպ նրա վերաբերմունքն այն ժամանակների համար առանձնահատուկ էր. «Կնոջ համար ուսումը տեղին չէ, այն հարվածի տակ է դնում սեռի հիմնական որակները… ոչ մի գիտական բացահայտում չի կատարվել կանանց կողմից… դա պահանջում է եռանդ, որով օժտված չէ կանանց սեռը։ Սակայն պարզ դատողության և զգացմունքների նրբության հարցում մենք պետք է արժանին մատուցենք կանանց»[35]։

Կազանովայի ռուսերեն հրատարկչության նախաբանում Ա. Ֆ. Ստրոևը գրում է.

Կազանովայի «դոնժուանյան ցանկը» կարող է խոցել միայն շատ օրինավոր ընտանիքավորի երևակայությունը. 122 կին երեսունիննը տարվա ընթացքում։ Իհարկե, Ստենդալի և Պուշկինի նմանատիպ ցուցակներն ավելի կարճ են և այն տարիների հայտնի վեպերում, որոնց կցվել է «էրոտիկ» դրոշմը (ինչպես, օրինակ, Լուվե դե Կուվրեի հրապուրիչ «Ֆոբլաս»-ին, 1787-1790 թվականներ), հերոսուհիները քիչ են, բայց մի՞թե դա այդքան շատ է - երեք սիրային արկած մեկ տարում[129]։

Կազանովան և մոլախաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլախաղերը սովորական ժամանցի միջոց են եղել հասարակական-քաղաքական շրջանակներում, որոնցում շրջանառվում էր Կազանովան։ Իր հուշագրություններում նա դատողություններ է անում 18-րդ դարի բազմաթիվ մոլախաղերի մասին, ներառյալ վիճակախաղը, փարավոնը, բասետը, պիկետը, պրիման, տասնհինգը, վիստը, բիրիբին[130] և նրանց նկատմամբ ազնվականության և հոգևորականության կրքի մասին[131]։ Խաբեբաներին վերաբերվում էր մեծ հանդուրժողականությամբ, քան ներկա ժամանակներում և նրանք հազվադեպ էին ենթարկվում հասարակական պարսավանքին։ Խաղացողների մեծամասնությունը խուսափում էր խարդախներից և նրանց հնարքներից։ Բազմապիսի խարդախություններ էին կիրառվում, և Կազանովան զվարճանում էր նրանցով[132]։

Կազանովան խաղացել է իր գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում, հաղթելով և պարտվելով խոշոր գումարներ։ Նրան սովորեցրել էին պրոֆեսիոնալները և նա «տիրապետում էր այն իմաստուն առավելագույնին, առանց որի մոլախաղերը կործանում են նրանց, ովքեր նրանցով տարվում են»։ Նա ոչ միշտ էր կարողանում հրաժարվել խարդախություններից և ժամանակ առ ժամանակ վաստակի համար միավորվում էր պրոֆեսիոնալ խաղացողների հետ։ Կազանովան հայտարարում է, որ նա միշտ եղել է «հանգիստ և ժպտացել է, երբ պարտվել է և չի եղել անկուշտ, երբ հաղթել է»։ Սակայն նա երբեմն զարմանալի կերպով խաբել է ինքն իրեն և այդ ժամանակ նրա վարքագիծը եղել է կատաղի, ընդհուպ մինչև մենամարտի հրավիրելը [133]։ Կազանովան խոստովանում է, որ բավական համբերություն չուներ, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ խաղացող. «Ես բավականաչափ զուրկ էի շրջահայացությունից, որպեսզի կանգ առնեի, երբ ճակատագիրը իմ դեմ էր և չէի վերահսկում ինձ, երբ հաղթում էի» [134]։ Նրան նաև դուր չէր գալիս պրոֆեսիոնալ ձևանալը. «Պրոֆեսիոնալ խաղացողները ոչնչով չեն կարող վավերացնել, որ ես եղել եմ նրանց դժոխային հանցախմբից»[134]։ Չնայած Կազանովան երբեմն հաշվենկատորեն օգտվում էր խաղից իր նպատակների համար, որպեսզի արագ տիրանա դրամին, ֆլիրտի համար, կապերի հաստատման, գործելով որպես նրբակիրթ կավալեր կամ որպեսզի իրեն ցուցադրի որպես ազնվական բարձր խավի առջև, նա նաև կարող էր խաղալ մոլագար կրքով և առանց հաշվարկի, հատկապես գտնվելով նոր սիրային արկածի էյֆորիայում։ «Ի՞նչու էի ես այն ժամանակ խաղում, երբ ես սուր կանխազգում էի պարտությունը։ Անկշտությունն ինձ ստիպում էր խաղալ։ Ինձ դուր էր գալիս գումար ծախսել և իմ սիրտը լցվում էր արյունով, երբ այդ գումարները չէին շահվել թղթախաղում»։

Կազանովայի համբավը և հեղինակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները Ջակոմոյին համարում էին արտասովոր անձնավորություն, բարձր մտավոր զարգացածությամբ և հետաքրքրասեր մարդ։ Կազանովան եղել է իր դարաշրջանի ականավոր լրաբերներից մեկը։ Նա իրական արկածներ որոնող էր, ով հատել է Եվրոպան սկզբից մինչև վերջ՝ հաջողություն փնտրելով, արկածախնդիր, ով իր նպատակների իրականացման համար հանդիպում էր 18-րդ հարուրամայակի ականավոր մարդկանց հետ։ Ունևորների իշխանության ծառայող և, միևնույն ժամանակ, իր դարի համար նոր էսթետիկայի և բարոյականության կրողը, նա եղել է գաղտնի միությունների անդամ և ճշմարտություն փնտրել է ավանդական պատկերացումների շրջանակից դուրս։ Լինելով հավատացյալ մարդ, ջերմեռանդ կաթոլիկ, նա հավատում էր աղոթքին. «Հուսահատությունը սպանում է, աղոթքը ցրում է այն, աղոթքից հետո մարդը հավատում է և գործում»։ Բայց նաև, ինչպես աղոթքին, նա հավատում էր ազատ կամքին և բանականությանը և ակնհայտ համաձայն չէր այն պնդումներին, որ հաճույքներին ձգտումն արգելք կհանդիսանա դրախտի համար[135]։

Ծնված լինելով դերասանների ընտանիքում, Ջակոմոն տիրապատում էր թատրոնին և թատերականացմանը, ինպրովիզացիայով լեցուն կրքոտ կյանքին։ Սակայն իր բոլոր տաղանդների հետ միասին նա ոչ հազվադեպ ընկնում էր զվարճությունների և մարմնական հաճույքների գիրկը, հաճախակի խուսափելով մշտական աշխատանքից և իր համար տհաճություններ գտնելով այնտեղ, որտեղ հնարավոր էր հաջողության հասնել, եթե զգուշավոր գործեր։ Նրա իրական կոչումը ապրելն էր, հենվելով սեփական հնարամտության, պողպատե նյարդերի, հաջողության, հմայքի և դրամի վրա, որը նա ստանում էր ի նշան շնորհակալության կամ խաբեության օգնությամբ[136]։

Իշխան Շառլ Ժոզեֆ դե Լինը, ով դրական վերաբերմունք ուներ Կազանովայի նկատմամբ և ծանոթ էր իր դարաշրջանի ականավոր մարդկանց մեծամասնության հետ, նրան համարում էր ամենահետաքրքիր մարդկանցից, ում երբևիցե հանդիպել է. «Աշխարհում չկա ոչինչ, որին նա ունակ չլիներ»։ Ավարտելով արկածախնդրի դիմանկարը, դե Լինը վկայում է[137].

Միակ բաները, որոնց մասին նա ոչինչ չգիտեր, եղել են նրանք, որոնցում նա իրեն համարում էր գիտակ՝ պարի կանոններ, ֆրանսերեն, բարձր ճաշակ, աշխարհի կառուցվածք, լավ վարվեցողության կանոններ։ Միայն նրա կատակերգությունները զվարճալի չէին, միայն նրա փիլիսոփայական ստեղծագործություններին չէր բավարարում փիլիսոփայություն, բոլոր մնացյալները հագեցած են դրանով, այնտեղ միշտ կա ինչ-որ ծանրակշռություն, նորություն, հրապուրչություն և խորություն։ Նա գիտության գանձարան է, սակայն սրտխառնության չափ մեջբերում է Հոմերոսին և Հորացիոսին։ Նրա խելքը և նրա սրամտությունը նման են աթիական աղին։ Նա զգայուն է և առատաձեռն, սակայն տխրեցրու նրան ինչ-որ բանով և նա կդառնա անտանելի, վրիժառու և գարշելի… Նա ոչնչի չի հավատում, սակայն միայն անհավանականին, լինելով սնահավատ ամեն ինչում։ Ի ուրախություն, նա ունի պատիվ և նրբազգացություն… Նա սիրում է։ Նա տենչում է ստանալ ամեն ինչ… Նա հպարտ է, որովհետև ոչինչ իրենից չի ներկայացնում… Երբեք մի ասեք նրան, որ գիտեք պատմությունը, որը նա ցանկանում է ձեզ պատմել, ձևացրեք թե այն լսում եք առաջին անգամ… Երբեք չմոռանաք վկայել նրան ձեր հարգանքը, այլապես այդ մանրուքի պատճառով դուք խիզախում եք ձեր համար թշնամի ձեռք բերել։ -
- Charles Joseph de Ligne. Mémoires et mélanges historiques et littéraires, t. 4. - Paris, 1828[138]:

Դժվար է պատերացնել առավել բազմակողմանի անձնավորություն, քան Ջակոմո Կազանովան՝ իրավաբան և կղերական, զինվորական և ջութակահար, խաբեբա և կավատ, համադամասեր և գործարար մարդ, դիվանագետ և լրտես, քաղաքագետ և բժիշկ, մաթեմատիկոս, փիլիսոփա և կաբալիստ, դրամատուրգ և գրող։ Նրա ստեղծագործական ժառանգությունն իր մեջ է ներառում ավելի քան քսան ստեղծագործություն, այդ թվում պիեսներ և էսսե, ինչպես նաև բազմաթիվ նամակներ։

Կազանովան մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազանովան նախ և առաջ զուգակցվում է իր սիրային արկածների պատկերացմամբ։ Նրա անունը, որը դարձել է անվանական, կանգնած է միևնույն շարքում գրական այնպիսի կերպարների հետ, ինչպիսիք են Դոն Ժուանը կամ Կազանովայի «ժամանակակիցներից» Լովելասը և Ֆոբլասը։ Իսկապես, Կազանովայի հուշագրությունները, որոնք համապատասխանում են լիբերտինիզմի փիլիսոփայությանը, չեն շրջանցում նրա ոդիսականի սիրային կողմը, ընդ որում, խեղաթյուրելով որոշ փաստեր։ Այսպես, հետազոտությունները ցույց են տվել, որ Կազանովայի ակնարկները իբրև թե սեփական աղջիկների հետ տեղի ունեցած արյունապղծությանը, հանդիսանում են ժամանակագրապես անհնարին[139]։ Սակայն Կազնովայի իրական անձը չի նվազեցնում նրա էրոտիկ արարքները, այն չափազանց բարդ է և հետաքրքիր։ XX դարի վերջին մի ամբողջական հետազոտություններում փորձ է արվում պատկերել Կազանովայի առավել ամբողջական կերպարը՝ կրթված, խելացի, դիտունակ և հնարամիտ արկածախնդիր։

«Իմ կյանքի պատմություններ»-ի անհավանական հաջողութունը, պայմանավորված արկածների առատությամբ և սիրային արկածախնդրությամբ, որոնք իրականցվում են 18-րդ դարի եվրոպական համայնքի ամենալայն հասարակությունների համայնապատկերային ցուցադրման ֆոնին, Կազանովայի կերպարը վերածում է համաշխարհային մշակույթի լեգենդներից մեկի։ Ստենդալը, Հայնեն, դը Մյուսեն, Դելակրուան, Սենտ Բյովը զմայլված էին նրա հուշագրություններով։ Ֆ. Մ. Դոստոևսկին, ով իր «Время» ամսագրում հրապարակել է Պյոմբի ամրոցից փախուստի պատմությունը, խմբագրային նախաբանում Կազանովային անվանում է իր դարի ամենահիանալի անձնավորություններից մեկը և բարձր է գնահատում նրա գրական շնորհը և հոգու ուժը. «Դա պատմություն է անհաղթահարելի արգելքների նկատմամբ մարդկային կամքի հաղթանակի մասին»։ Կազանովայի երկտողերի մասին զրուցում են այնպիսի գրական ստեղծագործությունների կերպարներ, ինչպիսիք են Ա. Ս. Պուշկինի «Պիկովայա դամա»-ն (1833 թվական) և Ֆ. Մ. Դոստոևսկու «Քեռու երազը» (1859 թվական)։

Հանրահայտ բախտախնդրին են նվիրված Ռ. Օլդինգթոնի վեպերը, Ա. Շնիցլերի, Մ. Ցվետաևայի, Վ. Կորկիայի և Ա. Լավրինի («Կազանովա. Սիրո դասեր») պիեսները, Ս. Ցվեյգի, Ռ. Վայանի, Ֆ. Մարսոյի էսսեները, Ֆ. Սոլերսի «Հիասքանչ Կազանովան» գրիքը (1998 թվական)։

Կազանովան Յոհան Շտրաուս-կրտսերի օպերետայի, Դոմենիկա Արջենտոյի օպերայի և «Pet Shop Boys» խմբի «Fundamental» ալբոմի «Casanova in Hell» (2006 թվական) երգի հերոսն է։ «Casanova» երաժշտական կոմպոզիցիան, բաղկացած ութ դրվագներից, թավջութակի և փողային նվագախմբի համար, գրված նիդեռլանդացի երգահան Յոհան դը Մեյեմի կողմից, գրավել է առաջին մրցանակը 1999 թվականի օգոստոսին Կորսիկայում կայացած երգահանների միջազգային մրցույթում[140]։

Անդիմադրելի կնամոլի կերպարը կինոէկրաններին կերտել են Իվան Մոզժուխինը (1927 թվական), Լեոնարդ Ուայտինգը (1960 թվական), Դոնալդ Սազերլենդը (Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմը, 1976 թվական), Մարչելո Մաստրոյանին («Նոր աշխարհ», 1982 թվական) և Հիթ Լեդջերը (2005 թվականի հոլիվուդյան կատակերգություն), հեռուստաէկրաններին՝ Ֆրենկ Ֆինլին (1971 թվական), Ռիչարդ Չեմբեռլենը (1987 թվական), Դևիդ Տենանտը և Պիտեր Օ'Թուլը (անգլիական հեռուստասերիալ, 2005 թվական)։

Խորհրդային և ռուսական փոփ- և ռոք-մշակույթում, հնարավոր է, ոչ առանց Ֆելինիի կինոժապավենի ազդեցության, հայտնվում են Կազանովայի մասին երգեր «Նաուտիլուս Պոմպիլիուս» խմբի, Վ. Կուզմինի, Վ. Լեոնտևի, Մ. Շչերբակովի, Օ. Արեֆևայի և Ս. Կալուգինի կատարմամբ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակոմո Կազանովայի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Casanova G. Zoroastro, tragedia tradotta dal Francese, da rappresentarsi nel Regio Elettoral Teatro di Dresda, dalla compagnia de' comici italiani in attuale servizio di Sua Maestà nel carnevale dell’anno MDCCLII. - Dresden, 1752:
  • Casanova G. La Moluccheide, o sia i gemelli rivali. - Dresden, 1753:
  • Casanova G. Confutazione della Storia del Governo Veneto d’Amelot de la Houssaie. - Amsterdam (Lugano), 1769:
  • Casanova G. Lana caprina. Epistola di un licantropo. - Bologna, 1772:
  • Casanova G. Istoria delle turbolenze della Polonia. - Gorizia, 1774-1775:
  • Casanova G. Dell’Iliade di Omero tradotta in ottava rima. - Venezia, 1775:
  • Casanova G. Scrutinio del libro «Eloges de M. de Voltaire par différents auteurs. - Venezia, 1779:
  • Casanova G. Il duello. - Venezia, 1780:
  • Casanova G. Lettere della nobil donna Silvia Belegno alla nobildonzella Laura Gussoni. - Venezia, 1780:
  • Casanova G. Opuscoli miscellanei. - Venezia, 1780:
  • Casanova G. Le messager de Thalie. - Venezia, 1781:
  • Casanova G. Di aneddoti viniziani militari ed amorosi del secolo decimoquarto sotto i dogadi di Giovanni Gradenigo e di Giovanni Dolfin. - Venezia, 1782:
  • Casanova G. Né amori né donne ovvero la stalla ripulita. - Venezia, 1782:
  • Casanova J. Lettre historico-critique sur un fait connu, dependant d’une cause peu connu…. - Hambourg (Dessau), 1784:
  • Casanova J. Expositionne raisonée du différent, qui subsiste entre le deux Républiques de Venise, et d’Hollande. - Vienna, 1784:
  • Casanova J. Supplément à l’Exposition raisonnée. - Vienna, 1785:
  • Auteur anonyme. Soliloque d’un penseur. - Prague: Jean Ferdinande noble de Shonfeld imprimeur et libraire, 1786:
  • Casanova J. Histoire de ma fuite des prisons de la République de Venise qu’on appelle les Plombs. Ecrite a Dux en Boheme l’année 1787. - Leipzig: de Shonfeld, 1787:
  • Casanova J. Icosaméron ou L’Histoire d’Édouard, et d’Élisabeth qui passèrent quatre vingts un ans chez les Mégamicres, habitants aborigènes du Protocosme dans l’intérieur de notre globe, traduite de l’anglois par Jacques Casanova de Seingalt Vénitien Docteur ès loix Bibliothécaire de Monsieur le comte de Waldstein seigneur de Dux Chambellan. - Prague: de S.M.J.R.A. A Prague à l’imprimerie de l'école normale, 1788:
  • Casanova J. Solution du probleme deliaque démontrée par Jacques Casanova de Seingalt, Bibliothécaire de Monsieur le Comte de Waldstein, seigneur de Dux en Boheme e c.. - Dresden: De l’imprimerie de C. C. Meinhold, 1790:
  • Casanova J. Corollaire à la duplication de l’Hexaèdre donné à Dux en Bohème, par Jacques Casanova de Seingalt. - Dresden, 1790:
  • Casanova J. Démonstration géometrique de la duplication du cube. Corollaire second. - Dresden, 1790:
  • Casanova J. Le Polémoscope ou la Calomnie démasquée par la présence d'esprit. - 1791:
  • Casanova J. Histoire de ma vie. - 1794:
  • Casanova J. A Leonard Snetlage, Docteur en droit de l’Université de Göttingen, Jacques Casanova, docteur en droit de l’Universitè de Padoue. - 1797:

Ջակոմո Կազանովայի հուշագրությունների թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казанова Дж. История моей жизни = Casanova J. Histoire de ma vie. - М.: Московский рабочий, 1990:
  • Казанова Дж. История моей жизни. - М.: Захаров, 2009:
  • Casanova, Giacomo. History of My Life. - N. Y.: Everyman’s Library, 2006:

Գրականություն Կազանովայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Генри Ш. Джиакомо Казанова и Екатерина II (По неизданным документам), 1 // Исторический вестник. - 1885:
  • Генри Ш. Джиакомо Казанова и Екатерина II (По неизданным документам), 2 // Исторический вестник. - 1885:
  • Келли И. Казанова. - М.: АСТ, Астрель, Полиграфиздат, 2010:
  • Строев А. Ф. Те, кто поправляет фортуну: авантюристы Просвещения. - М.: НЛО, 1998:
  • Цвейг С. Казанова // Три певца своей жизни: Казанова, Стендаль, Толстой. - М.: Республика, 1992:
  • Bignami, Giuseppe. Aggiornamenti e proposte sull'iconografia casanoviana (итал.) // L'intermédiaire des casanovistes. - 1994:
  • Bolitho, William. Twelve Against the Gods. - N. Y.: Viking Press, 1957:
  • Childs, J. Rives. Casanova: A New Perspective. - N. Y.: Paragon House, 1988:
  • Gervaso Roberto. Casanova. - Warsaw: Państwowy Instytut Wydawniczy, 1990:
  • Kelly, Ian. Casanova: Actor, Lover, Priest, Spy. - L.: Tarcher, 2011:
  • Prince de Ligne. Aventuros // Fragment sur Casanova = (Charles Joseph de Ligne. Mémoires et mélanges historiques et littéraires. Paris, 1828, t. 4). - Paris: Allia, 1998:
  • Masters, John. Casanova. - L.: Joseph, 1969:
  • Parker, Derek. Casanova. - L.: Sutton Publishing, 2002:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Миллер Г. Нексус // Плексус. Нексус. - М.: АСТ, Транзиткнига, 2004:
  • Baten J., Szołtysek M. The Human Capital of Central-Eastern and Eastern Europe in European Perspective (англ.) // MPIDR[en] Working Papers. - 2012:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mangini N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1978. — Vol. 21.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Natali G. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1931.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wurzbach D. C. v. Casanova de Seingalt, Johann Jakob (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 2. — S. 297.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  8. Hrady, zámky a tvrze v Čechách, na Moravě a ve Slezsku. Severní Čechy (չեխերեն) / R. AndělSvoboda, 1984. — P. 109.
  9. 9,0 9,1 Casanova. Histoire de ma vie, 1794
  10. Casanova, 2006, էջ 29
  11. Childs, 1988, էջ 5
  12. Masters, 1969, էջ 13
  13. 13,0 13,1 Казанова, 1990, էջ 661
  14. Casanova, 2006, էջ 40
  15. 15,0 15,1 Childs, 1988, էջ 7
  16. 16,0 16,1 Casanova, 2006, էջ 64
  17. Masters, 1969, էջ 15
  18. Childs, 1988, էջ 6
  19. 19,0 19,1 Казанова, 1990, էջ 245
  20. Baten & Szołtysek, 2012
  21. Masters, 1969, էջեր 15-16
  22. Masters, 1969, էջ 19
  23. Masters, 1969, էջ 32
  24. Masters, 1969, էջ 34
  25. Casanova, 2006, էջ 223
  26. Казанова, 1990, էջ 31-58
  27. Childs, 1988, էջ 8
  28. Casanova, 2006, էջ 226
  29. Casanova, 2006, էջ 237
  30. Casanova, 2006, էջեր 242-243
  31. Masters, 1969, էջ 54
  32. Casanova, 2006, էջ 247
  33. Childs, 1988, էջ 41
  34. Masters, 1969, էջ 63
  35. 35,0 35,1 Casanova, 2006, էջ 299
  36. Childs, 1988, էջ 46
  37. Казанова, 1990, էջ 99
  38. Казанова, 1990, էջ 87
  39. Казанова, 1990, էջ 94
  40. Masters, 1969, էջ 83
  41. Casanova, 1752
  42. Казанова, 1990, էջեր 178-180
  43. Masters, 1969, էջ 100
  44. Казанова, 1990, էջ 234
  45. Казанова, 1990, էջ 240
  46. Childs, 1988, էջ 72
  47. Казанова, 1990, էջ 241
  48. Masters, 1969, էջ 102
  49. Казанова, 1990, էջ 242
  50. 50,0 50,1 Казанова, 1990, էջ 270
  51. Казанова, 1990, էջ 290
  52. Казанова, 1990, էջ 321
  53. Казанова, 1990, էջ 328
  54. Казанова, 1990, էջ 341
  55. Masters, 1969, էջ 111
  56. Казанова, 1990, էջ 376-377
  57. Casanova. Histoire de ma fuite…, 1787
  58. Казанова, 1990, էջ 347
  59. Казанова, 1990, էջ 360
  60. 60,0 60,1 Casanova, 2006, էջ 16
  61. Childs, 1988, էջ 83
  62. Казанова, 1990, էջ 408
  63. Childs, 1988, էջ 81
  64. Masters, 1969, էջ 132
  65. Казанова, 1990, էջ 415
  66. Казанова, 1990, էջ 424
  67. Childs, 1988, էջ 89
  68. Казанова, 1990, էջ 426
  69. Казанова, 1990, էջ 439-440
  70. Masters, 1969, էջ 151
  71. Казанова, 1990, էջ 443
  72. Казанова, 1990, էջ 457
  73. Masters, 1969, էջ 157-158
  74. Masters, 1969, էջ 158
  75. Казанова, 1990, էջ 478-501
  76. Masters, 1969, էջեր 191-192
  77. Casanova, 2006, էջ 843
  78. Masters, 1969, էջ 203
  79. Masters, 1969, էջ 220
  80. Казанова, 1990, էջ 528
  81. Казанова, 1990, էջ 589
  82. Casanova. Il duello, 1780
  83. Казанова, 1990, էջ 606-621
  84. Masters, 1969, էջ 232
  85. Casanova. Confutazione della Storia, 1769
  86. Masters, 1969, էջեր 242-243
  87. Казанова, 1990, էջ 651
  88. 88,0 88,1 88,2 Casanova. Dell’Iliade di Omero…, 1775
  89. 89,0 89,1 Casanova. Istoria delle turbolenze della Polonia, 1774-1775
  90. Masters, 1969, էջ 255
  91. Masters, 1969, էջեր 257-258
  92. Masters, 1969, էջ 257
  93. de Ligne, 1998, էջ 9
  94. Casanova. Struttino del libro…, 1779
  95. Childs, 1988, էջ 273
  96. Masters, 1969, էջ 260
  97. 97,0 97,1 97,2 Келли, 2010, Акт V, сцена III. И снова Венеция. 1774–1782
  98. Casanova. Né amori né donne…, 1782
  99. Masters, 1969, էջ 263
  100. Childs, 1988, էջ 281
  101. Childs, 1988, էջ 283
  102. Childs, 1988, էջ 284
  103. 103,0 103,1 Masters, 1969, էջ 272
  104. Masters, 1969, էջ 276
  105. Masters, 1969, էջ 284
  106. Casanova, 2006, էջ 1127
  107. Casanova, 2006, էջ 1178
  108. Casanova, 2006, էջեր 15-16
  109. Casanova, 2006, էջ 22
  110. Casanova, 2006, էջ 23
  111. Casanova, 2006, էջ 1171
  112. Casanova, 2006, էջ xxi
  113. Casanova, 2006, էջ xxii
  114. 114,0 114,1 Casanova, 2006, էջ 20
  115. Casanova, 2006, էջ xix
  116. Masters, 1969, էջ 288
  117. Casanova, 2006, էջ 17
  118. Gallica Biblioteque numerique
  119. Casanova. La Moluccheide, 1753
  120. Casanova. Icosaméron, 1788
  121. Casanova. Solution du probleme deliaque, 1790
  122. Casanova. Corollaire à la duplication de l’Hexaèdre, 1790
  123. Childs, 1988, էջ 12
  124. Childs, 1988, էջ 61
  125. Bolitho, 1957, էջ 56
  126. 126,0 126,1 Childs, 1988, էջ 13
  127. 127,0 127,1 Childs, 1988, էջ 14
  128. Masters, 1969, էջ 289
  129. Казанова, 1990, էջ 9
  130. ВТ-ВЭС|Бириби
  131. Childs, 1988, էջ 263
  132. Childs, 1988, էջ 266
  133. Childs, 1988, էջ 268
  134. 134,0 134,1 Childs, 1988, էջ 264
  135. Casanova, 2006, էջ 15
  136. Masters, 1969, էջ 287
  137. Masters, 1969, էջեր 290-291
  138. de Ligne, 1998, էջեր 9-10
  139. Строев, 1998
  140. Philarmonic Winds

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջակոմո Կազանովան գուտենբերգի նախագծում
  • «Casanova for Cello and Wind Orchestra». Synopsis: Casanova (անգլերեն). The Philarmonic Winds (philharmonicwinds.org). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.