Պոլիկլետոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիկլետոս
հին հունարեն՝ Πολύκλειτος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 490
ԾննդավայրԱրգոս, Argos Municipal Unit, Հունաստան
Մահացել էմոտ մ. թ. ա. 420
ԵրկերDoryphoros?, Diadumenos?, Discophoros?, Antipatros statue at Olympia?[1], Cyniscus statue at Olympia?[2], Thersilochos statue at Olympia?[3] և Hera with Graces and Horai statue at Argos?[4]
Մասնագիտությունքանդակագործ
 Polykleitos Վիքիպահեստում

Պոլիկլետոս Արգոսցի (մոտ մ. թ. ա. 490, Արգոս, Argos Municipal Unit, Հունաստան - մոտ մ. թ. ա. 420), հույն քանդակագործ և տեսաբան, բարձր դասական արվեստի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է մ․ թ․ ա․ 5-րդ դարի 2-րդ կեսին։ Պոլիկլետոսի քանդակները (հիմնականում բրոնզե) չեն պահպանվել, հայտնի են մարմարյա հռոմեական պատճեններից և անտիկ հեղինակների վկայություններից։ Պոլիկլետոսի տեսական բնույթի «Կանոն» տրակտատից պահպանվել է 2 հատված։ Պյութագորասականության ազդեցությամբ Պոլիկլետոսը ձգտել է հիմնավորել և իր քանդակներում գործնականորեն մարմնավորել իդեալական համաչափությունների օրենքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Παυσανίας 6.2.6 // Description of Greece (հին հունարեն.)
  2. Παυσανίας 6.4.11 // Description of Greece (հին հունարեն.)
  3. Παυσανίας 6.13.6 // Description of Greece (հին հունարեն.)
  4. Παυσανίας 6.6.2 // Description of Greece (հին հունարեն.)