Պոլ Մորֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պոլ Չարլզ Մորֆիից)
Պոլ Մորֆի
Paul Morphy
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1837(1837-06-22)[1][2][3]
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 10, 1884(1884-07-10)[1][2][3] (47 տարեկան)
Մահվան վայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԳերեզմանSaint Louis Cemetery No. 1
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹուլեյնի համալսարան և Spring Hill College?
Մասնագիտությունշախմատիստ և շախմատի տեսաբան
 Paul Morphy Վիքիպահեստում

Պոլ Չարլզ Մորֆի (անգլ.՝ Paul Charles Morphy, հունիսի 22, 1837(1837-06-22)[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հուլիսի 10, 1884(1884-07-10)[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի շախմատիստ, XIX դարի կեսերին՝ ուժեղագույնն աշխարհում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Չարլզ Մորֆին ծնվել է իռլանդացի ներգաղթյալների ժառանգ ամերիկացի հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Ավարտել է Սպրինտ-Հիլլի քոլեջը և Լուիզիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Մորֆիի ընտանիքում շատերն էին խաղում շախմատ. օրինակ, հորեղբայրը՝ Էռնեստո Մորֆին, Պոլ Չարլզի առաջին ուսուցիչներից էր։ Հայտնի են Է. Մորֆիի պարտիաներից մի քանիսը, այդ թվում՝ նրա հաղթանակը ԱՄՆ-ի այն ժամանակվա չեմպիոն Չ. Սթենլիի նկատմամբ։ Շախմատ են խաղացել նաև Պոլի հայրը՝ Ալոնսո Մորֆին, և քեռին՝ Շառլ Կարպանտիեն։ 1987 թվականին խորհրդային «64 - Шахматное обозрение» ամսագիրը տպագրեց Մորֆիի և Կարպանտիեի «միջընտանեկան» մի քանի պարտիա։

Շախմատի հետ ծանոթացել է 10 տարեկանում և արդեն 12-ում պարտիա է շահել ԱՄՆ-ի չեմպիոնի կոչման առաջին մրցախաղի մասնակից Է. Ռուսոյից։ 1850 թվականին թեթև պարտիաներում հաղթել է ԱՄՆ-ում շրջագայող Յոհան Լյովենթալին (1,5:0,5), որը XIX դարի կեսերի Եվրոպայի ուժեղագույն շախմատիստներից էր։

Ամերիկայի առաջին կոնգրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորֆին մեծ նվաճման է հասել 1857 թվականին Ամերիկայի շախմատային 1-ին կոնգրեսում (Նյու Յորք), որտեղ 16 շախմատիստներ միմյանց հետ խաղում էին կարճ պարտիաներ մինչև երեք հաղթանակ (եզրափակչում՝ մինչև հինգ)։ Հեշտությամբ հաղթելով բոլոր մրցակիցներին՝ Ջեյմս Թոմփսոնին, Ալեքսանդր Միքին (միևնույն 3։0 հաշվով), Թեոդոր Լիխտենհայնին (3,5։0,5) և եզրափակչում Լուիս Պաուլսենին (5,5։1,5)՝ 20-ամյա Մորֆին դարձավ ԱՄՆ-ի շախմատի առաջատարը։

Բացի կոնգրեսից, Մորֆին Նյու Յորքում խաղաց ավելի քան 250 պարտիա, այդ թվում 150-ը՝ խաղից առաջ մրցակցին որևէ խաղաքար տալով։ «Հավասար» 100 պարտիաներից նա տանուլ տվեց միայն 5-ում։ Մորֆիին պարտվածների թվում էին ԱՄՆ-ի առաջատար շախմատիստներ Լ. Պաուլսենը (+1, −10, =3), Չ. Սթենլին, Ջ. Շուլտենը և այլք։

Գիտակցելով իր առավելությունը՝ Մորֆին Նյու Յորքի շախմատային ակումբի ցանկացած անդամի առաջարկեց խաղալ՝ նախօրոք տալով մեկ զինվոր և մեկ քայլի առավելություն մրցակցին։ Մարտահրավերն ընդունեց Սթենլին։ +0, —4, =1 հաշվի ժամանակ (խաղում էին մինչև 7 հաղթանակ) Սթենլին ընդունեց իր պարտությունը։ Նույն պայմանով Մորֆին առաջարկեց խաղալ ԱՄՆ-ի ցանկացած շախմատիստի հետ։

Շրջագայություն Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ. Մորֆի - Յ. Լյովենթալ, 1858 թվական

1858 թվականին Մորֆին մրցախաղի հրավիրեց անգլիացի ուժեղագույն շախմատիստ Հովարդ Սթաունթոնին, որը, ընդունելով մարտահրավերը, տարբեր պատրվակներով խուսափում էր մրցախաղից։ Անգլիա ժամանած Մորֆիի մրցախաղը կազմակերպելու բոլոր փորձերն անցան ապարդյուն։ Մորֆիին (Թոմաս Բառնսի հետ համատեղ) հաջողվեց Սթաունթոնի և Ջ. Օուենի հետ անցկացնել միայն խորհրդակցական պարտիաներ՝ +2, −0, =0։ 1858-1859 թվականների մրցամարտերում Մորֆին հաղթել է Եվրոպայի մի շարք ուժեղագույն շախմատիստների (այն ժամանակ աշխարհի չեմպիոնի պաշտոնական կոչում չի եղել)՝ Բառնսին (+19, −7, =1), Սամուել Բոդենին (+5, −1, =3), Հենրի Բըրդին (+10, −1, =1), Է. Լյովեին (+6, −0, =0), Ջ. Մեդլիին (+3, −0, =0), Օուենին (+4, −1, =0)։ Մորֆիի անգլիացի մրցակիցներից ամենահամառը գտնվեց Լյովենթալը (+9, −3, =2)։

Ժամանակակիցների համար սենսացիոն էր «կույր» (առանց խաղատախտակին նայելու) շախմատի միաժամանակյա խաղաշարը Բիրմինգհեմում, որտեղ Մորֆին հաղթեց +6, −1, =1 հաշվով։

Փարիզում Մորֆին մրցախաղում հաղթեց Դանիել Հարվիցին (+5, −2, =1), անցկացրեց «կույր» շախմատի խաղաշար (+6, −0, =2) և մի շարք թեթև պարտիաներ առաջատար վարպետներ Պիեռ Սենտ-Ամանի, որը պնդում էր, որ Մորֆին կարող էր հաջողությամբ ցանկացած մրցակցի նախօրոք տալ f7 զինվորը, Ժյուլ Առնո դը Ռիվիերի, Ժ. Պրետիի, Պ. Ժուռնուի և այլոց հետ։ 1858 թվականի դեկտեմբերին Մորֆիի հետ հանդիպելու համար Փարիզ ժամանեց Ադոլֆ Անդերսենը։ Նրանց մրցախաղն ավարտվեց Մորֆիի համոզիչ հաղթանակով 8։3 (+7, −2, =2) հաշվով, որը, փաստորեն, լուծեց աշխարհի այդ ժամանակի ուժեղագույն շախմատիստի հարցը։ Վերջին մրցախաղը Փարիզում Մորֆին անցկացրեց Օգուստուս Մոնգրեդիենի հետ (+7, −0, =1)։

ԱՄՆ վերադառնալուց առաջ Մորֆին մի շարք «կույր» խաղաշարեր անցկացրեց Լոնդոնի (+2, −0, =8) և Սենտ Ջորջի (+5, −0, =3) ակումբների շախմատիստների հետ։ Նա նաև խաղաշար անցկացրեց Սենտ Ջեյմսի ակումբում վարպետների հետ (Բառնս, Բոդեն, Բըրդ, Լյովենթալ, Ռիվիեր)` +2, −1, =2։

Վերադարձ ԱՄՆ, վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Մորֆիին սպասում էր հիացական ընդունելություն։ Հայտարարելով աշխարհի ցանկացած շախմատիստի նախօրոք մեկ զինվոր և մեկ քայլի առավելություն տալու պատրաստակամության մասին` Մորֆին հրաժարվեց լուրջ ելույթներից. Պոուլսենի (1859 և 1860) և Կոլիշի (1861 և 1863) մարտահրավերները նա մերժեց՝ սահմանափակվելով թեթև պարտիաներով։

1863 թվականին կրկին այցելելով Փարիզ` Մորֆին մի շարք թեթև պարտիաներ խաղաց Մոնգրեդիենի և Ռիվիերի հետ։ Վերջինի հետ նա նաև վերլուծեց համատեղ մտահղացած սկզբնախաղային ձեռնարկի մի շարք դիրքեր։

1860 թվականից և մինչև կյանքի վերջը Մորֆին տառապում էր հոգեկան հիվանդությամբ և շախմատային մրցումների չի մասնակցել։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորֆի - ԱՆդերսեն, Փարիզ, 1858
abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
f7 black pawn
h7 black pawn
f4 black pawn
g4 white knight
h4 white pawn
d3 white pawn
g3 black knight
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
g2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
f1 white bishop
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը սևերի 7...Ձg3 քայլից հետո։ Այժմ Մորֆին 8.Bxf4 քայլով զոհաբերում է նավակը։

Մորֆիի բացառիկ հաջողությունները ժամանակակիցները բացատրում էին նրա բացառիկ կոմբինացիոն ունակությանբ։ Սակայն այն ժամանակների ուժեղագույն շախմատիստների` Մորֆիի և Անդերսենի մրցախաղի պարտիաները վկայում են, որ Մորֆիի գերազանցությունն արտահայտվում էր գլխավորապես մարտավարությամբ։ Կոմբինացիոն խաղում Անդերսենը չէր զիջում մրցակցին։

Մորֆին առաջնահերթ խնդիր էր համարում ուժերի մոբիլիզացումը և խաղաքարերի զարգացման շնորհիվ առավելության հասնելը։ Տեմպի կորստից խուսափելու կամ մրցակցի ուժերի զարգացմանը դժվարություններ ստեղծելու համար Մորֆին դիմում էր զոհաբերությունների։ Խաղաքարերը փոխանակելիս մրցակիցների թույլ տված տեմպի աննկատ կորուստները Մորֆին օգտագործում էր հստակորեն։

Սպիտակ խաղաքարերով խաղալիս Մորֆին հենց սկբնախաղում ստեղծում էր գրոհելու նախադրյալներ, իսկ սևերով խաղալիս ձգտում էր խլել առավելությունը։ Կարևոր նշանակություն Մորֆին տալիս էր զինվորային կենտրոնին։ Ունենալով զարգացման և դիրքային առավելություն՝ նա ձեռնարկում էր զինվորային ճեղքում, որը սովորաբար կապված էր 1-2 զինվորի զոհաբերության հետ։ Մորֆիի զոհաբերությունները կրում էին ընդգծված դիրքային բնույթ։ Ճեղքելու արդյունքում Մորֆին բացում էր գծերը։ Բացված ուղղաձիգերում և անկյունագծերում կենտրոնացած նրա խաղաքարերը մեծ ուժ էին ձեռք բերում, և գլխավոր հարվածի ուղղությամբ Մորֆին զգալի առավելություն էր ստանում։

Մորֆիի պարտիաներից շատերն ավարտվում էին մրցակցի արքայի դիրքի ուղիղ գրոհով և կոմբինացիոն հարվածով։ Սակայն գրոհը Մորֆիի համար ինքնանպատակ չէր. եթե այդ պահին ձեռնտու էր լինում, նա հաճույքով պարզեցնում էր դիրքը, փոխանակում էր թագուհիները` անորոշ բարդություններով միջնախաղին գերադասելով դիրքային առավելությամբ վերջնախաղը։ Դրա հետ մեկտեղ նա ցուցադրում էր տեխնիկական բարձր վարպետություն։ Մորֆիի ուժը, ըստ աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի, «առավելապես ագրեսիվ բնույթի խոր մտածված դիրքային խաղի մեջ էր»։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերված են Պոլ Մորֆիի մրցախաղային և ոչ մրցախաղային արդյունքները[4][5][6][7][8]

  • + հաղթանակ, − պարտություն; = ոճ-ոքի
Թվական Մրցակից Արդյունք Մրցավայր Միավոր Նշումներ
1849−1850 Էժեն Ռուսսո հաղթանակ Նյու Օռլեան 45/50 +45−5=0 ոչ մրցախաղային
1849-1864 Ջեյմս Մաքքոննել հաղթանակ Նյու Օռլեան 8/8 +8−0=0 հավանաբար՝ ոչ մրցախաղային
1850 Յոհան Լյովենթալ հաղթանակ Նյու Օռլեան 2½/3 +2−0=1 ոչ մրցախաղային
1855 Ալեքսանդր Միք հաղթանակ Մոբայլ 6/6 +6−0=0 ոչ մրցախաղային
1855 Ա. Դ. Այերս հաղթանակ Մոբայլ 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1857 Ալեքսանդր Միք հաղթանակ Նյու Օռլեան 4/4 +4−0=0 ոչ մրցախաղային
1857 Ջեյմս Թոմփսոն հաղթանակ Նյու Յորք 3/3 +3−0=0 Ամերիկայի առաջին կոնգրես, նախն. փուլ
1857 Ալեքսանդր Միք հաղթանակ Նյու Յորք 3/3 +3−0=0 Ամերիկայի առաջին կոնգրես, քառորդ եզրափ.
1857 Թեոդոր Լիխտենհայն հաղթանակ Նյու Յորք 3½/4 +3−0=1 Ամերիկայի առաջին կոնգրես, կիսաեզրափ.
1857 Լուիս Պոուլսեն հաղթանակ Նյու Յորք 6/8 +5−1=2 Ամերիկայի առաջին կոնգրես, եզրափ.
1857 Լուիս Պոուլսեն հաղթանակ Նյու Յորք 3½/4 +3−0=1 ոչ մրցախաղային
1857 Թեոդոր Լիխտենհայն հաղթանակ Նյու Յորք 2/3 +1−0=2 ոչ մրցախաղային
1857 Ալեքսանդր Միք հաղթանակ Նյու Յորք 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1857 Դենիել Ֆիսկե հաղթանակ Նյու Յորք 3/3 +3−0=0 ոչ մրցախաղային
1857 Նապոլեոն Մարաշ հաղթանակ Նյու Յորք 3/3 +3−0=0 ոչ մրցախաղային
1857 Սեմյուել Քոլթրոփ հաղթանակ Նյու Յորք 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1857 Լյուիս Էլկին հաղթանակ Նյու Յորք 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1857 Ուիլյամ Ֆուլեր հաղթանակ Նյու Յորք 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1857 Հիրամ Քենիքոթ հաղթանակ Նյու Յորք 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1857 Չառլզ Միդ հաղթանակ Նյու Յորք 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1857 Հարդման Մոնթգոմերի հաղթանակ Նյու Յորք 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1857 Դևիդ Փերրի հաղթանակ Նյու Յորք 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1857 Ֆրեդերիկ Պերրին հաղթանակ Նյու Յորք 2/3 +1−0=2 ոչ մրցախաղային
1857 Բենջամին Ռաֆայել հաղթանակ Նյու Յորք 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1857 Ջեյմս Թոմփսոն հաղթանակ Նյու Յորք 5/5 +5−0=0 ոչ մրցախաղային
1857 Ջորջ Համոնդ հաղթանակ Նյու Յորք 15/16 +15−1=0 ոչ մրցախաղային
1857 Ջոն Շուլտեն հաղթանակ Նյու Յորք 23/24 +23−1=0 ոչ մրցախաղային
1857 Չառլզ Սթենլի հաղթանակ Նյու Յորք 12/13 +12−1=0 ոչ մրցախաղային
1857 Դենիել Ֆիսկե, Ուիլյամ Ֆուլեր, Ֆրեդերիկ Պերրին պարտություն Հոբոուքեն 0/1 +0−1=0 ոչ մրցախաղային
1858 Թոմաս Բառնս հաղթանակ Լոնդոն 19½/27 +19−7=1 ոչ մրցախաղային
1858 Սեմյուել Բոդեն հաղթանակ Լոնդոն 7½/10 +6−1=3 ոչ մրցախաղային
1858 Հենրի Էդվարդ Բըրդ հաղթանակ Լոնդոն 10½/12 +10−1=1 ոչ մրցախաղային
1858 Էդվարդ Լյովե հաղթանակ Լոնդոն 6/6 +6−0=0 ոչ մրցախաղային
1858 Թոմաս Համփթոն հաղթանակ Լոնդոն 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1858 Ջորջ Ուեբ Միդլի հաղթանակ Լոնդոն 3/4 +3−1=0 ոչ մրցախաղային
1858 Ջոն Օուեն հաղթանակ Լոնդոն 4/5 +4−1=0 ոչ մրցախաղային
1858 Յոհան Լյովենթալ հաղթանակ Լոնդոն 10/14 +9−3=2 մրցախաղ
1858 Օգուստուս Մոնգրեդիեն հաղթանակ Լոնդոն 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1858 Ֆրեդերիկ Դիքոն ոչ-ոքի Լոնդոն 1/2 +1−1=0 ոչ մրցախաղային
1858 Ջեյմս Քիփինգ հաղթանակ Բիրմինգհեմ 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1858 Անրի Բոշե հաղթանակ Փարիզ 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1858 Պոլ Ժուռնո հաղթանակ Փարիզ 12/12 +12−0=0 ոչ մրցախաղային
1858 Հ. Լարոշ հաղթանակ Փարիզ 6/7 +5−0=2 ոչ մրցախաղային
1858 Մ. Շամուլե հաղթանակ Վերսալ 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1858 Պիեռ դը Սենտ-Աման հաղթանակ Փարիզ 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1858 Ժյուլ Առնո դը Ռիվիեր, Պոլ Ժուռնո պարտություն Փարիզ 0/1 +0−1=0 ոչ մրցախաղային
1858 Ժյուլ Առնո դը Ռիվիեր հաղթանակ Փարիզ 6½/8 +6−1=1 ոչ մրցախաղային
1858 Դանիել Հարվից հաղթանակ Փարիզ 5½/8 +5−2=1 մրցախաղ
1858 Ադոլֆ Անդերսեն հաղթանակ Փարիզ 8/11 +7−2=2 մրցախաղ
1858 Ադոլֆ Անդերսեն հաղթանակ Փարիզ 5/6 +5−1=0 ոչ մրցախաղային
1859 Օգուստուս Մոնգրեդիեն հաղթանակ Փարիզ 7½/8 +7−0=1 մրցախաղ
1859 Վինսենտի Բուձինսկի հաղթանակ Փարիզ 7/7 +7−0=0 ոչ մրցախաղային
1859 Ա. Բուսերոլ հաղթանակ Փարիզ 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1859 Ֆ. Շրուֆեր հաղթանակ Փարիզ 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1859 Յոհան Լյովենթալ ոչ-ոքի Լոնդոն 2/4 +1−1=2 մրցախաղ
1859 Ջորջ Համոնդ հաղթանակ Բոստոն 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1862 Ֆելիքս Սիկրե հաղթանակ Հավանա 2/2 +2−0=0 ոչ մրցախաղային
1863 Օգուստուս Մոնգրեդիեն հաղթանակ Փարիզ 1/1 +1−0=0 ոչ մրցախաղային
1863 Ժյուլ Առնո դը Ռիվիեր հաղթանակ Փարիզ 9/12 +9−3=0 մրցախաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Edo Historical Chess Ratings – Morphy, Paul
  5. Jeremy Spinrad, Collected results 1836–1863(չաշխատող հղում)
  6. C. Sericano, I grandi մրցախաղes 1850–1864
  7. Rogerio Caparrós, Paul Morphy, Partidas Completas, Madrid (1993)
  8. «chessgames.com». էջեր James McConnell. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանիկ Զաքարյան, Հրաշք պատանին։ «Գարուն», 1967, № 2, էջ 91-92։
  • Я. И. Нейштадт. Некоронованные чемпионы. М., ФиС, 1975
  • Пол Морфи //Из кн. Е.Загорянского и Г.Мароци. М., ФиС, 1980.
  • Мансуров Е. Пол Морфи — гений шахмат. // «64 — Шахматное обозрение». — 1984. — № 13. — С. 12—14.
  • Шахматное творчество Пола Морфи * 333 Chess Games of Paul Morphy: Пособие для шахматистов /Сафиуллин Р. К., сост. — Казань: Магариф, 1996. — 192 с. — 10 000 экз. — ISBN 5-7761-0465-3.
  • Valeri Beim. Paul Morphy: A Modern Perspective, Russell Enterprises, Inc.2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Մորֆի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 56