Պետրե Օցխելի
Պետրե Օցխելի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1907 |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1937 (30 տարեկան) |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող, նկարիչ և բեմանկարիչ |
Թեմաներ | թատրոն[1], բեմանկարչություն[1] և կոստյումների դիզայն[1] |
Petre Otskheli Վիքիպահեստում |
Պետրե Օցխելի (վրաց.՝ პეტრე ოცხელი, հոկտեմբերի 8, 1907, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1937), վրացի թատերական նկարիչ։ 30 տարեկան հասակում դարձել է Ստալինյան 1930-ականների բռնաճնշումների զոհ։ Օցխելու ստեղծագործական կոնստրուկտիվիզը իր ազդեցությունն է թողել վրացական բեմանկարչության վրա։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրե Օցխելին ծնվել է Քութայիսում։ Սովորել է Քութայիսի ռեալական դպրոցում, 1920 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1928 թվականին Կոթե Մարձանիշվիլու հրավերով աշխատել է Քութայիսի թատրոնում և իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում մտերիմ է եղել Մարձանիշվիլու հետ։
Օցխելու վիզուալ փորձարկումները և բեմի մասսայական դիզայնի շարքերը նրան մեծ հռչակ են բերում, սակայն շուտով ենթարկում է Բերիայի հետապնդումներին։ 1936 թվականին հետապնդումներից խուսափելով՝ մեկնում է Մոսկվա, աշխատում Մոսկվայի փոքր թատրոնում իր հայրենակից Սերգո Ամաղլոբելու մոտ։ 1937 թվականին երկուսն էլ ձերբակալվում են և գնդակահարվում[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Wells (2002), Shakespeare Survey: Volume 48, Shakespeare and Cultural Exchange, p. 189. Cambridge University Press, ISBN 0-521-52387-7
- ↑ Rubin, Don et al. (1994), The World Encyclopedia of Contemporary Theatre, p. 335. Taylor & Francis, ISBN 0-415-05928-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրե Օցխելի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 2 մահեր
- 1937 մահեր
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Վրացի բեմանկարիչներ
- Վրացի նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Անձինք նամականիշերի վրա
- Անավարտ հոդվածներ անձի մասին