Պատրիկ Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Մուր
անգլ.՝ Alfred Patrick Caldwell-Moore
Ծնվել էմարտի 4, 1923(1923-03-04)[1][2][3][…]
Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 9, 2012(2012-12-09)[2][3][5] (89 տարեկան)
Selsey, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանՉիչեստեր
Բնակության վայր(եր)Selsey?[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, աստղագետ, ինքնակենսագիր, գրող, մոնտաժող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, կոմպոզիտոր և օդաչու
Հաստատություն(ներ)Թագավորական ռազմաօդային ուժեր
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Պարգևներ
ՀայրCharles Trachsel Caldwell Moore?[11]
ՄայրGertrude Lilian White?[11]
Կայքsirpatrickmoore.com(անգլ.)
 Patrick Moore Վիքիպահեստում

Ալֆրեդ Պատրիկ Կոլդուել Մուր (անգլ.՝ Alfred Patrick Caldwell-Moore, մարտի 4, 1923(1923-03-04)[1][2][3][…], Փիններ, Հարրոու, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - դեկտեմբերի 9, 2012(2012-12-09)[2][3][5], Selsey, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), սըր, անգլիացի աստղագետ, բազմաթիվ գիտա-հանրամատչելի գրքերի հեղինակ և հեռուստահաղորդավար, Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[12][13][14][15][16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարեկանից Պատրիկ Մուրը ընտանիքի հետ ապրել է անգլիական Սասեքս կոմսությունում։ 7-ից 12 տարեկան հասակում շատ է հիվանդացել, և այդ պատճառով կրթությունը ստացել է առավելապես տանը, այլ ոչ դպրոցում[17][18]։ Մոր համար մշակել է «Պատմություն արեգակնային համակարգի մասին» առաջադրանքը, որն էլ հետաքրքրություն է առաջացրել տղայի մոտ աստղագիտության հանդեպ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռմբարկոծիչ օդանավատորմում ծառայել է որպես նավագնաց նշանառու։ Օդանավատորմում ծառայության անցնելու համար, Մուրը ստիպված բժշկական հանձնաժողով ներկայանալուց տարիքը մեծ ցույց տալու համար կեղծել է փաստաթղթերը (իրականում այդ ժամանակ 17 տարեկան է եղել)[19]։ Պատերազմից հետո Պատրիկը իր սեփական նախագծով և իր ձեռքով սարքած հայելային աստղադիտակով սկսել է իր այգուց հետևել լուսնին։ Տեսածի մանրամասն նկարագրումը, լուսնի մակերևույթի քարտեզի կազմումը և իր կատարած լուսանկարները Մուրին դարձնում են լուսնային աստղագիտության գիտակ։ Նա նաև Վեներայի, Նեպտունի, Արեգակնային համակարգի և տիեզերքի ատլասների հեղինակ է։

1959 թվականին խորհրդային Լունա-3 ուղեծրային կայանի թռիչքի վերլուծության և կայանից կատարած լուսանկարների վերծանման ժամանակ, խորհրդային աստղագետները օգտվել են Մուրի կազմած լուսնային քարտեզից։ Մուրը տիեզերագնացների վայրէջքին հարմար տեղ ընտրելու նպատակով մասնակցել է ամերիկյան Ապոլոն լուսնային ծրագրի նախապատրաստական աշխատանքներին։ 1965-1968 թվականներին Պատրիկ Մուրը Իռլանդիայի Արմա քաղաքի պլանետարիայի տնօրենն է եղել։

Պատրիկ Մուրը հայտնի գրող և գիտության ժողովրդականացնող է։ Նա աստղագիտության ավելի քան 70 գրքերի հեղինակ է։ 1957 թվականի ապրիլ ամսից նա BBC-ի «Գիշերային երկինք» (անգլ.՝ The Sky at Night) հաղորդման վարողն է եղել[20]։ Մուրը որպես այս հաղորդման ամենաերկար ժամանակահատվածում հաղորդավար աշխատած ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 2010 թվականին նա նկարահանվել է ВВС-ի «Դոկտոր Ով» սերիալում (The Eleventh Hour էպիզոդում)։ Բացի գիտա-հանրամատչելի գրքերից, Մուրը ստեղծագործել է նաև ֆանտաստիկ ժանրում։ Նրա առաջին ֆանտաստիկ ժանրի պատմվածքը լույս է տեսել 1977 թվականին Scott Saunders Space Adventure ամսագրում։

Մուրի երկրորդ կիրքը ասղագիտությունից հետո եղել է երաժշտությունը։ Նա նվագել է դաշնամուր և քսիլոֆոն։

2001 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Պատրիկ Մուրին ասպետ է կարգել։ Մուրը Արքայական գիտական ընկերության պատվավոր և Արքայական աստղագիտական ընկերության անդամ է։

Պատրիկ Մուրը Բրայան Մեյի երկար տարիների ընկերն է, ում և Քրիս Լինթոթի համահեղինակությամբ գրել են «Մեծ պայթյուն, Տիեզերքի լրիվ պատմությունը» և «Տիեզերական զբոսաշրջիկը» գրքերը։

«Դոկտոր Ով» սերիալի հինգերորդ սեզոնի առաջին սերիայում խաղացել է իր կամեոյի դերը։

Պատրիկ Մուրը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Արևմտյան Սասեքսի իր տանը, երեք ամիս չապրելով մինչև իր 90-ամյակը[21][22]։

Հատընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Amateur Astronomer (1970)
  • The Atlas of the Universe
  • Guinness book of Astronomy
  • Atlas of Venus
  • Patrick Moore’s Yearbook of Astronomy (1963-81)
  • Atlas of the Solar System (1983)
  • Atlas of Neptune (1994)
  • The Story of the Telescope (1997)
  • Stargazing: Astronomy without a Telescope
  • Exploring the Night Sky with Binoculars
  • The Wondering Astronomer (2000)
  • The Astronomy Encyclopedia (2002)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.bbc.com/news/uk-20657939
  5. 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
  6. CONOR.Sl
  7. https://ras.ac.uk/sites/default/files/2021-03/Jackson-Gwilt%20%20Medal_medallists.pdf
  8. https://web.archive.org/web/20091207124540/http://royalsociety.org/Honorary-Fellows/
  9. http://news.bbc.co.uk/1/hi/sci/tech/1093206.stm
  10. http://awards.bafta.org/award/2001/television/special-award-2
  11. 11,0 11,1 Pas L. v. Genealogics — 2003.
  12. «MOORE, Sir Patrick (Alfred) Caldwell». Who's Who 2013. A & C Black. 2012.
  13. «Sir Patrick Moore dies aged 89». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «BBC iPlayer - Sir Patrick Moore: Astronomer, Broadcaster and Eccentric». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. Պատրիկ Մուր Internet Movie Database կայքում
  16. «Sir Patrick Moore obituary». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  17. Moore, Patrick (2003). The Autobiography. Sutton Publishing. ISBN 978-0-7509-4014-6
  18. Moore, Patrick (1997). Exploring the night sky with binoculars. Cambridge, UK: Cambridge University Press. էջ 1. ISBN 1-85361-447-5.
  19. Moore 2003, էջ. 2
  20. Melinda C. Shepherd. «Sir Patrick Moore (British amateur astronomer, author, and television personality) dies». Britannica.com. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  21. «Sir Patrick Moore, astronomer and broadcaster, dies aged 89». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  22. «Умер британский астроном Патрик Мур». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Մուր» հոդվածին։