Պասկալ Սեբահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասկալ Սեբահ
Դիմանկար
Ծնվել է1823[1][2][3][…]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 25, 1886(1886-06-25)[4]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունլուսանկարիչ
ԵրեխաներJean Pascal Sébah?
 Pascal Sebah Վիքիպահեստում
պասկալ Սեբահի լուսանկարներից՝ «Կաթոլիկ քահանան երկու քրդերի հետ», (1873) ցուցադրվում է Վիենայում։

Պասկալ Սեբահ, (1823[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 25, 1886(1886-06-25)[4], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), լուսանկարիչ, որը 1857 թվականին Ստամբուլի Բեյօղլու կամ Բերայի թաղամասում հիմնել է Օսմանյան կայսրության առաջին լուսանկարչական ստուդիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալ Սեբահը ծնվել է 1823 թվականին Ստամբուլում։ Հայրը սիրիացի կաթոլիկ էր, մայրը՝ հայ։ Առաջին լուսանկարչական ստուդիան բացել է Ստամբուլում 1857 թվականին, իսկ երկրորդը 1873 թվականին Կահիրեում։ Սուլթանը պարգևատրել է Պասկալ Սեբահին Մեջիդեյի երրորդ աստիճանի շքանշանով։ 1881 թվականին հրդեհից նրա լուսանկարչական բոլոր գործերը այրվել են[5]։ Մահացել է 1886 թվականին և թաղվել լատինական գերեզմանատանը։

Մահվանից հետո նրա գործը շարունակել է եղբայրը Կոսմին, որին 1888 թվականին միացել է պասկալի որդին՝ Ժանը։ Ժանը մահացել է 1947 թվականին 75 տարեկան հասակում։

Պասկալ Սեբահի գործերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ENGIN ÖZENDES, From Sébah & Joaillier to Foto Sabah. Orientalism in Photography, Istanbul, YKY, 1999.

Michelle L. Woodward, "Between Orientalist Clichés and Images of Modernization: Photographic Practice in the Late Ottoman Era," History of Photography, Winter 2003, Vol. 27, No. 4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. Թուրքիայում լուսանկարչական արվեստը հիմնել ու զարգացրել են հայերը, Լիբերալ Բլոգ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկալ Սեբահ» հոդվածին։