Պաոլո Ռոսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Ռոսսի
իտալ.՝ Paolo Rossi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն իտալ.՝ Paolo Rossi
Ազգությունը Իտալիա Իտալիա
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 23, 1956(1956-09-23)[1][2]
Ծննդավայր Պրատո, Տոսկանա, Իտալիա
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 9, 2020(2020-12-09)[3] (64 տարեկան)
Մահվան վայր Սիենա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 174 սմ
Քաշ 66 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1972֊1973 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1975 Իտալիա Յուվենտուս 3 (0)
1975-1976  Իտալիա Կոմո 6 (0)
1976-1979 Իտալիա Վիչենցա 94 (60)
1979-1980  Իտալիա Պերուջա 28 (13)
1981-1985 Իտալիա Յուվենտուս 83 (24)
1985-1986 Իտալիա Միլան 20 (2)
1986-1987 Իտալիա Վերոնա 20 (4)
Ազգային հավաքական
1976-1978 Իտալիա Իտալիա (մինչև 21) 10 (5)
1977-1986 Իտալիա Իտալիա 48 (20)
Աշխարհի առաջնություն
Ոսկի Իսպանիա 1982
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պաոլո Ռոսսի (իտալ.՝ Paolo Rossi, սեպտեմբերի 23, 1956(1956-09-23)[1][2], Պրատո, Տոսկանա, Իտալիա - դեկտեմբերի 9, 2020(2020-12-09)[3], Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող 1978-1986 թվականներին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Պաոլո Ռոսսին, որ այդ ժամանակ հանդես էր գալիս «Պերուջայի» կազմում, մասնակցել է «ծախված» խաղի հետ կապված խարդախությանը, որակազրկվել 2 տարով և մի քանի ամսով բանտարկվել։ Պերուջա-Ավելլինո խաղը պետք է ավարտվեր ոչ ոքի այն պայմանով որ Ռոսսին պետք է երկու գոլ խփեր[6]։

1981 թվականին նա տեղափոխվեց «Յուվենտուս»՝ կազմելով ոսկե եռյակ Միշել Պլատինիի և Զբիգնև Բոնեկի հետ։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1982-ում նա դարձել է 6 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ ճանաչվել է 1982 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ Դարձավ լավագույնը, չնայած նրա երկարատև որակազրկմանը, որը ավարտվեց առաջնությունից ընդամենը 1 ամիս առաջ։ Ճանաչվեց նաև առաջնության լավագույն ռմբարկու։ Այդ նույն տարում, ըստ France Football ֆրանսիական ամագրի, ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 È morto Paolo Rossi: il calcio e l'Italia piangono il simbolo della nazionale Mondiale del 1982 (իտալ.)
  4. http://de.fifa.com/worldcup/awards/golden-ball/intro.html
  5. http://www.figc.it/it/106632/2535276/Impianti.shtml
  6. «Скандальные стимулы Италии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Նույն շարքում Ռոբերտո Բաջոյի և Քրիստիան Վիերիի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Ռոսսի» հոդվածին։