Պալմիրո Տոլյատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալմիրո Տոլյատի
Palmiro Togliatti
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1893(1893-03-26)[1][2][3][…]
ԾննդավայրՋենովա, Իտալիա[4][5]
Մահացել էօգոստոսի 21, 1964(1964-08-21)[4][1][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՅալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանԿամպո Վերանո[6]
Քաղաքացիություն Իտալիա[7] և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փիլիսոփա
ԱմուսինRita Montagnana?[8]
Ծնողներհայր՝ Antonio Togliatti?
Զբաղեցրած պաշտոններminister of Justice of the Kingdom of Italy?, Իտալիայի Թագավորության նախարար՝ առանց պորտֆոլիոյի, Vicepresident of the Council of Ministers of the Kingdom of Italy?, գերագույն քարտուղար, Իտալիայի Սահմանադիր ժողովի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն և Իտալիայի սոցիալիստական կուսակցություն
ԵրեխաներAldo Togliatti? և Marisa Malagodi?[9]
Ստորագրություն
Изображение автографа
 Palmiro Togliatti Վիքիպահեստում

Պալմիրո Տոլյատի (իտալ.՝ Palmiro Togliatti, կեղծանունները՝ էրկոլի, Ալֆրեդո, Մարիո Կոուենտի, Ռոդերիգո և այլն, մարտի 26, 1893(1893-03-26)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4][5] - օգոստոսի 21, 1964(1964-08-21)[4][1][3][…], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]), իտալացի կոմունիստական գործիչ, Իտալիայի կոմունիստական կուսակցության ղեկավարը 1927 թվականից մինչև իր մահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1911 թվականին լիցեյն ավարտելուց հետո ընդունվել է Թուրինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (ավարտել է 1915 թ.)։ 1914 թ. մտել է Իտալիայի սոցիալիստական կուսակցության մեջ։ 1919 թվականի սկզբին ընդգրկվել է սոցիալիստ, կուսակցության «Ավանտի» («Avantil») թերթի խմբագրության կազմում, սեպտեմբեր–հոկտեմբերին եղել է Թուրինում առաջին գործարանային խորհուրդների կազմակերպիչներից։ 1920 թ. վերջին սոցիալիստական կուսակցության մեջ կոմունիստական ֆրակցիայի ստեղծումից և «Օրդինե նուովո»-ն նրա կենտրոնական օրգան դառնալուց հետո դարձել է շաբաթաթերթի խմբագիրը։ Իտալիայի կոմունիստական կուսակցության (1921 թ.) ստեղծման համար շարժման մասնակիցներից էր։ Աջակցել է «Ժողովրդական խիզախներ» հակաֆաշիստական ջոկատների պայքարին։

1921 թ. ամռանից եղել է կոմկուսի կենտրոնական օրգանի «Իլ կոմունիստա» («II Comunista») թերթի խմբագիրը։ ԻԿԿ II համագումարում (1922 թ.) ընտրվել է ԿԿ–ի անդամ, 1923 թ. եղել է կոմկուսի ղեկավարության կազմում։ 1924 թ. մասնակցել է Կոմինտերնի V կոնգրեսին և ընտրվել Կոմինտերնի ԳԿ–ի անդամ։ 1923–1925 թթ. երկու անգամ ձերբակալվել է և մոտ 8 ամիս բանտարկվել։ 1926 թ. եղել է Կոմինտերնի ԳԿ–ին կից ԻԿԿ ներկայացուցիչը Մոսկվայում, 1928 թ. ընտրվել է Կոմինտերնի ԳԿ–ի նախագահության անդամ։ ԻԿԿ առաջնորդի՝ Գրամշիի ձերբակալությունից (1926 թ.) հետո Տոլյատին ԻԿԿ գլխավոր քարտուղարն էր։ 1927 թ. մեկնել է Մոսկվայից և ղեկավարել ԻԿԿ «արտասահմանյան կենտրոնը» Ֆրանսիայում։ 1927-1934 թթ. բազմիցս եղել է Շվեյցարիայում, Բելգիայում, կազմակերպել ԻԿԿ գործունեությունը տարագրության մեջ։ Ֆաշիզմի դեմ պայքարում ակտիվորեն հանդես է եկել ընդդեմ սպասողական քաղաքականության, ընդդեմ բանվորական շարժման մեջ աղանդավորականության և օպորտունիզմի։ 1929–1931 թթ. ղեկավարել է ԻԿԿ–ի մեջ աջ թեքման դեմ ծավալված պայքարը։ 1935–1943 թթ. եղել է Կոմինտերնի ԳԿ–ի Տոլյատի նախագահության և ․ քարտուղարության անդամ։ Գ․ Դիմիարովի հետ մասնակցել է ժողովրդական ճակատի տակտիկայի մշակմանը։

Մասնակցել է Կոմինտերնի YII կոնգրեսի (1935 թ.) նախապատրաստմանը։ 1937–1939 թթ. իսպանացի ժողովրդի հակաֆաշիստական պատերազմի (1936–1939 թթ.) շրջանում նա Կոմինտերնի ԳԿ–ի հանձնարարությամբ աշխատել է Իսպանիայում, օգնել Իսպանիայի կոմկուսին ֆաշիստական խռովարարների և իտալա–գերմանական զավթիչների դեմ պայքարը կազմակերպելու գործում։ 1939 թվականին նորից ղեկավարել է ԻԿԿ «արտասահմանյան կենտրոնը» Ֆրանսիայում։

Նույն թվին Փարիզում ձերբակալվել և մինչև 1940 թ. եղել է կալանավայրում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թթ.) ժամանակ ապրել է ԽՍՀՄ–ում (1940–1944 թթ.), 1944 թ. մարտին վերադարձել է Իտալիա։ 1944–1946 թթ. մասնակցել է Պ․ Բադոլյոյի, Ի․ Բոնոմիի, Ֆ․ Պարիի և Ա․ դե Գասպերիի գլխավորած կառավարություններին, որպես անպորտֆել նախարար, ապա՝ արդարադատության նախարար և վարչապետ տեղակալ։ 1944 թվականից մինչև իր մահը եղել է Իտալիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ, կոմկուսի անվանումը 1943 թվականից) տեսական օրգան «Ռինաշիտա» («Rinascita») ամսագրի տնօրենը։

1946–1947 թթ. եղել է Սահմանադիր ժողովի, 1948 թվականից՝ պառլամենտի դեպուտատ, կոմկուսի պառլամենտական խմբի նախագահ, 1949 թ.-ից՝ դեպուտատների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։ 1948 թ.-ին Տոլյատիի նկատմամբ մահափորձ է կազմակերպվում, որի հետևանքով նա ծանր վիրավորվում է։

Հեղինակ է բանվորական շարժման տեսությանը և պրակտիկային, պատմական մատերիալիզմին և գիտական կոմունիզմին, Իտալիայի պատմությանը նվիրված աշխատությունների։ Մահացել է Ղրիմում, ուր եկել էր հանգստանալու։ Թաղված է Հռոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմիրո Տոլյատի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 43