Չարլզ Յորքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Յորքս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1837(1837-06-25)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3][2]
Մահացել էդեկտեմբերի 29, 1905(1905-12-29)[1][4] (68 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերCatalogue of paintings and sculpture in the collection of Charles T. Yerkes, esq., New York?
Մասնագիտությունգործարար, արվեստի կոլեկցիոներ և արվեստագետ
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Yerkes Վիքիպահեստում

Չարլզ Թայսոն Յորքս, (անգլ.՝ Charles Tyson Yerkes, հունիսի 25, 1837(1837-06-25)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3][2] - դեկտեմբերի 29, 1905(1905-12-29)[1][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, մեծ դեր է խաղացել Չիկագոյի և Լոնդոնի հասարակական տրանսպորտի մշակման ու զարգացման մեջ։ Նրա կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել Թեոդոր Դրայզերի Ցանկության եռերգություն[6] գրքի համար, ներառում է Ֆինանսիստը (1912), Տիտանը (1913) և Ստոիկը (1925) վեպերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Յորքսը ծնվել է 1837 թվականի հունիսի 25-ին Փենսիլվանիա նահաանգի Նոթերն Լիբերթիս (Northern Liberties) քաղաքում։ Նրա մայրը մահացել է ծննդաբերության տենդից, երբ Չարլզը 5 տարեկան էր։ Կարճ ժամանակ անց նրա հայրը ամուսնացել է ոչ քվակերուհու հետ և արտաքսվել Ընկերախմբից (քվակերների ինքնանվանումներից մեկը)։ Ֆիլադելֆիայի Կենտրոնական բարձրագույն վարժարանի երկամյա դասընթացների ավարտից հետո, դեռ 17 տարեկան հասակում, Չարլզ Յորքսը բացել է իր սեփական բրոքերային ընկերությունը և միացել Ֆիլադելֆիայի ֆոնդային բորսային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://archive.org/details/biographicaldict01amer_0/page/154/mode/1up
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2019.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The Baltimore SunBaltimore: 1837. — ISSN 1930-8965; 2573-2536
  5. Find A Grave — 1996.
  6. «Դրայզեր Թեոդոր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Յորքս» հոդվածին։