Չարլզ Դյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Դյուկ
անգլ.՝ Duke
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1935
ԾննդավայրՇառլոտ, Հյուսիսային Կարոլինայի նահանգ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, Ծովակալ Ֆարագուտի ակադեմիա, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Lancaster High School?
Մասնագիտությունտիեզերագնաց-օդաչու
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcharlieduke.net/index.html
 Charlie Duke Վիքիպահեստում

Չարլզ Մոս Դյուկ կրտսեր (անգլ.՝ Charles Moss Duke Jr., հոկտեմբերի 3, 1935(1935-10-03)[1], Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։

1957 թվականին ԱՄՆ-ի ծովային ակադեմիայում ստացել է ռազմածովային գիտությունների բակալավրի, իսկ 1964 թվականին՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ «օդագնացություն և տիեզերագնացություն» մասնագիտության գծով մագիստրոսի աստիճան։ Տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1972 թվականի ապրիլի 16-27-ը, որպես լուսնախցիկի օդաչու, Զ․ Յանգի, և Թ․ Մաթինգչիի հետ, «Ապոլլոն-16» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972 թվականի ապրիլի 21-ին Դյուկը և Յանգը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա՝ Դեկարտ խառնարանի շրջանում։ Դյուկը Լուսնի վրա մնացել է ընդամենը 71 ժամ 2 րոպե, 3 անգամ (20ժ, 14ր ընդհանուր տևողությամբ) դուրս գալով Լուսնի մակերևույթ։ Դյուկը և Յանգը Լուսնի վրա շարժվել են լուսնագնացով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 425