Չարլզ Բեբիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Բեբիջ
անգլ.՝ Charles Babbage
Ծնվել էդեկտեմբերի 26, 1791(1791-12-26)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] կամ Walworth, Սաութուրք
Մահացել էհոկտեմբերի 18, 1871(1871-10-18)[3][6][7][…] (79 տարեկան)
Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][8]
բնական մահով
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, գյուտարար, տնտեսագետ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, ճարտարագետ, աստղագետ և գրող
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա, վերլուծական փիլիսոփայություն և ինֆորմատիկա
Պաշտոն(ներ)Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[3], Թագավորական վիճակագրական ընկերություն[9], Analytical Society?, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն և Թուրինի գիտությունների ակադեմիա[8]
Ալմա մատերՓիթերհաուս, Թրինիթի քոլեջ[9], Totnes Grammar School? և King Edward VI Community College?
ԿոչումՄաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր[9]
Գիտական աստիճանԲակալավր[9] (1814) և արվեստների մագիստրոս[9] (1817)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][10]
Ազդվել էԱդա Լավլեյս
Պարգևներ
Ամուսին(ներ)Georgiana Whitmore?
Երեխա(ներ)Benjamin Babbage? և Henry Babbage?
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Babbage Վիքիպահեստում

Չարլզ Բեբիջ (անգլ.՝ Charles Babbage, դեկտեմբերի 26, 1791(1791-12-26)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] և Walworth, Սաութուրք - հոկտեմբերի 18, 1871(1871-10-18)[3][6][7][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][8]), բրիտանացի մաթեմատիկոս, մեխանիկ-ինժեներ, փիլիսոփա։ Մի շարք հայտնագործությունների հեղինակ է։ Առաջինն է նախագծել լիարժեք ծրագրավորվող մեխանիկական հաշվիչ՝ «Վերլուծող մեքենան», որն էլեկտրական համակարգչի նախատիպն է համարվում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Բեբիջը ծնվել է 1791 թվականի դեկտեմբերի 26-ին Լոնդոնում`բանկիրի ընտանիքում։ Նրա հայրը Բենջամին Բեբիջն էր, իսկ մայրը Ելիզաբեթ Տիպը։ Մանկության տարիներին Չարլզը հաճախ էր հիվանդանում։ 8 տարեկանում նրան ուղարկել են Ալֆինգտոն մասնավոր դպրոց, որպեսզի ստանա եկեղեցական դաստիարակություն։ Այդ ժամանակ նրա հայրը բավականին ապահովված էր, և կարող էր թույլ տալ որպեսզի Չարլզը սովորեր մասնավոր դպրոցում։ Բենջամին Բեբիջը խնդրել էր քահանային դասերով չծանրաբեռնել Չարլզին վատառողջ լինելու պատճառով։ Ալֆինգտոնի դպրոցից հետո Չարլզին ուղարկեցին ակադեմիա, որը գտնվում էր Էնֆիլեյում, որտեղ էլ սկսվեցին նրա իրական պարապմունքները։ Այնտեղ Բեբիջը սկսեց հետաքրքրություն ցուցաբերել մաթեմատիկայի նկատմամբ, ինչին նպաստեց ակադեմիայի մեծ գրադարանը։ Ակադեմիայում սովորելուց հետո Բեբիջը սովուրում է 2 ուսուցիչների մոտ։ Չարլզի խոսքերով`քահանան չէր կարող տալ նրան այն գիտելիքները, որը նա կարող էր ստանալ` սովորելով ավելի փորձառու ուսուցչի մոտ։ Նա կարողացավ Բեբիջին տալ հիմնական գիտելիքներ, որը բավական էր որպեսզի նա ընդունվեր քոլեջ։ 1810 թվականին Բեբիջը ընդունվեց Քեմբրիջի Տրինտի քոլեջ։ Սակայն մաթեմատիկան նա ինքնուրույն սովորեց` ուսումնասիրելով Նյուտոնի, Լայբնիցի, Լագրանժի, Լակուրայի, Էյլերի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի ակադեմիայի մաթեմատիկոսների աշխատանքներ։ Բեբիջը իր գիտելիքներով շատ արագ առաջ անցավ իր ուսուցիչներից։ Նա նկատեց, որ զգալիորեն Բրիտանիան հետ է մնացել եվրոպական մյուս երկրներից մաթեմատիական զարգացվածության մակարդակից։ Այս առումով նա որոշեց ստեղծել հասարակություն, որի հիմքն լինելու էր Քեմբրիջի համալսարանում մտցնել ժամանակակից եվրոպական մաթեմատիկան։ 1812 թվականին Չարլզ Բեբիջը, նրա ընկերներ Ջոն Գրեշելը, Ջորի Պիկոկը և մի քանի երիտասարդ մաթեմատիկոսներ հիմնեցին « Վերլուծական ընկերակցություն »։ Նրանք սկսեցին կազմակերպել հանդիպումներ, որտեղ քննարկում էին մաթեմատիկական տարբեր հարցեր։ Սկսեցին հրատարակել իրենց աշխատանքները։ Օրինակ 1816 թվականին նրանք հրատարակեցին իրենց կողմից անգլերեն լեզվով թարգմանված ֆրանսիացի մաթեմատիկոս Լակուրայի տրակտատ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկի։ 1812 թվականին Բեբիջը տեղափոխվեց սուրբ Պյոտրի քոլեջ, իսկ 1814 թվականին ստացավ բակալավրի աստիճան։ 1816 թվականին դարձավ Լոնդոնի թագավորական հասարակության անդամ։ Այդ ժամանակ նրա կողմից գրվել են մաթեմատիկական առարկաներից մի քանի մեծ գիտական հոդվածներ։ 1827 թվականին նա հուղարկավորեց հորը, կնոջը և երկու երեխաներին։ 1827 թվականին Բեբիջը Քեմբրիջում դարձավ մաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր և զբաղեցրեց այդ պաշտոնը 12 տարի։ Պաշտոնը լքելուց հետո նա իր ժամանակի մեծ մասը նվիրեց իր կյանքի գործին հաշվիչ մեքենայի զարգացմանը։ Կյանքի վերջի տարիներին Բեբիջը նվիրվեց փիլիսոփայությանն ու քաղաքատնտեսությանը։ Չարլզ Բեբիջը մահացել է 1871 թվականի հոկտեմբերի 18-ին, 79 տարեկան հասակում։ Նա թաղված է Լոնդոնի Կենսալ Գրին գերեզմանոցում։ Բեբիջի ուղեղն իր մահից հետո հեռացվել է և 36 տարի պահպանվելլ Գլազգոյի Հանտերա թանգարանում[11]։ Բեբիջը համարվում է առաջին հաշվիչ մեքենայի հեղինակը, որը մեր ժամանակներում կոչվում է համակարգիչ։

Տարբերությունների մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

On the economy of machinery and manufactures, 1835

1821 թվականին մաթեմատիկական աղյուսակներ գեներացնելու համար նախագծել է «Տարբերությունների մեքենա» (The Difference Machine) մեխանիկական հաշվիչ սարքը։ Այս սարքը պետք է բաղկացած լիներ 25․000 մասնիկից, կշռեր 15 տոննա և ունենար 244 սմ բարձրություն։ Բրիտանական կառավարությունը Բեբիջին 15.000 ֆունտ ստեռլինգ էր տրամադրել սարքի ստեղծման համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել այն։

Վերլուծող մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծող մեքենա

1834 թվականից մինչև մահը՝ 1871 թվականը, աշխատել է ծրագրավորվող հաշվիչ մեքենայի՝ «Վերլուծող մեքենայի» (The Analytical Engine) նախագծման վրա։ Այս սարքի համար Ադա Լավլեյսը գրել է աշխարհում առաջին համակարգչային ծրագիրը։ Սակայն «Վերլուծող մեքենան» կառուցվեց միայն Բեբիջի մահից հետո՝ 1906֊թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բեբիջ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 349