Ուորեն Հարդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուորեն Հարդինգ
անգլ.՝ Warren G. Harding
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Օհայոյի Կենտրոնական քոլեջ (1882)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, թերթի խմբագրիչ, պետական գործիչ և գործարար
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1865(1865-11-02)[1][2][3][…]
Ծննդավայր Ծաղկող պուրակ, Morrow County, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օր օգոստոսի 2, 1923(1923-08-02)[5][1][2][…] (57 տարեկան)
Վախճանի վայր Palace Hotel[6][7][8]
Թաղված Harding Tomb[9]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Warren Gamaliel Harding
Հայր Ջորջ Թրայոն Հարդինգ ավագ
Մայր Ֆիբի Էլիզաբեթ Դիքերսոն[3]
Ամուսին Ֆլորենս Հարդինգ
Զավակներ Էլիզաբեթ Էնն Բլեսինգ[3][10]
 
Ինքնագիր Изображение автографа

Ուորեն Գամալիել Հարդինգ (անգլ.՝ Warren Gamaliel Harding, նոյեմբերի 2, 1865(1865-11-02)[1][2][3][…], Ծաղկող պուրակ, Morrow County, Օհայո, ԱՄՆ[4] - օգոստոսի 2, 1923(1923-08-02)[5][1][2][…], Palace Hotel[6][7][8]), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահը (1921-1923) հանրապետական կուսակցությունից։ Ի տարբերություն իր նախորդի՝ Վուդրո Վիլսոնի, վարել է եվրոպական գործերից ԱՄՆ-ի մեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, որն արտահայտվել է նաև հայկական հարցում՝ պայմանավորելով Հարդինգի կառավարության դանդաղկոտությունն ու անվճռականությունը, ի կատարումն 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի, Հայաստան խաղապահպան զորք ուղարկելու և հայկական բանակը հանդերձավորելու հարցում, ինչպես նաև պասիվ դիրքորոշումը 1922-1923 թթ. Լոզանի կոնֆերանսում, որտեղ քննարկվում էր «հայկական օջախ» ստեղծելու կենսական խնդիրը։ Որպես սենատական ենթահանձնաժողովի նախագահ և ապա երկրի պրեզիդենտ Հարդինգը բազմիցս իր հրապարակային ելույթներում համակրանքով է արտահայտվել «փոքր դաշնակցի» (Հայաստանի) և նրա «բազմատանջ» ժողովրդի մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ВIarsIadI E. H„ The Great Beirayai N. Y, 1924
  • Boyajian D. H„ Armenia։ The Casa for a Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորեն Հարդինգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։