Ուոլտեր Վիլիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլտեր Վիլիգեր
Walther Augustin Villiger
Ծնվել է1872[1][2]
Լենցբուրգ, Արգաու, Շվեյցարիա
Մահացել է1938[1][2]
Ենա, Թյուրինգիա, Նացիստական Գերմանիա
ԳերեզմանՆորդֆրիդհոֆ
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս և ճարտարագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն[3] և ֆիզիկա[3]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3]
 Walter Augustin Villiger Վիքիպահեստում

Ուոլտեր Ավգուստին Վիլիգեր (գերմ.՝ Walther Augustin Villiger, 1872[1][2], Լենցբուրգ, Արգաու, Շվեյցարիա - 1938[1][2], Ենա, Թյուրինգիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի աստղագետ։

1897 թվականի նոյեմբերին նա հայտնաբերել է (428) Մոնաքիա աստերոիդը։ Վիլիգերը նաև մասնակցություն է ունեցել գիսաստղերի հետազոտություններում։

Առավել ակտիվորեն զբաղվել է աստղագիտությամբ 1896 թ.-ից 1907 թվականները[5]։ 1924 թվականին, Մյունխենում Գերմանական թանգարանում առաջին մոլորակադիտարանի բացումից մեկ տարի անց, առաջարկել է նոր բարելավված Զեյս ցուցադրիչի կառուցվածք, որը հետագայում հայտնի է դարձել որպես Մարկ II: Այն շատ ավելի հզոր էր և նախատեսված էր ավելի մեծ սրահներում աշխատանքի համար (մինչև 23 մետր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #117427853 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. «Query Results for Villiger, W». Astronomy Database.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլտեր Վիլիգեր» հոդվածին։