Ուոլտ Ուիթմեն Ռոստոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլտ Ուիթմեն Ռոստոու
անգլ.՝ Walt Whitman Rostow
Ծնվել էհոկտեմբերի 7, 1916(1916-10-07)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք[4]
Մահացել էփետրվարի 13, 2003(2003-02-13)[1][2][3][…] (86 տարեկան)
Օստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գրող, պատմաբան և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ, Քեմբրիջի համալսարան և Օսթինի տեխասյան համալսարան
Պաշտոն(ներ)ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, Counselor of the United States Department of State?, Director of Policy Planning? և Deputy National Security Advisor?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5]
Ալմա մատերԵյլի համալսարան (1940) և Բալիոլ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7]
Գիտական ղեկավարArthur David Gayer?
Եղել է գիտական ղեկավարPaul Cootner?
Պարգևներ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Ամուսին(ներ)Elspeth Rostow?
 Walt Whitman Rostow Վիքիպահեստում

Ուոլտ Ուիթմեն Ռոստոու (անգլ.՝ Walt Whitman Rostow, հոկտեմբերի 7, 1916(1916-10-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - փետրվարի 13, 2003(2003-02-13)[1][2][3][…], Օստին, ԱՄՆ), ամերիկյան սոցիոլոգ և տնտեսագետ։ ՝՝Հռչակվել է որպես «տնտեսական աճի փուլերի» տեսության հեղինակ («Տնտեսական աճի փուլեր։ Ոչ կոմունիստական մանիֆեստ», 1960)։ Ռոստոուն հասարակական առաջընթացը մեկնաբանել է տեխնոլոգիական դետերմինիզմի դիրքերից, կամայականորեն մարդկության զարգացումը դասակարգելով հինգ փուլերի, որոնք որոշվում են տեխնիկական ցուցանիշներով (մեկ շնչին ընկնող արդյունքով, կապիտալ ներդրման մակարդակով են)։ փուլը «ավանդական հասարակությունն» է (ընդգրկում է մինչկապիտալիստական ֆորմացիաները), մյուսներն ըստ էության կապիտալիզմի զարգացման փուլերն են, որոնցից բարձրագույնը, իբր «զանգվածային սպառման հասարակությունն» է։ Ռոստոուի տեսությունը ուղղված է, նախ և առաջ, ֆորմացիաների մասին Մարքսի ուսմունքի դեմ։ Ռոստոուն մարտնչող հակակոմունիստ է, ՍՍՀՄ-ի նկատմամբ խիստ քաղաքականության կողմնակից։ Ռոստոուի տեսության հակագիտական բնույթը բացահայտել են ոչ միայն մարքսիստները, այլն բուրժուական առաջադեմ տնտեսագետները և սոցիոլոգները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլտ Ուիթմեն Ռոստոու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։