Սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1878-1882), ղեկավարել Մյունխենի գեղարվեստի դպրոցը (1886 թվականից)։ Հունգարական նկարչության ավանդույթները հարստացնելով արևմտաեվրոպական պլենէրային գեղանկարչության նվաճումներով՝ Հոլոշին ստեղծել է ժողովրդի կյանքից վերցված ժանրային պատկերներ, հեղափոխության թեմաներով ստեղծագործություններ («Եգիպտացորենի կեղևահանումը», 1885, «Դրոշակակիրը», 1890-ական թվականներ, «Ռակոցիի երթը» նկարի էսքիզները, 1890-1910-ական թվականներ, երեքն էլ՝ Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)։ Հոլոշիին աշակերտել են Կ. Ֆերենցը, Յա. Խորման, Վ. Ֆավորսկին, Հ. Շամշինյանը և ուրիշները։ Բուդապեշտում կա Հոլոշիի անունը կրող փողոց։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։