Նուրսուլթան Նազարբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրսուլթան Նազարբաև
 
Կուսակցություն՝ Նուր Օտան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր (1992)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ և աթեիզմ
Ծննդյան օր հուլիսի 6, 1940(1940-07-06)[1][2][3] (83 տարեկան)
Ծննդավայր Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ղազախստան
Ամուսին Սառա Նազարբաևա
Զավակներ Դարիգա Նազարբաևա, Դինարա Կուլիբաևա և Aliya Nazarbayeva?
 
Կայք՝ akorda.kz
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաև (ղազ.՝ Нұрсұлтан Әбішұлы Назарбаев, հուլիսի 6, 1940(1940-07-06)[1][2][3], Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ պետական և քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 19-ը[14], Ղազախական ԽՍՀ նախագահ (1990-1991), Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1984-1989), 1989-1991 թվականներին Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1990-1991 թվականներին ԽՄԿԿ կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ «Ազգի առաջնորդ» տիտղոսի պաշտոնական կրող։ 2015 թվականի ապրիլին վաղաժամկետ նախագահական ընտրություններում վերընտրվել է 5-րդ անգամ՝ պաշտոնական տվյալներով հավաքելով 97,75% ձայն։ Հետխորհրդային պետություններում ռեկորդակիր է իշխանության գլուխ կանգնելու տևողությամբ (1989 թվականի հունիսի 22-ից հանդիսանում է հանրապետության առաջին դեմքը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրսուլթան Նազարբաևը ծնվել է 1940 թվականի հուլիսի 6-ին Ղազախական ԽՍՀ Չեմոլգան գյուղում Աբիշայի և Ալժանի ընտանիքում, ովքեր աշխատում էին գյուղատնտեսության բնագավառում։ Սերում է ավագ ժուզի շապրաշտների սերնդից[15]։ Նուրսուլթան Նազարբաևի հայրը՝ Աբիշը, ծնվել է 1903 թվականին Ալատաու լեռան ստորոտին գտնվող մի բնակավայրում Նազարբաև բեյի ընտանիքում։ Ազատ տիրապետում է ոչ միայն ղազախերենին, այլև ռուսերենին, կարաչայ-բալկարերենին։ Աբիշ Նազարբաևը մահացավ 1971 թվականին։ Նազարբաևի մայրը՝ Ալժանը, ծնվել է 1910 թվականին Կուրդայսկի շրջանի Կասիկ աուլում և մահացել 1977 թվականին[16]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրսուլթան Նազարբաևը 1960 թվականին ավատել է Դնեպրոձերժինսկի № 22 պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանը։ 1967 թվականին ավարտել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատին կից Բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։

Աշխատանքային կարիերան սկսել է 1960 թվականին, երբ աշխատանքի է ընդունվել Տեմիրտաու քաղաքի «Կազմետալուրգստրոյ» շինարարական տրեստ։ Այնուհետև աշխատել է որպես լցման մեքենաների թուջագործ, հնոցաբանվոր՝ Կարագանդայի մետալուրգիական գործարանում։

1965-1969 թվականներին կրկին աշխատել է Կարագանդայի մետալուրգիական գործարանում (1966 թվականից՝ կոմբինատում) որպես դիսպետչեր, գազաֆիկացնող, ավագ գազաֆիկացնող։ 1969-1973 թվականներին Կարագանդայի մարզի Տեմիրտաու քաղաքում աշխատել է որպես կուսակցական գործիչ։ 1973-1977 թվականներին եղել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատի կուսկոմի քարտուղար, 1977-1979 թվականներին՝ Կարագանդայի կոմկուսի շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1979-1984 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, 1984-1989 թվականներին՝ Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ, 1989-1991 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ 1990 թվականի հուլիսի 14-ից 1991 թվականի օգոստոսի 23-ը եղել է ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1981-1986 թվականներին եղել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1986-1991 թվականներին՝ ԽՄԿԿ կենտկոմի անդամ։ 1979-1989 թվականների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-11-րդ գումարման դեպուտատ՝ Հյուսիս-Ղազախական մարզից[17]։ 1989 թվականից 1992 թվականի հունվարը եղել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ։ 1990 թվականի փետրվարից ապրիլ միաժամանակ եղել է նաև Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 2019 թվականի մարտի 19-ին նա հրաժարական է տվել հեռուստատեսության ուղիղ եթերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. NAZARBAEV S.E. Nursultan Decorato di Gran Cordone
  5. У К А З ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ Про нагородження Н. Назарбаєва орденом СвободиPresident of Ukraine, 2010.
  6. У К А З ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ Про нагородження відзнакою Президента України "Орден князя Ярослава Мудрого"President of Ukraine, 1997.
  7. Commemorating the 20th Anniversary — 2012.
  8. https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
  9. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 499. — ISBN 978-951-37-7005-1
  10. https://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-2017-7271
  11. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  12. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  13. 习近平为纳扎尔巴耶夫举行“友谊勋章”颁授仪式 // 浙江在线新闻网站 — 2019.
  14. meduza.io https://meduza.io/news/2019/03/19/prezident-kazahstana-nursultan-nazarbaev-ushel-v-otstavku?utm_source=facebook&utm_medium=main. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. Казахстанская правда
  16. «Персональная страница Биография и семья». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  17. «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրսուլթան Նազարբաև» հոդվածին։