Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր
գերմ.՝ Friederike Caroline Neuber
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1697(1697-03-09)[1][2][3]
ԾննդավայրReichenbach im Vogtland, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էնոյեմբերի 30, 1760(1760-11-30)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրLaubegast, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունգրող և թատրոնի դերասանուհի
 Friederike Caroline Neuber Վիքիպահեստում

Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր (գերմ.՝ Friederike Caroline Neuber, մարտի 9, 1697(1697-03-09)[1][2][3], Reichenbach im Vogtland, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 30, 1760(1760-11-30)[1][2][3][…], Laubegast, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի դերասանուհի, գերմանական թատրոնի բարենորոգիչ։

Խաղացել է Դրեզդենի, Հաննովերի, Համբուրգի պալատական թատրոններում։ 1727-1743 թվականներին և 1744-1750 թվականներին Լայպցիգում ղեկավարել է սեփական թատերախումբը։ Նոյբերը հանդես է եկել Պիեռ Կոռնելի և Ժան Ռասինի ողբերգություններում, ինչպես և կատակերգություններում։ Եղել է գերմանական թատրոնի առաջին տրավեստին։ Գրականագետ-քննադատ Ի․ Կ․ Գոդշեդի հետ ձգտել է վերափոխել խաղացանկը, պայքարել է գերմանական թատրոնում հաստատված կոպիտ նատուրալիզմի, վայրագ կրքերի, չափազանցված պաթոսի և բուֆոնադի դեմ։ Բեմադրել է ֆրանսիական կլասիցիստական ողբերգություններ, լուսավորական դրամաներ, Լեսինգի կատակերգությունները։ Այդուհանդերձ Նոյբերն անտեսել է գերմանական ժողովրդական թատրոնի (ժողովրդական կատակերգությունները Հանսվուրստի մասնակցությամբ և այլն) դրական փորձը։ Նոյբերի աշակերտներից են՝ Կ․ Աքերմանը, Յո․ Շյոնեմանը, Հ․ Կոխը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։