Նոդար Դումբաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոդար Դումբաձե
վրաց.՝ ნოდარ დუმბაძე
Ծնվել էհուլիսի 14, 1928(1928-07-14)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1984(1984-09-04)[2] (56 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ, սցենարիստ, հրապարակախոս, քաղաքական գործիչ և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1950)
Ժանրերվիպակ, վեպ, Սցենար, պատմվածք և բանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներԵս, Ես կարող եմ տեսնել արևը, Don’t Be Afraid, Mother?, Արևոտ գիշերը, The White Banners?, The Law of Eternity?, Kukaracha? և Hellados?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Նոդար Դումբաձե Վիքիքաղվածքում
 Nodar Dumbadze Վիքիպահեստում
Դումբաձեի շիրիմը պանթեոնում

Նոդար Դումբաձե (վրաց.՝ ნოდარ დუმბაძე, հուլիսի 14, 1928(1928-07-14)[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 4, 1984(1984-09-04)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականից ապրել է Գուրիայում, որտեղ աշխատավոր, պարզ մարդկանց մեջ նահապետական խղճի սրտագին մթնոլորտում հասակ է առել որպես ուժեղ մի մարդ, որին Աստված տվել է զգայուն սիրտ, նուրբ տեսողություն և սիրելու կարողություն։ Մեծ արձագանք է գտել նրա «Սպիտակ դրոշներ» վեպը։ Դումբաձեն տարիների ընթացքում խորանում է հոգու գաղտնիքների մեջ, և երևան են գալիս «Ապերախտը», «Մի՛ արթնացրու», «Շունը», «Բազեն քաղաքում ի՞նչ է անում», «Արյունը»։ Այս երկերի մեջ թանձր երևում են վրաց ազգային կոլորիտն ու ոճը, կենցաղի ու հոգեբանության գծերը[3]։

Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Մի քանի տարի աշխատել է համալսարանում որպես լաբորանտ, միաժամանակ շարունակել է թղթակցել հանրապետության թերթերի ու ամսագրերի։ 1957 թվականից ամբողջովին անցել է գրական աշխատանքի, աշխատակցել «Ցիսկարի» («Այգաբաց»), «Նիանգի» («Կոկորդիլոս») ամսագրերին։ 1962—1965 թվականներին աշխատել է «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում։ 1965 թվականին վերադարձել է «Նիանգի» ամսագրի խմբագրություն, մինչև 1973 թվականը աշխատել որպես այդ երգիծական պարբերականի խմբագիր։

Ընտրվել է ԽՍՀՄ 10-րդ և 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի պատգամավոր[4][5]։

Վախճանվել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին, թաղվել իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված «Մզիուրի» զբոսայգում։ 2009 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում՝ Վրաստանի այլ նշանավոր անձանց շիրիմների կողքին[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով։ Եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[7]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (მე, ბებია, ილიკო და ილარიონი, 1960)
  • «Տեսնում եմ արևը» (მე ვხედავ მზეს, 1962)
  • «Արևոտ գիշեր» (მზიანი ღამე, 1967)
  • «Մի՛ վախենա, մայրի՛կ» (ნუ გეშინია, დედა!, 1971)
  • «Սպիտակ դրոշներ» (თეთრი ბაირაღები, 1973)
  • «Հավերժության օրենքը» (მარადისობის კანონი, 1978)

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 — «Բարի ճանապարհ» (ռեժիսոր՝ Լանա Ղողոբերիձե)
  • 1973 — «Կանչ» (ռեժիսոր՝ Քարաման Մղելաձե)

Նոդար Դումբաձեի ստեղծագործությունների էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (ռեժիսոր՝ Թ. Աբուլաձե)
  • 1965 — «Տեսնում եմ արևը»
  • 1982 — «Կուկարարա» (ռեժիսորներ՝ Սիմեոն Դոլիձե և Քեթի Դոլիձե)
  • 1982 — «Հավերժության օրենքը» (ռեժիսոր՝ Վալերիան Կվաչաձե)
  • 1989 — Աստված, ինչի՞ համար (Аствац инчи амар) (Боже, за что?) (ռեժիսոր՝ Ա. Հովհաննիսյան, Հայաստան, «Երևան» կինոստուդիա)
  • 1990 — «Սպիտակ դրոշներ»
  • 2013 — «Շունը» (ռեժիսոր՝ Անվար Սաֆաև)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան մրցանակ (1980) — «Հավերժության օրենքը» վեպի համար (1978).
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966) — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպի համար (1963).
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1975).
  • Ալեքսանդր Ֆադեևի անվան մեդալ (1973) — «Մի՛ վախենա, մայրի՛կ» վեպի համար
  • «Լիտերատուրնայա գազետա» թերթի «12 աթոռ ակումբի» «Ոսկե հորթ» մրցանակ (1980).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Думбадзе Нодар Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. Նոդար Դումբաձե, Հավերժության օրենքը, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1983, էջեր 262, էջ 5-9։
  4. Список депутатов Верховного Совета СССР 10 созыва
  5. «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  6. «Nodar Dumbadze's Remains to be Buried in Mtatsminda Pantheon – News Agency InterpressNews». interpressnews. 2009 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 300։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոդար Դումբաձե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոդար Դումբաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460