Նիկոլայ Օստրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Օստրովսկի
ուկրաիներեն՝ Микола Олексійович Островський
Ծնվել էսեպտեմբերի 16 (29), 1904[1]
ԾննդավայրՎիլիյա, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[2][1][3][…] (32 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՅա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներԻնչպես էր կոփվում պողպատը
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան
և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Նիկոլայ Օստրովսկի Վիքիդարանում
 Nikolai Ostrovsky Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսեևիչ Օստրովսկի (ռուս.՝ Никола́й Алексе́евич Остро́вский, սեպտեմբերի 16 (29), 1904[1], Վիլիյա, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[2][1][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային գրող, «Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ)» վեպի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1904 թվականի սեպտեմբերի 16-ին, Վիլիյա գյուղում, Ռուսական կայսրության Ռովնոյի մարզի Օստրոգի շրջանում, ենթասպա և ակցիզային պաշտոնյա Ալեքսեյ Իվանովիչ Օստրովսկու (1854-1936) ընտանիքում։ Ժամանակից շուտ ընդունվել է եկեղեցական դպրոց` «արտասովոր ընդունակությունների շնորհիվ», դպրոցն ավարտել է 9 տարեկանում, 1913 թվականին, գովասանագրով։ Դրանից քիչ անց ընտանիքը տեղափոխվել է Շեպետովկա։ Այնտեղ Օստրովսկին 1916 թվականից սկսել է վարձով աշխատել։ Նախ, աշխատել է կայարանային ռեստորանի խոհանոցում, այնուհետև` շինարարական պահեստներում և այլն։ Միևնույն ժամանակ սովորել է նախ` երկամյա (1915-1917), այնուհետև` բարձրագույն նախնական ուսումնարանում (1917-1919)։ Մտերմացել է տեղի բոլշևիկների հետ, գերմանական շրջափակման ժամանակ մասնկացել է ընդհատակյա գործունեությանը, 1918 թվականի մարտից մինչև 1919 թվականի հուլիս եղել է Շեպետովսկու հեղկոմի կապավոր։

Ռազմական ծառայություն ու կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հուլիսին անդամագրվել է Կենտրոնական կոմիտեին։ «Կոմերիտականի տոմսի հետ մենք ստանում էինք նաև զենք ու 20 փամփուշտ», հիշել է հետագայում Օստրովսկին[4]. 1919 թվականի օգոստոսի 9-ին նա կամավորագրվել է ու մեկնել է ռազմաճակատ։ Կռվել է Գ. Ի. Կոտովսկու հեծելազորում և Առաջին հեծելազորային բանակում։ 1920 թվականի օգոստոսին Լվովի մոտ ծանր վիրավորվել է մեջքից և զորացրվել է։ Մասնակցել է հատուկ նշանակության տարածքների մարտերին։ Ըստ որոշ տվյալների, 1920-1921 թվականներին եղել է Իզյասլավի համառուսական արտակարգ կոմիսիայի անդամ։ 1921 թվականին աշխատել է որպես էլեկտրոմոնտյորի օգնական Կիևի գլխավոր արհեստանոցներում, սովորել է էլեկտրոտեխնիկումում, միաժամանակ եղել է կոմերիտական կազմակերպության քարտուղար։ 1922 թվականին մասնակցել է Կիև փայտ տեղափոխելու համար կառուցվող երկաթգծի շինարարական աշխատանքներին, որի ժանանակ ուժեղ մրսել է և հիվանդացել է տիֆով։ Ապաքինվելուց հետո դարձել է Վսեվոբուչի և Բերեզդովի գումարտակի հրամանատար։ Եղել է Բերեզդովի և Իզյասլավի կոմերիտմիության շրջկոմների քարտուղար, այնուհետև, 1924 թվականին, Շեպետովկայի շրջանի կոմերիտմիության քարտուղար։ Նույն տարում դարձել է ԽՄ Կոմունիստական կուսակցության անդամ։

Հիվանդություն և գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականից մինչև կյանքի վերջ Օստրովսկին անբուժելի հիվանդության պատճառով գամված էր անկողնում։ Ըստ պաշտոնական վարկածի, Օստրովսկու առողջության վրա մեծապես ազդել են վիրավորումն ու ծանր աշխատանքային պայմանները։ Վերջնական ախտորոշումը Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ էր, հոդերի աստիճանական ոսկրացում։ Ժամանակակից բժիշկներն ըստ գրողի հիվանդության մասին պահպանված տվյալների որոշել են, որ Օստրովսկին մահացել է ցրված սկլերոզից։ 1927 թվականի աշնանը նա սկսել է գրել ինքնակենսագրական «Պատմություն «կատվադաղձերի» մասին» վեպը, որի ձեռագիրը կես տարի անց կորել է փոխհրաձգության ժամանակ։ Հանգստավայրում անհաջող բուժումից հետո Օստրովսկին որոշում է մնալ Սոչիում։ 1930 թվականի վերջից իր ստեղծած մեթոդի շնորհիվ Օստրովսկին սկսում է գրել «Ինչպես էր կոփվում պողպատը » վեպը։ «Երիտասարդ գվարդիա» ամսագրին ուղարկված ձեռագիրն աղմկահարույց գրաքննության է արժանանում. «նկարագրված կերպարներն անիրական են»։ Սակայն Օստրովսկին կարողանում է ձեռք բերել երկրորդ գրաքննությունը։ Դրանից հետո ձեռագիրը խմբագրել են «Երիտասարդ գվարդիա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Մարկ Կոլոսովը և պատասխանատու խմբագիր Աննա Կարավաևան։ Օստրովսկին ընդունել է Կարավաևայի մեծ մասնակցությունը տեքստի աշխատանքի մեջ, նա նաև նշել է Ալեքսանդր Սերաֆիմովիչի ներդրումը, գրելով, որ նա «նվիրել է ինձ իր հանգստի ամբողջ օրեր»[5]։ Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվում կան վեպի ձեռագրեր, որտեղ հայտնաբերվել է 19 մարդու ձեռագիր։ Պաշտոնապես համարվում է, որ Օստրովսկին թելադրել է գրքերը «կամավոր քարտուղարներին»։ Այդ տեսակետի վկայությունն է նաև այն փաստը, որ Օստրովսկին իր նամակներում մանրամասն նկարագրել է վեպի վրա իր աշխատանքների մասին, գոյություն ունեն նաև ժամանակակիցների վկայությունները գրքի վրա աշխատանքների վերաբերյալ։ Տեքստաբանական հետազոտությունները հաստատում են Օստրովսկու հեղինակությունը։ 1932 թվականի ապրիլին «Երիտասարդ գվարդիա» ամսագիրն սկսում է տպագրել Օստրովսկու վեպը, նույն թվականի նոյեմբերին գրքի առաջին մասը լույս է ընծայվում առանձին գրքով, դրանից հետո լույս է ընծայվում նաև երկրորդը։ Վեպը միանգամից մեծ ճանաչվածություն է ձեռք բերում ԽՍՀՄ-ում։ 1935 թվականին Օստրովսկին պարգևատրվում է Լենինի շքանշանով, նրան տուն է նվիրվում Սոչիում և բնակարան` Մոսկվայում։ Վերջինս հիմա նրա տուն-թանգարանն է։ 1936 թվականին Օստրովսկին ներառվել է Կարմիր բանակի քաղվարչություն որպես բրիգադային կոմիսար, ինչի առթիվ շատ է ուրախացել և տոներին հագել է իր` կոմիսարի համազգեստը։ «Հիմա ես շարք եմ վերադարձել, և այս, քաղաքացու համար շատ կարևոր Հանրապետական գծում»[4]։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա շրջապատված էր համընդհանուր ուշադրությամբ, իր տանն ընդունել է ընթերցողների ու գրողների։ Մոսկովյան Մյորտվի խաչմերուկը, որտեղ նա ապրել է 1930-1932 թվականներին, կոչվել է նրա անունով։ Նիկոլայ Օստրովսկին որոշել է երեք մասից բաղկացած նոր վեպ գրել («Փոթորկից ծնվածները») և հասցրել է գրել միայն առաջին մասը։ Այս վեպն ավելի թույլ էր նախորդից, և այդ կարծիքին էր նաև հենց ինքը, Օստրովսկին։ Վեպի ձեռագիրն անհավանական կարճ ժամկետներում հավաքվել է, մեքենագրվել և գրքի օրինակները բաժանվել են նրա մտերիմներին գրողի թաղման օրը։ Օստրովսկուն այցելած Անդրե Ժիդը հիացմուքնով է խոսել նրա մասին իր «Վերադարձ ԽՍՀՄ-ից» գրքում, որն ընդհանուր առմամբ քննադատական վերաբերմունք ուներ ԽՍՀՄ-ի վերաբերյալ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 - «Պատմություն «կատվադաղձերի» մասին» (վեպ, ձեռագիրը կորել է փոխհրաձգության ընթացքում)
  • 1930-1934 - «Ինչպես էր կոփվում պողպատը»
  • 1936 - «Փոթորկից ծնվածները»

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվերսկայա փողով, տուն 14, Մոսկվա: Շենքի երկորրդ հարկում է գտնվում գրողի տուն-թանգարանը, որտեղ նա ապրել է և աշխատել է իր «Փոթորկից ծնվածները» վեպի վրա: Այստեղ է գրողն անց կացրել իր կյանքի վերջին ամիսները:
  • Մինչև 1990-ական թվականները Նիկոլայ Օստրովսկու անունն էր կրում Կիևի Պիոներների և դպրոցականների պալատը։
  • Ն. Օստրովսկու անունով է կոչվել Կիևի Երկաթգծային տրանսպորտի էլեկրտոմեխանիկական տեխնիկումը, որտեղ Օստրովսկին սովորել է 1921 թվականին։
  • Նիկոլայ Օստրովսկու անունով են կոչվել փողոցներ նախկին ԽՍՀՄ մի շարք բնակավայրերում։
  • Սոչիում կա Ն. Ա. Օստրովսկու հիշատակի գրական թանգարան[6], Մոսկվայում և Նովորոսիյսկում[7]` Ն. Ա. Օստրովսկու տուն-թանգարան, իսկ Շեպետկովայում` թանգարան[8], Կորոստենում` Ն. Ա. Օստրովսկու անվան զբոսայգի[9]։
  • Ռոստովում կա Օստրովսկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի։
  • Նրա անունն են կրում քաղաքային գրադարաններ Կիրովո-Չեպեցկում[10], Կոստանաեում[11], Կուրգանում, Տոմբովում։
  • ԽՍՀՄ-ում գոյություն ուներ Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցույթ։
  • 1937-1938 թվականներին Վիննիսեի մանկավարժական պետական համալսարանը կրում էր Օստրովսկու անունը։
  • Խմելնիցկիում Օստրովսկու անունով է կոչվում գիտական գրադարան։
  • Չերնիգովում Օստրովսկու անունով է կոչվում շրջանային մանկական թանգարանը[12]։
  • Մի շարք քաղաքներում գոյություն ունեն Պավել Կորչագինի անունով փողոցներ, հազվադեպ երևույթ, երբ փողոցը կոչվում է գրական հերոսի անունով։
  • Սվերդլովսկի մանկական երկաթուղին կոչվում է Օստրովսկու անունով։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Օստրովսկու հիշատակին կանգնեցվա են հուշարձաններ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և աշխարհի այլ երկրների տարբեր քաղաքներում.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Островский Николай Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 С. В. Волков «Чёрная книга имён, которым не место на карте России»
  5. ««Россия и Мир» Информационный Центр филателистов — Рожденный бурей (Н. А. Островский)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Литературно-мемориальный музей Н. Островского». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Дом-музей Н. А. Островского». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Музей Островского в Шепетовке». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «Парк им. Островского». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Центральная городская библиотека имени Н. Островского
  11. Костанайская городская библиотека имени Н.Островского
  12. «Чернігівська обласна бібліотека для дітей ім. Миколи Островського(ուկր.)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.