Նիկոլայ Բերդյաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բերդյաև
Николай Бердяев
Ծնվել էմարտի 6 (18), 1874[1][2] Կիև, Ռուսական կայսրություն[3][4][5]
Մահացել էմարտի 24, 1948(1948-03-24)[3][5][6][…] (74 տարեկան) Կլամար[3][5]
ԳերեզմանClamart Communal Cemetery
Բնակության վայր(եր)Կիև, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, Մոսկվա, Փարիզ և Կլամար
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Ռուսական հանրապետություն,  ՌԽՖՍՀ և  Վայմարյան Հանրապետություն
Դավանանքուղղափառություն
ՈւղղությունRussian religious philosophy?, էքզիստենցիալիզմ և personalism?
Մասնագիտությունփիլիսոփա, հրապարակախոս, համալսարանի դասախոս և աստվածաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, փիլիսոփայական մարդաբանություն, Գոյաբանություն, կրոնի փիլիսոփայություն, բարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
ԱնդամակցությունRussian Student Christian Movement? և Moscow Religious and Philosophical Society?
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր և պատվավոր դոկտոր (1947)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7][8][8]
Ազդվել էՅակոբ Բյոմե[9], Իմանուիլ Կանտ[9], Ֆրիդրիխ Շելինգ[9], Արթուր Շոպենհաուեր[9], Ֆրիդրիխ Նիցշե[9], Ֆեոդոր Դոստոևսկի[9], Լև Տոլստոյ[9], Նիկոլայ Ֆյոդորով[9], Վլադիմիր Սոլովյով[9], Սերգեյ Բուլգակով[9], Կոնստանտին Լեոնտև, Սյորեն Կիերկեգոր, Ալեքսեյ Խոմյակով և Franz Xaver von Baader?
ԿուսակցությունUnion of Liberation?
Ամուսին(ներ)Lydia Yudifovna Berdyaev?
ՀայրAlexandre Michailovitch Berdiaev?
ՄայրAlina Sergeevna Kudasheva?
 Nikolai Berdyaev Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (ռուս.՝ Николай Александрович Бердяев, մարտի 6 (18), 1874[1][2], Կիև, Ռուսական կայսրություն[3][4][5] - մարտի 24, 1948(1948-03-24)[3][5][6][…], Կլամար[3][5]), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդյաևն անցում է կատարել մարքսիզմից իդեալիզմի, ապա՝ ուղղափառության։ Նա փորձել է համակցել սոցիալիզմի գաղափարը քրիստոնեության բացարձակ ճշմարտության հետ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման ժամանակ Բերդյաևը գրավում է հակաբոլշևիկյան դիրք և վտարվում Ռուսաստանից։ Բերդյաևը քաղաքական փիլիսոփայության կենտրոնական, «հավերժական հարցերն են» անձն ու ազատությունը, մարդն ու պետությունը։ Ըստ նրա, ազատությունը, անձի իրավունքները՝ կյանքի հիմնարար արժեքներն են և տրված են ի վերուստ։ Այս բացարձակ գաղափարները արտամարդկային և արտապատմական (կրոնական) բնույթ ունեն։ Մարդուց վեր է միայն Աստված։ Միայն քրիստոնեական արժեքները կարող են երաշխավորել անձի իրական ազատությունը։ Բերդյաևի կարծիքով, պետության առաջացումն անհնար է բացատրել ռացիոնալիստական պատճառներով, քանի որ այն իռացիոնալիստական, խորհրդապաշտական հիմք ունի։ Այս առումով նա մերժում է Ժան Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի տեսությունը։ Ըստ Բերդյաևի, այդ տեսությունում հասարակությունն ու պետությունը զրկված են օրգանական ամբողջականությունից, իսկ մարդը՝ օրգանական անհատականությունից։

Բերդյանի կարծիքը պետության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Բերդյաև, 1912

Պետությունը գործում է մեղսավոր աշխարհում և այդ պատճառով սերտորեն առնչվում է չարիքին։ Ինքնին պետությունը՝ սահմանված ի վերուստ, չարիք չէ, բայց կարող է դառնալ չարիք, եթե հերքվի կամ մոռացության տրվի նրա կրոնական հիմքը։ «Կեսարի թագավորության» և «Աստվածային թագավորության» տարբերությունների հաղթահարումը տանում է դեպի կամ պետության աստվածացում, բացարձակացում, կամ դրա նույն ականացում հասարակության հետ։ Առաջին դեպքում անխուսափելիորեն ծնվում է ոչնչով չսահմանափակված բռնապետություն, երկրորդ դեպքում՝ հասարակության անսահմանափակ իշխանություն անձի նկատմամբ։ Բերդյաևի կարծիքով, «պետությունը պետք է լինի ուժեղ, բայց պետք է իմանա իր սահմանները», որոնք հաստատում է քրիստոնեությանը։

Միայն սահմանափակ պետությունը կարող է կարգավորել մարդկանց արտաքին հարաբերությունները, միայն այդպես ընկալված պետությունն է ապահովում անհատի ազատությունն ու անկախությունը։ Բանն այն է, որ ըստ Բերդյաևի, քաղաքացիական հասարակությունն անսահմանափակ է իր ոտնձգություններում, «պատրաստ է կլանել մարդուն ամբողջությամբ, մյուս կողմից՝ պետությունը փրկում է մարդուն անձը կլանող կոլեկտիվիզմից»։ Այստեղ նշմարվում է մարդու համար փրկարար պետական գործոնի գերակայության գաղափարը։

Բերդյաևի հայեցակարգը հոգևոր կյանքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական առումով ևս կարևոր նշանակություն ունի Բերդյաևի հայեցակարգը հոգևոր ազատության մասին։ «Ազատ էակներին վայել չէ ամեն ինչում միշտ մեղադրել արտաքին ուժերը և նրանց մեղքով իրենց արդարացնել... Մենք կազատագրվենք արտաքին լծից միայն այն դեպքում, երբ կազատագրվենք ներքին ստրկությունից, այսինքն՝ կստանձնենք պատասխանատվություն»։ Իսկ մարդու ներքին, հոգևոր ազատությունը էապես կախված է այն բանից, թե ինչպես է ընկալվում պատմությունը, «Ոգով ազատ է նա, ով դադարել է ընկալել պատմությունը իբրև արտաքուստ թելադրված, և սկսել է ընկալել պատմությունը իբրև հոգևոր իրականության ներքին իրողություն, իբրև իր սեփական ազատությունը»։

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները ազատ են ծայրահեղություններից։ Այսպես, ռուսական կոմունիզմի հիմնական աղբյուրը համարելով ռուսական ազգային բնավորությունը և չընդունելով կոմունիզմը, նա երբեք ռազմական ընդդիմության մեջ չէր բոլշևիկյան Ռուսաստանին, քննադատելով ամբողջատիրությունը՝ ցանկանում էր ժողովրդավարական կարգերի հաստատում Ռուսաստանում, իսկ ժողովրդին՝ ազատություններ և իրավունքներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաևի գերեզմանը Ֆրանսիայի Կլամար գերեզմանատանը
Սուրբ Զատիկի տոնին, 2013 թ.

Հիմնական երկերն են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կրոնական նոր գիտակցությունը և հասարակայնությունը» (1907),
  • «Անհավասարության փիլիսոփայությունը» (1923),
  • «Ռուսական գաղափարը» (1946

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ., Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ., Москва

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բերդյաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 421