Նիկոլա Պուսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Պուսեն
Nicolas Poussin
Ծնվել էհունիս 1594[1]
ԾննդավայրԼե Անդելի, Ֆրանսիայի թագավորություն[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 19, 1665(1665-11-19)[4][5][6][…] (71 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[7][3]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն[8] և  Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և գծագրող
Ոճկլասիցիզմ[9]
Ժանրպատմական գեղանկարչություն[3], կրոնական նկարչություն, դիցաբանական գեղանկարչություն[3], գեղանկարչություն, այլաբանություն[3], Ֆիգուր[3], բնանկար[3], դիմապատկեր[3], ինքնապատկեր[3], հոգևոր արվեստ[3] և մարտանկարչություն[3]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներEt in Arcadia ego, Բանաստեղծի ոգեշնչումը, Փոթորկոտ բնապատկեր Պիրամի և Թիսբեի մասնակցությամբ, Չորս եղանակ, Չորս հաղորդություն և The Victory of Joshua over the Amorites?
ՄեկենասներCassiano dal Pozzo?[7]
ՈւսուցիչՔուենտին Վարին, Ferdinand Elle?[7], Noël Jouvenet?[7] և Georges Lallemand?[7]
ԱշակերտներԳասպար Դյուգե, Շառլ լը Բրեն, Pierre Le Tellier?, Pietro Santi Bartoli?[10] և Jean Dughet?
Ներշնչվել էՔուենտին Վարին և Դոմենիկինո
ՊաշտոնԹագավորի առաջին նկարիչ
ԱմուսինAnne-Marie Dughet?
ԱզգականներԳասպար Դյուգե և Jean Dughet?
ստորագրություն
Изображение автографа
 Nicolas Poussin Վիքիպահեստում

Նիկոլա Պուսեն (ֆր.՝ Nicolas Poussin, հունիս 1594[1], Լե Անդելի, Ֆրանսիայի թագավորություն[2][3] - նոյեմբերի 19, 1665(1665-11-19)[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[7][3]), ֆրանսիացի նկարիչ, պատմական նկարիչ և բնապատկերի վարպետ։ Ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրն է։ Երկար ժամանակ ապրելով և ստեղծագործելով է Հռոմում՝ ազդվել է Ռաֆայելի, Տիցիանի, Միքելանջելոյի և այլ մեծ վարպետների արվեստից։

Կենսագրությունն ու արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորմանդիայում։ Նրա հայրը Հենրի 4-րդ թագավորի բանակի վետերանը։ Նա որդուն տվել է բավականին լավ կրթություն։ Պուսենը նկարչական նախնական կրթությունը ստացել է ծննդավայրումև 18 տարեկան հասակում շարունակում է Փարիզում։ Նրա առաջին ուսուցիչն ու վարպետն է եղել դիմանկարիչ Ֆերդինանդ Վան Էլլեն(1580-1649)։ Հետագայում նրա ուսուցիչներն էին Կենտեն վարեն և պատմական նկարիչ Ժորժ Լալեման։ Ծանոթանալով Մարիա Մեդիչիի՝ թագավորական արվեստի աշխատանքների գրքերի կոլեկցիաների և գրադարանի պահապան։ Դրա շնորհիվ նա հնարավորություն է ստանում այցելել Լուվր և արտանկարել իտալական նկարիչների նկարները։ 1622 թվականին Պուսենին և ուրիշ նկարիչներին հանձնարարվում է նկարել 6 մեծ նկարներ, որոնք կպատկերեն Սուրբ Իգնատիյ Լայոլի և Սուրբ Ֆրանցիսկա Կսավերիայի կյանքի դրվագները։ Այդ նկարները նկարվել են, բայց չեն պահպանվել։

Փախուստ դեպի Եգիպտոս

Առաջին իտալական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի սկզբում անտիկ և Վերածննդի արվեստի գործերին ծանոթանալու համար սկսվում է երիտասարդ նկարիչների հոսքը Հռոմ։ Նրանց թվում էր նաև Նիկոլա Պուսսենը։ 1624 թվականին, լինելով արդեն բավականին հայտնի նկարիչ, Պուսսենը գնում է Իտալիա և մտերմանում է բանաստեղծ Մարինոյի հետ, որը սերմանում է նրա մեջ սեր իտալական բանաստեղնների նկատմամբ։ Նա սկսում է ուսումնասիրել իտալական պոեզիան։

1625-1626 թվականներից նրան պատվիրում են նկարել «Երուսաղեմի ավերումը», որը նույնպես չի պահպանվել; բայց ավելի ուշ նա նկարում է այս նույն նկարի մեկ այլ տարբերակը։ Այն պահպանվում է հիմա Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ 1627 թվականին Պուսենը նկարում է «Գերմանիկայի մահը», որում պատկերված է լեգիոներների հրաժեշտը մահացող հրամանատարի հետ։ Հերոսի մահը ընկալվում է, որպես հասարակական բնույթի ողբերգություն։ Նկարի նպատակն է պարտքի կատարումը։ Նկարիչը տեղավորել է կերպարներին ոչ խորը տարածության մեջ և բաժանել է դրանք պլանների։ Այս կտավում ակնհայտ է կլասիցիզմի առկայությունը. գործողության պարզությունը, ճարտարապետականություն, կոմպոզիցիայի կառուցում։ Պուսենի աչքերով գեղեցկության չափանիշները առանձին մասերի համաչափությունն ու ամբեղջականությունը, հարմոնիա, կոմպոզիցիայի պարզություն, որոնք դարձան վարպետի ոճը։ Նրա արվեստի բնորոշ հատկանիշներից են ռացիոնալիզմը, որը առկա էր ոչ միայն կոմպոզիցիոն կառուցվածքում, այլ նաև թեմայում։ Հենց այս ժամանակահատվածում նա ստեղծում եմ պատկերակալով նկարներ՝ միջին չափի։ Պուսենը նկարում է բանաստեղծական ու միֆոլոգիական թեմաներով՝ «Բանաստեղծի ոգեշնչվածությունը» (Փարիզ, Լուվր),«Պառնաս», 1630-35 (Պրադա, Մադրիդ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пуссен, Никола // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Cambry, «Essai sur la vie et les ouvrages du Poussin» (П., VII);
  • Gaul de St-Germain, «Vie de N. Poussin, consideré comme chef de l'école française» (П., 1806);
  • H. Bouchit, «N. Poussin sa vie et son oeuvre, suivi d’une notice sur la vie et les ouvrages de Ph. de Champagne et de Champagne le neveu» (П., 1858);
  • Poillon, «Nicolas Poussin, étude biographique» (2 изд., Лилль, 1875).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Պուսեն» հոդվածին։