Նիկոլա Բեռլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Բեռլի
Ծնվել էդեկտեմբերի 26, 1986(1986-12-26) (37 տարեկան)
ԾննդավայրՀեյրհիլս, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
troikatalent.com/MD/Burley_Nichola.htm

Նիկոլա Բեռլի (անգլ.՝ Nichola Burley, դեկտեմբերի 26, 1986(1986-12-26), Հեյրհիլս, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի դերասան, դարձել է հայտնի «Ծնվել հավասար», «Մահացած գեղեցկուհիներ», «Ճանապարհորդություն ծովով» և «Փողոցային պարեր 3D» ֆիլմերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլան ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 26-ին Արևմտյան Յորկշիրում՝ Լիդսում։ Նախկին ուսանող «Leeds' Intake» բարձրագույն դպրոցում, նա նաև հաճախել է ժամանակակից պարի Հյուսիսային դպրոցում իր քաղաքում։ Հինգ տարի հաճախել է Վալթոնի դպրոց թատերական պարի։ Նա իր կարիերան սկսել է 2005 թվականին՝ նկարահանվելով «Սեր + ատելություն» ֆիլմում։ 2005 թվականի նոյեմբերին Բեռլիին հաջողվում է հայտնվել «Ուրվականների բաժին» հեռուստասերիալում, իսկ 2006 թվականի նոյեմբերին Բեռլին ստանում է իր առաջին գլխավոր դերը «Goldplated» ֆիլմում, սակայն ֆիլմի 2-րդ սերիան չի նկարահանվել ցածր վարկանիշի պատճառով։ 2006 թվականին Բեռլին ստացել է լավ խոսքեր նկարահանվելով «Born Equal» հեռուստասերալում «BBC» հեռուստաալիքով, որտեղ մարմնավորում էր Զոիի դերը։ 2010 թվականին նա նկարահանվել է «Փողոցային պարեր 3D» պարային ֆիլմում` գլխավոր դերերում Ջորջ Սեմսոնի հետ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-Անամոթները
  • 2005-Սեր+ատելություն
  • 2005-Ուրվականների բաժին
  • 2006-2007-Drop Dead Gorgeous
  • 2006-Ոսկեզօծները
  • 2006-Ծնվել հավասար
  • 2007-Լուիս
  • 2008-Ճանապարհորդություն ծովով
  • 2008-Կարատել
  • 2008-Ուրվականները։Կոդ 9
  • 2009-Հարված
  • 2010-«Փողոցային պարեր 3D»
  • 2010-SoulBoy
  • 2010-Ծայրը
  • 2010-Candy Cabs
  • 2011-Սքոթը և Բայլեյը
  • 2011-Փոթորկոտ բարձունքներ
  • 2011-Ռ.Վալ
  • 2012-Հուսալի եղանակ
  • 2012-Twenty8k

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Բեռլի» հոդվածին։