Նաոմի Քեմփբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաոմի Քեմփբել
անգլ.՝ Naomi Campbell
Դիմանկար
Քեմփբելը 2007 թվականին
Ծնվել էմայիսի 22, 1970
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա Անգլիա
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունբրիտանացի
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Dunraven School? և Barbara Speake Stage School?
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, երգչուհի, գրող
Գործունեություն1987–ներկա
Ծնողներմայր՝ Valerie Morris Campbell?
Կայքnaomicampbell.com
 Naomi Campbell Վիքիպահեստում

Նաոմի Քեմփբել (մայիսի 22, 1970(1970-05-22)[1][2][3][…], Streatham, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[4], ամերիկացի մոդել, դերասան, երգչուհի և գրող։ Նա 1980 և 1990–ականների ամենաճանաչելի դեմքերից[5] և ամբողջ աշխարհում առաջին սուպերմոդելներից մեկն է[6]։

Իր մոդելային կարիերայից բացի նա նաև գրել է նովել, ձայնագրել երաժշտական ալբոմ, մասանկցել որոշ հեռուստաշոուների և նկարահանվել ֆիլմերում։ Ինչպես նաև Քեմփբելը անում է բարեգործական աշխատանքներ։ Նրա անձնական կյանքը եղել է շատ լայն, հատկապես նրա հարաբերությունները հայտնի տղամարդկանց հետ, որոնցից են, օրինակ՝ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը կամ դերասան Ռոբերտ Դե Նիրոն[7][8]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմփբելը ծնվել է Լոնդոնում։ Նրա պարուհի մայրը՝ Վալերի Մորիսը[9], ճամայկացի էր։ Իսկ նրա հայրը լքել էր մորը[10], երբ Քեմփբելը դեռ չորս ամսական էր և նրա ծննդյան վկայականի մեջ նշված չէ հոր անունը[10]։ Այսպիսով Քեմփբելը ստացավ իր ազգանունը իր մոր երկրորդ ամուսնությունից[9]։ Նրա խորթ եղբայրը՝ Պիերը, ծնվեց 1985 թվականին[11]։ Քեմփբելը բացի ճամայկացու արմատներից ունի նաև չինական արմատներ[9]։

Նրա վաղ մանկությունում մոր հետ ապրել է Հռոմում, որտեղ մայրը աշխատում էր որպես ժամանակակից պարուհի[7]։ Շուտով Քեմփբելը վերադարձավ Լոնդոն, որտեղ նրան խնամակալում էին իր բարեկամները, իսկ մայրը շրջում էր Եվրոպայով Fantastica թատերախմբի կազմի հետ[12]։ Երեք տարեկան հասակում նա հաճախում էր Բարբարա Սփիքեի թատերական դպրոց[13]։ Իսկ տասը տարեկանում ընդունվեց Italia Conti ակադեմիա՝ թատերական արվեստի բաժին, որտեղ սովորում էր բալետ[9]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978–86․ գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմփելը առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվեց, երբ յոթ տարեկան էր՝ նկարահանվելով Բոբ Մառլիի «Is This Love» երգի տեսահոլովակում[14]։ Տասներկու տարեկանում պարել է Culture Club խմբի «I'll Tumble 4 Ya» տեսահոլովակում[7]։ 1986 թվականին, երբ Քեմփբելը դեռ աշակերտ էր և մի օր Covent Garden խանութից գնումներ էր կատարում, նրան նկատում և բացահայտում է Բեթ Բոլդթը, ով Synchro մոդելային գործակալության տնօրենն էր[15]։ Այդ նույն տարվա ապրիլին՝ նրա 16 տարեկանը լրանալուց հետո, նա հայտնվում է բրիտանական Elle ամսագրի շապիկին և միանգամից դառնում է հայտնի[7]։

1987–97․ միջազգային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմփբելը 2008(չաշխատող հղում) թվականի Կանի կինոփառատոնի ժամանակ

Հաջորդ մի քանի տարում նրա կարիերան զգալիորեն մեծացավ։ Նա քայլեց այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Ջիանի Վերսաչե, Ազեդին Ալաիա, Իսահակ Միզրահի և նկարահանվեց այնպիսի հայտնի լուսանկարիչներ կողմից, որոնցից են՝ Փիթեր Լինդբերգը, Հերբ Ռիթսը և Բրյուս Վեբերը[7]։ 1980 թվականներին Քեմփբելը Քրիստի Տարլինգտոնի և Լինդա Եվանգելիստայի հետ միասին ձևավորեցին եռյակ, կոչված «Trinity (երրորդություն)», որը դարձավ իրենց սերնդի ամենահայտնի և ամենապահանջվող մոդելային եռյակը[5][7]։

1987 թվականի դեկտեմբերին նա հայտնվեց բրիտանական Vogue ամսագրի շապիկին, դառնալով առաջին սևամորթ կինը, ով հայտնվել է այդ ամսագրի շապիկին[16]։ 1988 թվականին նա նույն կոչումով դարձավ նաև ֆրանսիական[7][17] և ամերիկյան[7] Vogue–ի շապիկների դեմքը։

1990 թվականի հունվարին Քեմփբելը, Քրիստի Տուրլինգտոնը, Լինդա Եվանգելիստան, Սինդի Քրոուֆորդը և Տատիանա Պատիտզը հայտնվեցին բրիտանական Vogue–ի շապիկին, որը դարձավ իկոնիկ[18]։ Նույն խումբը խաղացել է Ջորջ Մայքլի «Freedom! '90» տեսահոլովակում[5]։ Այդ նույն խմբի մոդելներ և արդեն Կլաուդիա Շիֆերը նորաձևության աշխարհի կողմից կոչվեցին «սուպերմոդելներ»[6]։ Հետագայում նրանց միացավ նաև Քեյթ Մոսը և նրանք հայտնի դարձան որպես «Մեծ վեցյակ»[6]։

1991 թվականին նա, Տուրլինգտոնը, Եվանգելիստան և Քրոուֆորդը քայլեցին անցուղով Վերսաչեի համար, որի ընթացքում հնչում էր «Freedom! '90» երգը[5]։ Այդ տարվա տարեվերջում նա հայտնվեց Մայքլ Ջեքսոնի «In the Closet» տեսահոլովակում[14]։ 1991 սեպտեմբերին նա դարձավ առաջին սևամորթ կինը, ով հայտնվել է Time ամսագրի շապիկին։ 1992 թվականի ապրիլին նա և ևս մի քանի սուպերմոդելներ զարդարեցին ամերիկյան Vogue–ի 100–րդ հոբելյարական համարը, որը լուսանկարել էր Պատրիկ Դեմարշելիեն[19]։ Այդ նույն տարում նա հայտնվեց Մադոննայի «Sex» կոչված գրքում[20]։

Քեմփբելի Վիվիեն Վեսթվուդի ցուցադրության հայտնի կոշիկները

1993 թվականին նա երկու անգամ հայտնվեց ամերիկյան Vogue–ի շապիկին՝ ապրիլ ամսին Տուրլինգստոնի, Շիֆերի, Սեյմուրի, Քրիստենսենի հետ միասին, իսկ հունիսին՝ միայնակ։ Վիվիեն Վեսթվուդի ցուցադրության ժամանակ Քեմփբելը ընկել էր բարձրակրունկ կոշիկների պատճառով, որը դարձավ այնքան հայտնի, որ անգամ այդ կոշիկները ցուցադրված են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[15]։

Չնայած նրա մեծ հաջողությունների, Elite Model Management–ը, որը Քեմփբելի գործակալությունն էր սկսած 1987 թվականից՝ հեռացնում է նրան իրենց գործակալությունից։ Գործակալության տնօրեն նշում է, որ «ոչ մի գումար կամ հեղինակության չի կարող ավելի արդարացնել չարաշահումը» և ներկայացնում Քեմփբելին որպես սպեկուլյատիվ, խառնակիչ, կոպիտ և ոչ հարկավոր անձ[21][21]։

1990–ականներին նա որոշեց զբաղվել այլ ժամանցային գործունեություններով[21]։ Նրա «Կարապ» նովելը, որը շանտաժի հետ գործ ունեցող մոդելի մասին է, լույս տեսավ 1994 թվականին, սակայն չարժանացավ հաջողությունների[22]։ Գիրքը տպագրվել և գրվել էր Կարոլին Ափշերի կողմից, որովհետև Քեմփբելը ժամանակ չուներ նստելու և գիրք գրելու[23]։ Նույն թվականին նա թողարկեց իր երաժշտական ալբոմը՝ «Baby Woman»–ը, որը կեղծանուն էր, որով Քեմփբելին դիմում էր դիզայներ Ռիֆեթ Օզբեկը[7]։ Սակայն ալբոմն հաջողության հասավ միայն Ճապոնիայում, իսկ բրիտանական չարթերում այն զբաղեցրեց հորիզոնական թոփ 75–ի մեջ[23][24], և միայն ալբոմի «Love and Tears» սինգլը տեղ գտավ 40–րդ հորիզոնականում[25]։ Ալբոմն անգամ դարձավ քննադատների ծաղրի առարկա, երբ այն հաղթեց Naomi Awards մրցանակ՝ «սարսափելի փոփ երաժշտության» համար[23][24]։ 1995 թվականին նա և ևս մի քանի մոդելներ ստեղծեցին սրճարան, կոչված «Fashion Cafe», որը 1998 թվականին սնանկացման եզրին էր[6]։ Այս ժանանակահատվածում նա նաև ունեցավ դերեր «Miami Rhapsody» և «Համար 6 աղջիկը» ֆիլմերում և «New York Undercover» սերիալի երկրորդ սեզոնում։

1998–ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմփբելը գարուն/ամառ 2014 Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ցուցադրության ժամանակ

1998 թվականին Time ամսագիրը հայտարարեց սուպերմոդելների ժամանակաշրջանի վերջը[6]։ Սակայն Քեմփբելը շարունակեց հայտնվել ցուցադրություններում և ամսագրերում։ 1999 թվականին ստորագրեց Cosmopolitan Cosmetics ընկերության Wella ճյուղի հետ, որի միջոցով հետագայում ստեղծեց մի քանի օծանելիքներ[7]։ Այդ թվականի նոյեմբերին ևս տասներկու մոդելների հետ զարդարեց ամերիկայան Vogue–ի հազարերորդ հոբելյարական համարը։ Հաջորդ ամիս նա սպիտակ լողազգեստով և մորթիով հայտնվեց Փլեյբոյ ամսագրի շապիկին[7]։ 2001 թվականի հոկտեմբերին Քեմփբելն ու Շոն Քոմսը հայտնվեցի բրիտանական Vogue–ի շապիկին, որը կոչվեց․ «Նաոմի և Շոն․ Հզորագույն դուո»[7]։ 2011 թվականին Քեմփբելը Լիա Կենեդեի և Իմանի հետ միասին հայտնվեց քառասուներորդ հոբելյարական Essence ամսագրի շապիկին[7] :

Նկարահանվել է Duran Duran խմբի «Girl Panic!» երգի տեսահոլովակում Սինդի Քրոուֆորդի, Հելենա Քրիստենսենի, Եվա Հերցիգովայի և Յասմին Լե Բոնի հետ միասին։ Այդ նույն կազմով հայտնվեցին բրիտանական Harper's Bazaar ամսագրի նոյեմբերյան համարում, որը անվանակոչվեց «Սուպերներն ընդդեմ Duran Duran–ի»[26]։ Ամառային Օլիմպիական խաղեր 2012–ի ժամանակ Քեմփբելն ու Քեյթ Մոսը ներկայացրին բրիտանական նորաձևությունը։ Քեմփբելը կրում էր դիզայներ Ալեքսանդր Մակքուինի հագուստը[27]։

2013 թվականին նա հանդես եկավ ժյուրիի անդամ ամերիկյան «The Face» հեռուստաշոուում Կարոլինա Կուրկովայի և Կոկո Ռոչայի հետ միասին։ Նա նաև մասնակցել է հեռուստաշոուի բրիտանական և ավստրալիական տարբերակներում[28]։ 2014 թվականին հայտնվեց մայիսյան համարի ավստրալիական, սեպտեմբերյան համարի ճապոնական և նոյեմբերյան համարի թուրքական Vogue ամսագրերի շապիկներին[29][30]։ Նաև հայտնվեց Harper's Bazaar ամսագրի վիետնամական, սինգապուրյան և հոբելյարական 35–րդ լատինական ամերիկյան համարի շապիկներին[31]։ 2015 թվականին կատարեց Զակ Պոզենի աշուն/ձմեռ հավաքածուի փակման արարողությունը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ[32][33] և մասնակցեց Բարբերիի գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությանը[34][35]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմփբելը, ով երբեք չի տեսել իր հորը, համարում էր Քուինսի Ջոնսին և Քրիս Բլեքվելին իր հոր ֆիգուրաներ[36]։ ՀԱՀ–ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան Քեմփբելին համարում էր իր թոռնիկներից մեկը[7][15]։

Քեմփբելը երբեք չի ամուսնացել[37]։ Քեմփբելը ժամադրվել է բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ ուշ 1980–ականներին։ Եղել է ընդհատվող և շարունակվող կապերի մեջ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի հետ[7]։ 1993 թվականին նա նշանվեց U2 խմբի անդամ Ադամ Քլեյթոնի հետ։ Նրանք հանդիպել էին միմյանց նույն տարվա փետրվարին։ Սակայն մեկ տարի անց նրանք բաժանվեցին[15]։ Շուտով 1990–ականների սկզբին Քեմփբելը սկսեց հանդիպել պարող Հոակին Կորտեսի հետ[7]։ 1998 թվականին նա կրկին նշանվեց, այս անգամ Ֆորմուլա 1–ի անդամ Ֆլավիո Բրիատորեի հետ[7][15]։ Զույգը բաժանվեց 2003 թվականին[36]։ Սակայն նրանք մնում են լավ ընկերներ և Քեմփբելը նշում է, որ Բրիատորեն իր «ուսուցիչն» է։ 2000–ականների կեսերին նա հանդիպում էր բիզնեսմեն Բադր Ջաֆարի հետ[15]։ 2008 թվականին նա սկսեց հարաբերություններ ռուս բիզնեսմեն Վլադիսլավ Դորոնինի հետ[15], սակայն նրանք բաժանվեցին 2013 թվականին՝ հինգ տարվա ընկերությունից հետո[38]։

Թմրամոլություն և ապաքինում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Քեմփբելը բուժվեց թմրամոլությունից՝ հինգ տարի կոկաինի օգտագործման կախվածությունից[15]։ Առաջին անգամ օգտագործել է թմրանյութ 1994 թվականին։ 2005 թվականի հարցազրույցում Քեմփբելը նշել է․ «Ես զվարճանում էի։ Ես ապրում էի կյանքը ճանապարհորդելով և նոր մարդկանց շրջապատում, և կարծես քո դեմքին մի կրակ է առաջանում․․․ Դա շատ վատ թմրանյութ էր»։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապ (1994)
  • Թոփ Մոդել (1994)
  • Նաոմի (1996)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Չարթ Ծան
Մեծ Բրիտանիա
Baby Woman 75 [39]

Օծանելիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից սկսած Քեմփբելը ստեղծում է օծանելիքներ՝ Procter & Gamble ընկերության հետ համատեղ[40]։

Տարի Անուն Պարֆյումեր Ծան
1999 Naomi Campbell Ուրզուլա Վանդել [41]
2000 Naomagic Դորոթի Պիոտ [42]
2001 Exult Ուրզուլա Վանդել [43]
2003 Mystery Օլիվեր Կրեսպ [44]
2004 Sunset Օլիվեր Պեսչեուքս [45]
2005 Paradise Passion Ֆրանսուազ Կարոն [46]
2006 Winter Kiss [47]
Cat Deluxe Մայքլ Ալմաիրակ [48]
2007 Eternal Beauty [49]
Cat Deluxe at Night [50]
2008 Seductive Elixir [51]
2009 Cat Deluxe With Kisses [52]
2010 Naomi [53]
2011 Naomi Campbell Wild Pearl [54]
2012 Naomi Campbell at Night [55]
2013 Queen of Gold [56]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1991 Cool as Ice Երգչուհի առաջին ակումբում
1993 The Night We Never Met ֆրանսիական պանիր առաքող
1995 Miami Rhapsody Կաիա
To Wong Foo, Thanks for Everything! Julie Newmar Աղջիկ «China Bowl» ռեստորանում
Anyone for Pennis? Ինքնակատարում Հեռուստակինո
1996 Girl 6 Համար 75 աղջիկը
Invasion of Privacy Սինդի Կարմայքլ
1997 An Alan Smithee Film: Burn Hollywood Burn Սպասավոր
1999 Trippin' Նաոմի Շաֆեր
Prisoner of Love Տրեյսի
2002 Ali G Indahouse Ինքնակատարում
Monstrous Bosses and How to Be One
2004 Fat Slags Խանութի աշխատող
2006 The Call Սև հրեշտակ Կարճամետրաժ
2009 Karma, Confessions and Holi Ջենիֆեր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1978 The Chiffy Kids Սպիտակաձյունիկ 2 սերիա
1979 Kids Էյփրիլ
1986 Good Morning Britain Ինքնակատարում
1988 The Cosby Show Ջուլիա 2 սերիա
1990 The Fresh Prince of Bel-Air Էլեն
1993 Eurotrash Ինքնակատարում
1994 Hi Octane
The Clothes Show
Harry Enfield and Chums
1995 Absolutely Fabulous
New York Undercover Սիմոնե 6 սերիա
1997,
2013
The Tonight Show with Jay Leno Ինքնակատարում
1998 For Your Love
The Magic Hour
2000 So Graham Norton
2000,
2001
The Richard Blackwood Show 2 սերիա
2001 Intimate Portrait
2002 V Graham Norton
2002,
2003,
2005
Victoria's Secret նորաձևության շոու մոդել
2003 Fastlane (TV series) Լենա Սեվիջ
Revealed with Jules Asner Ինքնակատարում
2004 Parkinson
2005 The Cut
2005,
2006
Թայրա Բենքս Շոու
2006 Celebrity Cooking Showdown
2007 Taff
2008 Ugly Betty
2010 The Oprah Winfrey Show
The Rachel Zoe Project
Breakfast մոդել
2013 Watch What Happens: Live
The Jonathan Ross Show
2013–ներկա The Face
2013 Բրիտանական The Face
2014–ներկա Ավստրալիական The Face
2014 The View
The Wendy Williams Show
The Graham Norton Show
2015 Empire[57] Կամիլա Մարկս
Ամերիկյան սարսափ պատմություն Կլաուդիա Բենկսոն

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Երգիչ
1978 "Is This Love" Բոբ Մառլի
1983 "I'll Tumble 4 Ya" Culture Club
1990 "Freedom! '90" Ջորջ Մայքլ
1992 "In the Closet" Մայքլ Ջեքսոն
"Erotica" Մադոննա
1993 "Numb" U2
2003 "Change Clothes" Ջեյ Զի (Ֆարել Վիլյամսի հետ միասին)
2011 "Girl Panic!" Duran Duran

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Discogs — 2000.
  3. Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. «Naomi Campbell Biography». biography.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Voguepedia – Christy Turlington». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Stein, Joel (1998 թ․ նոյեմբերի 9). «The Fall of the Supermodel». Time. Time, Inc. ISSN 0040-781X. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 «Voguepedia – Naomi Campbell». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  8. Schmidt, Michael S. (2010 թ․ մարտի 2). «For Supermodel With a Temper, No Charges». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. ISSN 0362-4331. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Frankel, Susannah (2002 թ․ փետրվարի 16). «Naomi Campbell: A model of privacy?». The Independent. Independent Print Limited. ISSN 0951-9467. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 «Naomi Will Never Know Her Dad». ContactMusic.com. 2005 թ․ փետրվարի 26. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. Bearn, Emily (2003 թ․ օգոստոսի 9). «The real Naomi». The Age. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  12. Langley, Richard (2010 թ․ մայիսի 23). «Naomi Campbell: welcome to her diamond life». The Daily Telegraph. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  13. Blunden, Mark (2011 թ․ մարտի 21). «Honour for arts centre where Bob Marley danced with Naomi Campbell, 7». London Evening Standard. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  14. 14,0 14,1 «People.com – Naomi Campbell». People. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 «People.com – Naomi Campbell Biography». People. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  16. Pool, Hannah (2007 թ․ օգոստոսի 22). «Naomi Campbell fights racism in fashion». The Guardian. Guardian News and Media. ISSN 0261-3077. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  17. Collins, Nick (2010 թ․ օգոստոսի 5). «Naomi Campbell: Profile». The Daily Telegraph. Telegraph Media Group. ISSN 0307-1235. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  18. «Vogue Magazine Archive». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  19. «Vogue: April 1992 Cover». ReadySetFashion.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  20. Milmo, Dan (2002 թ․ փետրվարի 12). «Campbell defends nude Madonna book pictures». The Guardian. Guardian News and Media. ISSN 0261-3077. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  21. 21,0 21,1 21,2 Green, Michelle (1993 թ․ հոկտեմբերի 11). «The Big Blowup». People. Time, Inc. ISSN 0093-7673. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  22. Kuczynski, Alex (2007 թ․ ապրիլի 8). «In Her Fashion». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. ISSN 0362-4331. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Long legs, short fuse». Irish Independent. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  24. 24,0 24,1 Barnes, Anthony (2006 թ․ մարտի 26). «The worst album in the world...ever!». The Independent. Independent Print Limited. ISSN 0951-9467. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  25. «Inside tracks: Joy Division, Elvis and the Naomi Awards». The Daily Telegraph. Telegraph Media Group. 2005 թ․ հունվարի 13. ISSN 0307-1235. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  26. Pieri, Kerry (2011 թ․ նոյեմբերի 4). «Supers Play Duran Duran in New Music Video and Bazaar UK Editorial». Harper's Bazaar. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  27. Sparks, Alannah (2012 թ․ օգոստոսի 12). «Supermodels Gild the Closing Ceremony». ElleUK.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  28. Richford, Rhonda (2013 թ․ հոկտեմբերի 11). «'The Face' Host Naomi Campbell Talks Mentoring and the Reality of the Modern Modeling Business». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  29. Kilby, Penelope (2014 թ․ ապրիլի 24). «Naomi Campbell gets her own special cover of Vogue Australia at 43 and shows her contestants on The Face how it's done». Daily Mail Australia. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  30. «Vogue Turkey November 2014». Pop Sugar. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  31. Brown, N. «September Issue Rewind: Naomi Campbell's Stunning Harper's Bazaar Spread [Photos]». Vibe (magazine). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  32. Hendrix, Kelsey. «Naomi Campbell shows she's still got it in L'Officiel Ukraine, and more news». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  33. Fleming, Olivia. «Naomi Campbell wows as she makes grand entrance in dramatic Zac Posen gown for designer's New York Fashion Week show». Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  34. Bianca, London. «She's still got it! Naomi Campbell, 44, shows off her incredible body as the face of Agent Provocateur's SS15 campaign». Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  35. Sowray, Bibby (2013 թ․ մարտի 19). «Naomi Campbell and Jourdan Dunn unite for Burberry». telegraph.co.uk. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  36. 36,0 36,1 Iley, Chrissy (2006 թ․ հունվարի 8). «Supermodel seeks Mr. Right». The Guardian. Guardian News and Media. ISSN 0261-3077. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  37. «Naomi Campbell: "I'm afraid of marriage"». ContactMusic.com. 2007 թ․ մարտի 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  38. «Naomi, Vlad taking a break». New York Post. 2013 թ․ մայիսի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  39. «Babywoman - Naomi Campbell». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  40. «Brands & Innovation: All Brands». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  41. «Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  42. «Naomagic Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  43. «Exult Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  44. «Mystery Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  45. «Sunset Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  46. «Paradise Passion Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  47. «Winter Kiss Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  48. «Cat Deluxe by Naomi Campbell». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  49. «Eternal Beauty Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  50. «Cat Deluxe At Night Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  51. «Seductive Elixir Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  52. «Cat Deluxe With Kisses Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  53. «Naomi Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  54. «Naomi Campbell Wild Pearl». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  55. «Naomi Campbell At Night». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  56. «Queen of Gold Naomi Campbell for women». Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  57. http://www.imdb.com/name/nm0001984

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Քեմփբել» հոդվածին։