Յումժագիյն Ցեդենբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յումժագիյն Ցեդենբալ
Юмжаагийн Цэдэнбал
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1916(1916-09-17)[1][2][3]
ԾննդավայրՈւվս, Մոնղոլիա
Մահացել էապրիլի 20, 1991(1991-04-20)[1][3] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՈւլան Բատոր
Քաղաքացիություն Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲայկալի պետական համալսարան (1934)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱմուսինAnastasia Filatova?
Զբաղեցրած պաշտոններՄոնղոլիայի ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գերագույն քարտուղար, Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գերագույն քարտուղար, Մոնղոլիայի վարչապետ և Minister of Finance?
ԿուսակցությունՄոնղոլիայի ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Yumjaagiin Tsedenbal Վիքիպահեստում

Յումժագիյն Ցեդենբալ (մոնղ.՝ Юмжаагийн Цэдэнбал, սեպտեմբերի 17, 1916(1916-09-17)[1][2][3], Ուվս, Մոնղոլիա - ապրիլի 20, 1991(1991-04-20)[1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), Մոնղոլիայի ժողովրդական հեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) և միջազգային կոմունիստական շարժման, ՄԺՀ պետական գործիչ։ ՄԺՀ ԳԱ պատվավոր անդամ (1966)։ ՄԺՀ Աշխատանքի հերոս (1961), ՄԺՀ հերոս (19661938 թվականին ավարտել է Իրկուտսկի ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1939 թվականին ընդունվել է ՄԺՀԿ շարքերը։ 1939-1940 թվականներին եղել է ՄԺՀ ֆինանսների մինիստրի տեղակալ, ապա՝ մինիստր։ 1940 թվականից՝ ՄԺՀԿ ԿԿ և ՄԺՀԿ ԿԿ նախագահության (1943 թվականից՝ քաղբյուրոյի) անդամ։ 1940-1954 թվականներին Յումժագիյն Ցեդենբալը ՄԺՀԿ ԿԿ գլխավոր քարտուղարն էր, միաժամանակ (1941-1945 թվականներին) Մոնղոլական ժողովրդահեղափոխական բանակի գլխավոր հրամանատարի տեղակալը և քաղվարչության պետը։ 1945-1952 թվականներին՝ ՄԺՀ պրեմիեր մինիստրի տեղակալ, միաժամանակ (մինչև 1948 թվականը)՝ պետպլանի նախագահ։ 1952-1974 թվականներին՝ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1958 թվականից՝ ՄԺՀԿ ԿԿ առաջին, 1980-1984 թվականներին՝ գլխավոր քարտուղար։ 1974-1984 թվականներին՝ ՄԺՀ ժողովրդական Մեծ խուրալի նախագահության նախագահ։

Պարգևատրվել է Լենինի 2, Կուտուզովի I աստիճանի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով և Ժոլիո-Կյուրիի անվան Խաղաղության ոսկե մեդալով (1973

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pletcher K. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #132225158 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումժագիյն Ցեդենբալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։