Յուլի Ռայզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլի Ռայզման
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2 (15), 1903
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 11, 1994(1994-12-11)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ (1924)
Մասնագիտությունսցենարիստ և կինոռեժիսոր
ԱշխատավայրՄեժրաբպոմ-Ռուս, Վոստոկկինո, Մոսֆիլմ, Ռիգայի կինոստուդիա, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
 Yuli Raizman Վիքիպահեստում

Յուլի Յակովլևիչ Ռայզման (ռուս.՝ Юлий Яковлевич Райзман, դեկտեմբերի 2 (15), 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 11, 1994(1994-12-11)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ (1964) և Լատվիայի ԽՍՀ (1949) ժողովրդական արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973

Սովորել է Մոսկվայի համալսարանի գրական-գեղարվեստական ֆակուլտետում։ Եղել է Յակով Պրոտազանովի ասիստենտը։ Առաջին ռեժիսորական աշխատանքներից են՝ «Շրջան» (1927 թվական), «Տաժանակրություն» (1928 թվական) կինոնկարները։ Ռայզմանի ստեղծագործության մեջ գլխավորը արդիական թեման է։ «Օդաչուներ» (1935 թվական) ֆիլմը նվիրված է նոր կյանք ստեղծողներին։ 1937 թվականին ստեղծել է խորհրդային պատմահեղափոխական լավագույն ֆիլմերից մեկը՝ «Վերջին գիշերը»։ Հերոսների անխզելի կապը ժամանակի մթնոլորտին վառ դրսևորվել է նաև «Մաշենկա» (1942 թվական) կինոնկարում։ Ռայզմանի լավագույն աշխատանքների թվում են «Բեռլին» (1945 թվական) վավերագրական, «Ռայնիս» (1949 թվական) կենսագրական և «Կյանքի դասը» (1955 թվական) ժապավենները։ Ռայզմանի նշանակալից աշխատանքը «Կոմունիստ» (1958 թվական) պատմահեղափոխական ֆիլմն է, որի հերոսը՝ հեղափոխության շարքային Վասիլի Գուբանովը, մտել է խորհրդային կինեմատոգրաֆիայի լեգենդար կերպարների շարքը։ «Իսկ եթե դա սե՞ր է» (1962 թվական), «Քո ժամանակակիցը» (1968 թվական), «Քաղաքավարության այց» (1973 թվական), «Անձնական կյանք» (1982 թվական) ֆիլմերում Ռայզմանը հետագոտել է ժամանակակից կյանքի խորհրդային և բարոյական օրինաչափությունները, հանդես եկել ակտիվ, քաղաքական արվեստի դիրքերից։ ԽՍՀՄ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլի Ռայզման» հոդվածին։