Յոհանես Քարստեն Հաուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհանես Քարստեն Հաուխ
դան․՝ Johannes Carsten Hauch
Ծնվել էմայիսի 12, 1790(1790-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՀալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[4]
Վախճանվել էմարտի 4, 1872(1872-03-04)[1][2][5][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[6][4]
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող, համալսարանի դասախոս և կենդանաբան
Քաղաքացիություն Դանիա[7]
ԿրթությունԿոպենհագենի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱշխատավայրԿոպենհագենի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան
Պարգևներ
Decoration of the Cross of Honour of the Dannebrog և Դանեբրոգի շքանշանի հրամանատար
ԱմուսինՌիննա Հաուչ
ԶավակներԱդամ Հաուչ և Լյուդվիգ Ալֆրեդ Հաուչ
 Carsten Hauch Վիքիպահեստում

Յոհանես Քարստեն Հաուխ (մայիսի 12, 1790(1790-05-12)[1][2][3][…], Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա[4] - մարտի 4, 1872(1872-03-04)[1][2][5][…], Հռոմ, Իտալիա[6][4]), դանիացի բանաստեղծ, դրամատուրգ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանես Քարստեն Հաուխը ծնվել է Նորվեգիայում։ Մոր մահից հետո՝ 1803 թվականին, հոր հետ տեղափոխվում է Դանիա։ 1807-1814 թվականներին՝ 17 տարեկան հասակում կամավոր մասնակցել է անգլո-դանիական պատերազմին։ 1808 թվականին ընդունվել է Կոպենհագենի համալսարան, ստանալով կենդանաբանի մասնագիտություն։ 1816 թվականին Հենրիկ Ստեֆենսի և Ադամ Գոտլոբ Ալենշլեգերի ազդեցության ներքո սկսել է տարվել գրականությամբ։ 1820 թվականին ստացել է թեկնածուի աստիճան, 1821 թվականին՝ կենդանաբանության դոկտորի աստիճան։ Գիտական աստիճան ստանալուց հետո մեկնել է Փարիզ՝ սովորելու Նիսի համալսարանում։ 1823 թվականին վնասում է ոտքը և ստիպված են լինում անդամահատել այն։ 1820-ական թվականներին տարվում է կրոնական միստիկայով։

1826 թվականին ինքնասպանության անհաջող փորձը շրջադարձային է լինում նրա կյանքում։ Հռոմում ուսուցանում է Վերածննդի դարաշրջանի արվեստագետների աշխատանքերը և 1827-1846 թվականներին դասավանդում է Սորո ակադեմիայում։ 1846-1848 թվականներին եղել է սկանդինավյան լեզուների և գրականության պրոֆեսոր, 1851 թվականին դասախոսել է Կոպենհագենի համալսարանում։

Մահացել է 1872 թվականին, Հռոմում։ Թաղված է բողոքական գերեզմանոցում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաուխը հեղինակ է մի շարք պատմական վեպերի և քնարական բանաստեղծությունների։

  • «Ալքիմիկոսը» («Guldmageren», 1836)
  • «Տիբերիոս» (1828)
  • «Գրիգոր VII» (1829)
  • «Վիլհելմ Ցաբերն» (1834)
  • "Valdemar Atterdag» (1861)
  • «Լեհական ընտանիք» («En polsk familie» DL։ 1-2, 1839)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհանես Քարստեն Հաուխ» հոդվածին։