Յոհան Վոլդեմար Յանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Վոլդեմար Յանսեն
Ծնվել էմայիսի 16, 1819(1819-05-16)[1]
ԾննդավայրVana-Vändra vald, Pernau County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 13, 1890(1890-07-13)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, գրող և ուսուցիչ
Լեզուէստոներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶավակներԼիդիա Կոյդուլա և Harry Jannsen?
 Johann Voldemar Jannsen Վիքիպահեստում

Յոհան Վոլդեմար Յանսեն (էստ․՝ Johann Voldemar Jannsen, մայիսի 16, 1819(1819-05-16)[1], Vana-Vändra vald, Pernau County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1890(1890-07-13)[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն), էստոնացի բանաստեղծ, լրագրող, էստոնական ազգային զարթոնքի առաջնորդներից մեկը։

Յոհան Վոլդեմար Յանսենն Էստոնիայի ազգային զարթոնքի շրջանում գործած մշակութային գործիչներից է։ Նա մասնագիտությամբ ուսուցիչ էր, 1850-1863 թվականներին դասավանդել է Պեռնովե (Պյառնու) քաղաքում, որտեղ էլ սկսել է իր լրագրողական-հրատարակչական աշխատանքները, 1857 թվականին սկսել է հրատարակել «Պյառնույան փոստատար կամ Շաբաթաթերթ» (էստ․՝ Perno Postimees ehk Näddalileht) լրագիրը։ 1863 թվականին նա տեղափոխվել է Տարտու, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես «Eesti Postimees» թերթի հրատարակիչ (1864-1880, Դերպտ)

Յոհան Վոլդեմար Յանսենն առաջինն էր, որ սկսեց օգտագործել «էստոնական ժողովուրդ» (էստ․՝ eesti rahvas) բառակապակցությունը նախկինում օգտագործվող «գյուղացի ժողովուրդ» (էստ․՝ maarahvas) բառակապակցության փոխարեն։

Յոհան Յանսենը կարծում էր, որ երաժշտությունն ու հատկապես երգչախմբում երգելը նպաստում են ազգային ոգու պահպանմանը։ Յանսենն ու նրա դուստրը՝ բանաստեղծուհի Լիդիա Կոյդուլան, 1865 թվականին հիմնադրել են երաժիշտների Վանեմույնե միությունը։ Յանսենը նաև եղել է Էստոնական երգի փառատոնի կազմակերպման նախաձեռնողներից մեկը։ Առաջին փառատոնն անցկացվել է 1869 թվականի ամռանը, ինչի հիշատակին Տարտուում կանգնեցվել է հուշարձան[2]։

Յոհան Վոլդեմար Յանսենի գերեզմանը

Յոհան Վոլդեմար Յանսենը գրել է Էստոնիայի հիմնի տեքստը՝ Mu isamaa, mu õnn ja rõõm (Հայրենիք, իմ երջանկությունն ու ուրախությունը)։

1880 թվականին Յանսենը կաթվածահար է եղել և մահացել 10 տարի անց Տարտուում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]