Յոզեֆ Լադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Լադա
չեխ․՝ Josef Lada
Ծնվել էդեկտեմբերի 17, 1887(1887-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրՀրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1957(1957-12-14)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[6][5][4]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունգրող, նկարազարդող, մանկագիր, նկարիչ, վիզուալ արտիստ, ծաղրանկարիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող
Թեմաներգեղանկարչություն, գրականություն[6], Պատկերազարդում, Կերպարվեստ[6], book graphics?[6], թատրոն[6], բեմանկարչություն[6], կոստյումների դիզայն[6] և մանկա-պատանեկան գրականություն[6]
Պարգևներ
ստորագրություն
Изображение автографа
Յոզեֆ Լադա Վիքիդարանում
 Josef Lada Վիքիպահեստում

Յոզեֆ Լադա (չեխ․՝ Josef Lada, դեկտեմբերի 17, 1887(1887-12-17)[1][2][3][…], Հրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4][5] - դեկտեմբերի 14, 1957(1957-12-14)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[6][5][4]), չեխ նկարիչ և գրող, Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարիչ (1947

Նկարազարդումների, ծաղրանկարների, ինչպես նաև բնանկարների («Չեխական բնանկարով եռապատկեր», 1935, Ազգային պատկերասրահ, Պրահա) հեղինակ է։ Նրա պատվին կոչվել է (17625) Յոզեֆլադա աստերոիդը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Լադան ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 17-ին չեխական Հրուսիցե քաղաքում։

Մանուկ հասակում Յոզեֆի աչքը վնասվել է հոր դանակից, ինչից հետո նա ամբողջ կյանքում մնացել է մի աչքով կույր։ Այս արատը և պատկերի խորությունն ընկալելու անկարողությունը բնորոշել են նրա գրաֆիկական ոճը[8]։ 1905 թվականից սովորել է Պրահայի Գեղարվեստաարդյունաբերական դպրոցում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադայի գեղարվեստական ոճին բնորոշ են գրաֆիկական լակոնիկությունը և արտահայտչականությունը, որին նա հասել է ճշգրիտ պարզեցված գծերի օգնությամբ։ Միջազգային ճանաչում նկարչին բերել է Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության տուշով կատարված նկարազարդումների շարքը (1924)։

Նշանակալի այլ ստեղծագործություններից են «Չեխական բնանկարով եռապատկեր» (1935, Ազգային պատկերասրահ, Պրահա), «Չարաճճի հեքիաթների» ջրաներկային նկարազարդումները (1946) և սեփական` «Մանկության հիշողություններ» գրքի նկարազարդումները (1953)։

1947 թվականին Լադային շնորհվել է Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։ Բացի բազմաթիվ նկարազարդումներից, նկարիչը ստեղծել է բազմաթիվ վառ ծաղրանկարներ և նկարներ մուլտֆիլմերի համար։

Նա հեղինակ է նաև հրուսիցյան կատվի և նրա ընկերների մասին «Միկեշ» մանկական հեքիաթի։ Այն գրել և նկարազարդել է Լադան։ 1992 թվականին հրատարակվել է այդ հեքիաթի ռուսերեն թարգմանությունը[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադայի դուստրը` Ալյոնա Լադովան (1925-1992), նկարչուհի էր, գրքերի նկարազարդող, բեմանկարիչ և գրող։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. «HORIZONS System». Վերցված է 2018 Հուլիս 18-ին.
  8. «Йозеф Лада в Большой энциклопедии карикатуры». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  9. Йозеф Лада Микеш. — Ленинград: Лениздат, 1992. — 320 с. — ISBN 5-289-01378-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 468