Յարոսլավ Սեյֆերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոսլավ Սեյֆերտ
չեխ․՝ Jaroslav Seifert
Ծնվել էսեպտեմբերի 23, 1901(1901-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրԺիժկով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էհունվարի 10, 1986(1986-01-10)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[5][6]
ԳերեզմանKralupy nad Vltavou
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, լրագրող, ակնարկագիր, գրող և հրապարակախոս
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[7]
Ժանրերլիրիկա
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԿուսակցությունՉեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինՄարի Սեյֆերտովա
ԶավակներՅարոսլավ Սեյֆերտ և Յանա Սեյֆերտովա
Изображение автографа
 Jaroslav Seifert Վիքիպահեստում

Յարոսլավ Սեյֆերտ[11] (չեխ․՝ Jaroslav Seifert, սեպտեմբերի 23, 1901(1901-09-23)[1][2][3][…], Ժիժկով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 10, 1986(1986-01-10)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[5][6]), չեխ գրող, լրագրող։ 1984 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի «քնարերգության համար, որ աչքի է ընկնում թարմությամբ, զգացմունքայնությամբ ու հարուստ երևակայությամբ և վկայում է հոգու ազատության ու մարդու բազմակողմանիության մասին»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավ Սեյֆերտը ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 23-ին Պրահայի արվարձանում, խանութի վարիչի ընտանիքում։ Վաղ տարիքում զբաղվել է ապրանքները գնորդներին տուն տանելով։ Կրթությունը եղել է անկանոն, չի ավարտել անգամ միջնակարգ դպրոցը։ 1920-ական թվականներին եղել է կոմունիստների շարքերում, չեխական ավանգարդի առաջնորդներից մեկն էր, ինչպես նաև անդամակցել է «Դևետսիլ» խմբակին (Կարել Տեյգե, Իրժի Վոլկեր, Կոնստանտին Բիբլ, Յինդրժիխ Շտիրսկի և այլք)։ 1929 թվականին լքել է Կոմունիստական կուսակցության շարքերը՝ որպես բոքողի նշան Ստալինի վարած քաղաքականության դեմ։ Զբաղվել է լրագրությամբ, իսկ 1949 թվականից հետո զբաղվել է միայն գրականությամբ։ 1968 թվականին ընտրվել է Չեխոսլովակիայի Գրողների միության նախագահ։ 1977 թվականին ստորագրել է Խարտիա-77-ը։

Յարոսլավ Սեյֆերտը մահացել է 1986 թվականի հունվարի 10-ին Պրահայում։ Թաղվել է Պրահայի քաղաքային գերեզմանատանը ոստիկանների խիստ հսկողության ներքո։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Město v slzách (1921)
  • Samá láska (1923)
  • Na vlnách TSF (1925)
  • Slavík zpívá špatně (1926)
  • Básně (1929)
  • Poštovní holub (1929)
  • Hvězdy nad Rajskou zahradou (1929)
  • Jablko z klína (1933)
  • Ruce Venušiny (1936)
  • Jaro, sbohem (1937)
  • Zhasněte světla (1938)
  • Vějíř Boženy Němcové (1940)
  • Světlem oděná (1940)
  • Kamenný most (1944)
  • Přilba z hlíny (1945)
  • Ruka a plamen (1948)
  • Šel malíř chudě do světa (1949)
  • Píseň o Viktorce (1950)
  • Maminka (1954)
  • Chlapec a hvězdy (1956)
  • Praha a Věnec sonetů (1956)
  • Zrnka révy (1965)
  • Koncert na ostrově (1965)
  • Odlévání zvonů (1967)
  • Halleyova kometa (1967)
  • Kniha o Praze (1968)
  • Morový sloup (1968–1970)
  • Deštník z Picadilly (1979)
  • Všecky krásy světa (1979)
  • Býti básníkem (1983)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]