Յաո Մինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաո Մինգ
姚明

Դիրքը Կենտրոնական
Համար № 11
Ի ծնե տրված անունը 姚明
Յաո Մինգ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ, ՉԺՀ
Ազգություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինացի
Հասակ 2,29 մ
Քաշ 141 կգ
Դրաֆթի տարի 2002 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 1-ին
Դրաֆթ ակումբ Հյուստոն Ռոքեթս
Կարիերայի պատմություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ Շարքս (1997-2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2002-2011)
Մրցանակներ

  • 8× NBA աստղ (2003–2009, 2011)
  • 2× All-NBA երկրորդ թիմ (2007, 2009)
  • 3× All-NBA երրորդ թիմ (2004, 2006, 2008)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2003)
  • CBA չեմպիոն (2002)
  • CBA եզրափակչի MVP (2002)
  • ՖԻԲԱ աշխարհի առաջնություն 2002 խորհրդանշական թիմ
  • 3× ՖԻԲԱ-ի Ասիայի առաջնության MVP (2001, 2003, 2005)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի Ասիայի առաջնություն
 Ոսկի - Շանհայ 2001
 Ոսկի - Հարբին 2003
 Ոսկի - Դոհա 2005
Համասիական խաղեր
 Արծաթ - Բուսան 2002

Յաո Մինգ (չին.` 姚明, սեպտեմբերի 12, 1980(1980-09-12)[1], Շանհայ, Չինաստան), չին նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) «Շանհայ Շարքս» և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հյուստոն Ռոքեթս» ակումբներում։ Ակտիվ տարիներին համարվել է NBA-ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստը (229 սմ)։

Ծնվել է Շանհայում։ Դեռահաս տարիներից սկսել է պրոֆեսիոնալ կերպով հանդես գալ Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) «Շանհայ Շարքս» ակումբում, որտեղ անցակացրած վերջին մրցաշրջանում հաղթել է CBA-ի առաջնությունը, որից հետո բանակցության մեջ է մտել ակումբի նախագահական կազմի և ասոցացիայի հետ՝ ակումբի կազմից դուրս գալու համար։ CBA-ից հեռանալուց հետո հետո կարողացել է մասնակցության հայտ ներկայացնել NBA-ի 2002 թվականի դրաֆթ, որտեղ ընտրվել է առաջին ռաունդի առաջին իսկ ընտրությամբ՝ «Հյուստոն Ռոքեթսի» կողմից։

NBA-ում անցկացրած կարիերայի ընթացքում ութ անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) բոլոր աստղերի խաղում, ինչպես նաև 5 անգամ ընդգրկվել է «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաո Մինգ» հոդվածին։