Յան Ռուձուտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ռուձուտակ
Jānis Rudzutaks
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3 (15), 1887[1]
ԾննդավայրKursīši Parish, Լատվիա
Մահացել էհուլիսի 29, 1938(1938-07-29)[2] (50 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the Politburo of the CPSU Central Committee?, Candidate member of the Politburo of the CPSU Central Committee? և Candidate member of the Politburo of the CPSU Central Committee?
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ
ԱնդամությունԿենտրոնական գործադիր կոմիտե
 Jānis Rudzutaks Վիքիպահեստում

Յան Էռնեստի Ռուձուտակ (օգոստոսի 3 (15), 1887[1], Kursīši Parish, Լատվիա - հուլիսի 29, 1938(1938-07-29)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ լատիշ խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ՝ 1905 թվականից։ 1906 թվականից՝ ՌՍԴԲԿ Ռիգայի կոմիտեի անդամ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թ. ղեկավարել է Վինդավայի կուսակցական կազմակերպությունը։ Նույն տարվա հունիսին ձերբակալվել և դատապարտվել է երկարաժամկետ տաժանակրության։ Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո եղել է տեքստիլագործների միության համառուսաստանյան կենտրոնի խորհրդի նախագահության անդամ և քարտուղար։ Մասնակցել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը։ 1917 թվականից՝ Մոսկվայի ժողտնտխորհի նախագահ, ՀԱՄԿ խմբի անդամ։ 1920 թվականից՝ Տրանսպորտի աշխատողների արհմիության կենտկոմի, ՌԿ(բ) կ Թուրքմենբյուրոյի և Համամիութենական կենտգործկոմի Թուրքմեն հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԿ-ի գլխավոր քարտուղար և նախագահության անդամ։ 1922 թվականից ՌԿ(բ) կ ԿԿ-ի Միջինասիական բյուրոյի նախագահ։ Սովետական պատվիրակության կազմում մասնակցել է Ջենովայի կոնֆերանսին (1922 թ.)։ 1923-1924 թթ. Ռուձուտակը ՌԿ(բ) կ ԿԿ-ի քարտուղար էր, 1924-1930 թթ.՝ ՍՍՀՄ ճանապարհային հաղորդակցության ժողկոմ։ 1926-1937 թվականներին՝ ԺԿԽ-ի և Աշխատանքի ու պաշտպանության խորհրդի նախագահի տեղակալ, կապիտալ շինարարության և երկրի ինդուստրացման կազմակերպիչներից։ 1931 թ. Ռուձուտակն ընտրվել է ՀամԿ(բ) կ ԿՎՀ-ի նախագահ և նշանակվել ԱՍՀՄ ԲԳՏ-ի Ժողկոմ։ Եղել է կուսակցության IX—XVII համագումարների պատգամավոր, Կենտկոմի անդամ (1920 թվականից), ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու և ԿԿ-ի կազմբյուրոյի անդամ (1923-1924 թթ.), ԿԿ քաղբյուրոյի անդամ (1926-1932 թթ.), Համկ(բ) կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու (1934 թվականից), ՍՍՀՄ կենտգործկոմի և համամիութենական կենտգործկոմի անդամ։

1937 թ․ մայիսի 24-ին հեռացվել է ԿԿ-ից և ձերբակալվել։ 20 րոպե տևած դատավարությունից հետո դատապարտվել է մահապատժի։ Գնդակահարվել է 1938 թ․ հուլիսի 29-ին։ Գործը վերանայվել 1955 թվականին, ինչի հետևանքով Ռուձուտակը ռեաբիլիտացվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кассиль Л. Сын латышского батрака // Партия шагает в революцию. — 2-е изд. — М., 1969.
  • Трукан Г. А. Я. Рудзутак. — М., 1963.; Герои Октября. — М., 1967.
  • Barmine, Alexander, One Who Survived, New York: G.P. Putnam (1945)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118960245 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Рудзутак Ян Эрнестович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 16