Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ
հոլ.՝ federico
Ծնվել էօգոստոսի 30, 1852(1852-08-30)[1][2][3][…]
Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][5]
Մահացել էմարտի 1, 1911(1911-03-01)[1][2][3][…] (58 տարեկան)
Բեռլին, Գերմանական կայսրություն[5]
բնական մահով
ԳերեզմանDahlem Cemetery[6]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, պրոֆեսոր, ֆիզիկոս, ճարտարագետ, երկրաբան, համալսարանի դասախոս և stereochemist
Հաստատություն(ներ)Ուտրեխտի համալսարան[7], Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, HU Berlin, Ամստերդամի համալսարան[8] և Ամստերդամի համալսարան[8]
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա և օրգանական քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԼեյդենի համալսարան, Դելֆտի տեխնիկական համալսարան, Բոննի համալսարան, Ուտրեխտի համալսարան և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1], գերմաներեն[1] և հոլանդերեն[1]
Գիտական ղեկավարEduard Mulder?[9]
Եղել է գիտական ղեկավարErnst Cohen?, Harold A. Wilson?[10], Pieter Coenraad Frederik Frowein?[10], Albertus van Bijlert?[10], Gerrit Hondius Boldingh?[10], Johannes Jacobus van Laar?[10] և Wilder Dwight Bancroft?[9]
Հայտնի աշակերտներErnst Cohen?
Պարգևներ
Ամուսին(ներ)Johanna Francina Mees?
 Jacobus van 't Hoff Վիքիպահեստում

Վանտ Հոֆֆ (հոլ.՝ Jacobus Henricus (Henry) van 't Hoff, օգոստոսի 30, 1852(1852-08-30)[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][5] - մարտի 1, 1911(1911-03-01)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5]), հոլանդացի քիմիկոս, ստերոքիմիայի և քիմիական կինետիկայի առաջին հիմնադիրներից մեկը, ժամանակակից ֆիզիկական և տարածական քիմիաների հիմնադիրներից, Քիմիայի Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր (1901 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հենդրիկ Վանտ-Հոֆը ծնվել է 1852 թվականի օգոստոսի 30-ին՝ Ռոտերդամում։

1869 թվականին ավարտել է դպրոցը և սկսել է ինժեներական գործ սովորել Դելֆտի պոլիտեխնիկական դպրոցում։

Կարճ ժամանակ աշխատելով շաքարի գործարանում, նա 1871 թվականին դառնում է Լեյդենի համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։ Հաջորդ տարի Վանտ-Հոֆը գնում է Բոնսկի համալսարան, որ քիմիա սովորի Ֆրիդրիխ Կեկուլեի մոտ։ Երկու տարի հետո նա շարունակում է իր դասերը Փարիզի համալսարանում, որտեղ 1874 թվականին վերջացնում է իր թեզի աշխատանքները, որոնք նվիրված էին մի քանի օրգանական թթուների, և ստանձնում է մաթեմատիկայի ու բնափիլիսոփայության դոկտորի պաշտոնները։ Հաջորդ տարիներին Վանտ-Հոֆը հետաքրքրորեն ծանոթանում է բնությանը և լուծույթների բաղադրությանը։ Այդ հետազոտությունը նոսրացված լուծույթներում նպաստում է էլեկտրոլիտիկ դիսոցման տեսության զարգացմանը։

1878 թվականին Վանտ-Հոֆը դառնում է Ամստերդամի համալսարանի քիմիայի պրոֆեսոր։

1896 թվականին Վանտ-Հոֆը ընտրվում է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ և ընտանիքի հետ տեղափոխվում է Բեռլին։

1901 թվականին ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանտ-Հոֆը ակտիվ մասնակցություն է ունեցել «Ֆիզիկական դիսոցում» ամսագրին։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմիայի Նոբելյան մրցանակ (1901)
  • Արտաքին գործերի անդամ-թղթակից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում (1895)[16]
  • Նիդեռլանդների թագավորական Գիտությունների ակադեմիայի անդամ
  • Պուրսկական Գիտությունների ակադեմիայի անդամ
  • Բրիտանիայի քիմիական ընկերության անդամ
  • Ամերիկայի քիմիական ընկերության անդամ
  • Ամերիկայի Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ (1901)
  • Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Հակոբ Հենդրիկ Վանտ-Հոֆի պատվին լուսնի վրա անվանվել է խառնարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Леенсон И. А. Ван-Гофф։ первый «нобелевский» химик // Химия и жизнь — XXI век. — 2009. — № 1. — С. 20-25.
  • Храмов Ю. А. Вант-Гофф Якоб Хендрик // Физики։ Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.։ Наука, 1983. — С. 56. — 400 с. — 200 000 экз. (в пер.)
  • Энциклопедический словарь юного химика/ Сост. В.А, Крицман, В.В. Станцо. -М.։ Педагогика, 1982.- С. 126

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆ» հոդվածին։