Մուսա Ջալիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա Ջալիլ
թաթ.՝ Муса Җәлил
Ծնվել էփետրվարի 15, 1906(1906-02-15)[1][2]
ԾննդավայրMostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էօգոստոսի 25, 1944(1944-08-25)[3][1][2] (38 տարեկան)
Վախճանի վայրՊլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունռազմական թղթակից, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզութաթարերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ (1931) և Վ. Ի. Լենինի անվ. ռազմաքաղաքական ուսումնարան (հունվարի 1, 1942)
Ժանրերքնարապատմողական և Լիբրետո
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան
և Լենինյան մրցանակ
Изображение автографа
 Musa Dzhalil Վիքիպահեստում

Մուսա Մուսթաֆովիչ Ջալիլ (Ջալիլով) (թաթ.՝ Муса Җәлил, փետրվարի 15, 1906(1906-02-15)[1][2], Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 25, 1944(1944-08-25)[3][1][2], Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), թաթար խորհրդային բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի համալսարանի գրականության ֆակուլտետը (19311939-1941 թվականներին՝ Թաթարստանի ԻԽՍՀ ԳՄ պատասխանատու քարտուղար։ 1941 թվականից եղել է խորհրդային բանակում։

1942 թվականին, ծանր վիրավոր գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարում ստեղծել է ընդհատակյա խումբ, կազմակերպել խորհրդային ռազմագերիների փախուստը։ Ընդհատակյա կազմակերպությանը պատկանելու համար ենթարկվել է մահապատժի՝ Պլետցենզեի զինվորական բանտում։

Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1956

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալիլի ստեղծագործությունները հրատարակվել են 1919 թվականից։ 1925 թվականին տպագրվել է բանաստեղծությունների և պոեմների «Մենք գնում ենք» առաջին ժողովածուն, «Անցած ճանապարհներ» (1924-1928), «Նա կամակատարը» (1940)

և այլ բանաստեղծություններ` նվիրված կոմերիտմիությանը և աշխատանքային սխրանքին։

Ջալիլը երգել է բարեկամություն ու ինտերնացիոնալիզմ («Մահվան մասին», 1927, «Ջիմ», 1935, հայկական հրտարակությունը 1960 և այլն)։ Գրել է «Ալթըն չեչ» («Ոսկեհերը», 1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) և «Իլդար» (1941) օպերաների լիբրետոները։ 1941 թվականին գրած բանաստեղծությունները լի են լավատեսությամբ, ֆաշիզմի դեմ հաղթանակի հավատով։

Իր հետ կալանավորված բելգիացի պարտիզանի միջոցով Զ. Մոաբիտը բանտից դուրս է ուղարկել «Իմ երգերը», «Մի հավատա», «Պատերազմից հետո» և այլ բանաստեղծություններ։ Հարյուրից ավելի չափածո գործեր բանաստեղծի պայքարի, տառապանքների և արիության վկաներն են։ «Մոաբիթյան տետր» բանաստեղծական շարքի համար Ջալիլին հետմահու շնորհվել է լենինյան մրցանակ (19571968 թվականին ստեղծվել է Ջալիլի մասին պատմող «Մոաբիտյան տետր» կինոնկարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Ջալիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 470