Մորից Վագներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորից Վագներ
Móritz Wágner
Ծնվել էհոկտեմբերի 3, 1813(1813-10-03)[1][2]
Բայրոյթ, Բավարիա
Մահացել էմայիսի 30, 1887(1887-05-30)[3] (73 տարեկան)
Մյունխեն, Գերմանական կայսրություն
ինքնասպանություն
ԳերեզմանAlter Nordfriedhof
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, գրող, բուսաբան, համալսարանի դասախոս, կենսաբան, ազգագրագետ, կենդանաբան և աշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն և աշխարհագրություն
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][4]
ՀայրLorenz Heinrich Wagner?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)M.Wagner
 Moritz Wagner Վիքիպահեստում

Մորից Վագներ (գերմ.՝ Móritz Fríedrich Wágner) (հոկտեմբերի 3, 1813(1813-10-03)[1][2], Բայրոյթ, Բավարիա - մայիսի 30, 1887(1887-05-30)[3], Մյունխեն, Գերմանական կայսրություն), գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ, երկրաբան, բնագետ։ Մյունխենի համալսարանի դասախոս։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդել է Ալժիրում, Կովկասում, Ամերիկայում և այլուր։ Այդ վայրերի բնության ու պատմության վերաբերյալ նրա հավաքածուները պահվում են Մյունխենի, Վիեննայի և Փարիզի թանգարաններում։ Գրել է բնագիտական ուսումնասիրություններ, որտեղ պաշտպանել է Չ․ Դարվինի ուսմունքը։ Իր ճանապարհորդությունների արդյունքներն ամփոփել է «Կովկասը և կոզակների երկիրը» (հատոր 1–2, 1847 թ.), «Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան և քրդերի երկիր» (հատոր 1–2, 1852 թ.) և այլ գրքերում։ 1843–1844 թվականներին Վագները շրջագայել է Հայաստանում, եղել Երևանում, Սևանի ավազանում, բարձրացել Արարատ լեռը, կատարել չափագրություններ, այդ ընթացքում նրա ուղեկիցներից և թարգմաններից է եղել Խաչատուր Աբովյանը։

Վագները իր տպավորություններն ամփոփել է «Ճանապարհորդություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» (1848 թ., հայկական հրատարակչության «Ճանապարհորդություն ի Հայաստան», 1851 թ.) աշխատության մեջ՝ ներկայացնելով Հայաստանի ֆիզիկական աշխարհագրությունը, ռելիեֆը, կլիման, բուսական և կենդանական աշխարհը, գետերը, Սևանա լճի դիրքն ու ջրի բաղադրությունը, Արարատի հրաբխային ապարներն ու բուսականությունը։ Վագները նկարագրել է Հայաստանի քաղաքական և տնտեսական վիճակը, ժողովրդի կենցաղը, զբաղմունքը, կրթական մակարդակը, զարգացման աստիճանը, անդրադարձել ժողովրդի զրույցներին ու ավանդույթներին, եվրոպացիների ուշադրությունը հրավիրել Էջմիածնի մատենադարանի ձեռագիր մատյանների վրա։ Աշխատության վերջում տվել է Հայաստանում տարածված բույսերի ցանկը (լատիներեն անուններով)։ Հայերի քաղաքային կյանքի մասին Վագները կարևոր տեղեկություններ է հաղորդել «Ճանապարհորդություն դեպի Կողքիս» (1850 թ.) գրքում՝ անդրադառնալով նաև թիֆլիսահայության և եկեղեցու առօրյա կյանքին, մշակույթին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117103527 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 222
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Վագներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Վագներ» հոդվածին։