Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիա
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
ՀապավումՄՀԵԱ և ААММ
Հիմնադրվածապրիլի 3, 2011
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներՄոսկվայի հայ երիտասարդության համախմբում
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն և հայերեն
ՆախագահՀակոբ Աբրահամյան
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
28 բուհական կազմակերպություններ
Անձնակազմշուրջ 100
Կամավորներ500-1000

Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիա, ՄՀԵԱ (ռուս.՝ Ассоциация армянской молодежи Москвы, ААММ), Մոսկվայում տեղակայված հայկական հասարակական կազմակերպություն, որի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի զարգացումն ու ամրապնդումը, Մոսկվայի հայ երիտասարդության համախմբումը, ինչպես նաև հայ ուսանողների ակտիվ հասարակական գործունեության համար պայմանների ստեղծումը։ ՄՀԵԱ-ն Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի տարածաշրջանային բաժանմունքն է։

Ասոցիացիայի նախագահն է Հակոբ Աբրահամյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. մարտի 3-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կայացած հիմնադիր ժողովում Մոսկվայի 12 հայկական ուսանողական կազմակերպություններ ստեղծել են Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան, որն էլ դարձավ քաղաքի առաջին խոշոր հայկական երիտասարդական կազմակերպությունը, որի մեջ մտան մեծ թվով բուհական համայնքներ[1]։

ՄՀԵԱ-ի ստեղծման շարժառիթներից մեկն էր, որ Մոսկվայում չկար հայ երիտասարդության ձայնը արձագանքող որևէ կազմակերպություն։

Կազմակերպությունը ակտիվ կերպով մասնակցում է հասարակական-քաղաքական կյանքում, մասնավորապես առաջին հայկական երիտասարդական կազմակերպությունն է, որը մտել է Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգող խորհրդի մոսկվայի տարածաշրջանային կոմիսիայի մեջ։ Բացի այդ, ՄՀԵԱ-ն մասնակցել է ՌԴ նախագահի նախընտրական միջոցառումներին, ռուսաստանյան հասարակաության Ռամիլ Սաֆարով էքստրադիցիայի դեմ հասարակական ակցիաներին։

Ասոցիացիացիացիայի ներկայացուցիչները մասնակցում են բազմաթիվ ֆորումների, կլոր սեղանների[2], քննարկումներ և հանդիպումների[3][4][5][6]։

Ամեն տարի ապրիլի 24-ին ՄՀԵԱ-ան զանգվածային ակցիաներ և ցույցեր է կազմակերպում ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի[7]։

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 30-ին Ի.Մ. Գուբկինի անվան նավթի և գազի Ռուսաստանի պետական համալսարանի «Գուբկինեց» համերգային սրահում «Ռուսաստան – Հայաստան. երաժշտական մշակույթների երկխոսություն» խորագրով հայ և ռուս դասականների աշխատությունների կատարմամբ համերգ է կազմակերպել[8]։

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՀԵԱ-ի դրոշները ցույցի ժամանակ

2013 թվականին Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում բացված «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսին ՄՀԵԱ-ն ներկայացրել է առանձին սրահում երիտասարդ հայ տաղանդավոր նկարիչների աշխատանքների ցուցադրություն, որին ծանոթացել է ցուցահանդեսը այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և շնորհավորելով երիտասարդներին՝ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել երիտասարդներին Երևանում ևս ցուցադրությամբ հանդես գալու և ազգանպաստ ծրագրերի իրականացման հարցում[9]։

2013 թ. դեկտեմբերի 22-ին «Աքս Արտ» համերգային սրահում ՄՀԵԱ-ի կողմից հայ դասական երաժշտության համերգ է կազմակերպվել[10]։

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. ՄՀԵԱ-ն «Մոնթե» անվանումը կրող մարտական սամբոյի ակումբ է բացել Մոսկվայում[11]։

2014 թ. ՄՀԵԱ-ն դրամահավաք է կազմակերպել և խոշոր գումար փոխանցել Քեսաբի փախստականների համար[12], իսկ ապրիլի 4-ին համերաշխության ակցիա անցկացրել Մոսկվայի կենտրոնում, որին մասնակցել է ավելի քան 600 երիտասարդ։

2014 թ. հունիսի 3-ին Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայում ՄՀԵԱ-ն դասական երաժշտության համերգ է կազմակերպել նվիրված հայ խոշոր երգահան Կոմիտասի 145-ամյակին[13][14]։

2014 թ. հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդական ասոցիացիայի մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր։ Բակո Սահակյանը կարևորել է Մոսկվայի հայ երիտասարդական ասոցիացիայի աշխատանքը՝ հավելելով, որ կազմակերպությունը պետք է խորացնի իր կապերը Արցախի հետ[15]։

2013 և 2014 թթ. սեպտեմբերի 19-21-ին ՄՀԵԱ-ն Մոսկվայի կենտրոնական հրապարակներից մեկում տոնավաճառ է կազմակերպել նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան[16]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասոցիացիայի կազմի մեջ են մտնում Մոսկվայի 27 բուհական հայկական երիտասարդական կազմակերպություններ։ Ասոցիացիացիայի մարմիններն են խորհրուրդը և վարչությունը, ինչպես նաև կազմակերպության նախագահը։ ՄՀԵԱ-ն ունի 7 դեպարտամենտ՝ մշակութային, սպորտային, իրավաբանական, կրթական, կադրային, ԶԼՄ-ների ու փիարի և հատուկ։ Ամեն բաժանմունքը բաժանված է բազմաթիվ նախագծերի (4-10), որոնք ունենք ղեկավարներ։

Ասոցիացիայի խորհուրդը կազմակերպության գլխավոր մարմինն է, որը ընդունում է կազմակերպության զարգացման և քաղաքականության հետ կապված ռազմակավարական և կարևորագույն որոշումները։ Խորհրդի մեջ են մտնում 27 բուհական կազմակերպությունների նախագահները, որոնք արտահայտում են տվյալ բուհի հայ երիտասարդության ձայնը։

Ասոցիացիայի վարչությունը կազմակերպության կատարողական մարմինն է։ Վարչությունը կազմված է ՄՀԵԱ-ի երկու փոխնախագահից և դեպարտամենտների ղեկավարներիցը։

Ասոցիացիայի նախագահը կազմակերպության ղեկավարն է, կառուցում է արտաքին քաղաքականությունը, հետևում է նպատակների իրականացմանը ներքին աշխատանքում, ընտրվում է Խորհրդի կողմից երկու տարին մեկ անգամ։ Նախագահը ունի խորհրդատուներ, որոնք ունեն գործունեության հատուկ ուղղությունները։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՀԵԱ նախագահի ընտրություններ, 2017 սեպտեմբերի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիա է ստեղծվել
  2. Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան պահում է կապը հայրենիքի հետ
  3. «Մոսկվայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է տեղի ունեցել». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի պատվիրակությունը՝ Հայաստանի սփյուռքի նախարարությունում
  5. Բերեզովսկին հանդիպել է Մոսկվայի հայ երիտասարդության հետ
  6. Ջորջիո Պետրոսյանն ու Գագո Դրագոն հանդիպել են Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի հետ
  7. Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցից առաջ Մոսկվայում կկազմակերպվի զանգվածային ակցիա
  8. «Մշակույթների երկխոսությունը» կայացել է(չաշխատող հղում)
  9. Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում բացվել է «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդեսը
  10. Մոսկվյում կայացել է հայկական երաժշտության «Հայաստանի գաղտնիքները» խորագրով երեկո (ռուս.)
  11. Սպորտը մերձացնում է։ Մոսկվայում բացվել է Մոնթե Մելքոնյանի անվան մարտական սամբոյի ակումբ(չաշխատող հղում) (ռուս.)
  12. Մոսկվայի հայ երիտասարդները դրամահավաք են կազմակերպում Քեսաբի փախստականների համար
  13. Կոմիտասի 145-ամյակի պատվին Մոսկվաում դասական երաժշտության համերգ է կայացել Արխիվացված 2014-06-30 Wayback Machine (ռուս.)
  14. Կոմիտաս-145
  15. Հանդիպում Մոսկվայի հայ երիտասարդական միության մի խումբ անդամների հետ
  16. Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան իբրե հայ համայնքի զարգացման նոր շղթա
  17. 17,0 17,1 Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիաի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը