Մելիսա Արնեթ «Միսի» Էլիոթ (անգլ.՝ Melissa Arnette "Missy" Elliott, հուլիսի 1, 1971(1971-07-01)[3], Portsmouth, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկյան երգչուհի, ռեփեր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր, «Գրեմի»-ի հնգակի մրցանակակիր։ Նրա ալբոմների վաճառքները հասնում են 7,5 միլիոնի ԱՄՆ-ում։ Նա միակ կին ռեփ կատարողն է, որն ունի RIAA-ի կողմից պլատինե վավերացված վեց ալբոմ։
Էլիոթը հայտնի է շնորհիվ հիթերի և տեսահոլովակների, որոնցից են «The Rain (Supa Dupa Fly)», «Hot Boyz», «Get Ur Freak On», «One Minute Man», «Work It», «Gossip Folks», «Pass That Dutch», «Lose Control» и «Ching-a-Ling»: Էլիոթը զբաղվում է նաև երգերի ստեղծմամբ, որպես հեղինակ և պրոդյուսեր՝ համագործակցելով Տիմբալենդի հետ։ Նա երգեր է գրել այնպիսի երգիչների համար, ինչպիսիք են Ալիան, Մոնիկան, Destiny’s Child խումբը, Mýa Ուիթնի Հյուսթոնը, SWV, Trina, Nicole Wray, Fantasia, Ciara, Raven Symone, Keyshia Cole, Մրայա Քերին, Ջանեթ Ջեքսոնը և Lil’ Mo-ն։ 2013 թվականին լույս է տեսել երգչուհի G-Dragon-ի ալբոմը՝ Միսիի մասնակցությամբ։