Միհայ Վյորյոշմարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհայ Վյորյոշմարտի
Vörösmarty Mihály
Դիմանկար
Միհայ Վյորյոշմարտիի դիմանկարրը, Հեղ․՝ Միկլոշ Բարաբաշ, 1836
Ծնվել էդեկտեմբերի 1, 1800
ԾննդավայրԿապոլնաշենեկ Ավստրո-Հունգարիա
Մահացել էնոյեմբերի 19, 1855
Մահվան վայրԲուդապեշտ Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Ազգությունհունգարացի
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1820)
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, քննադատ
ԱմուսինLaura Csajághy?
Զբաղեցրած պաշտոններՀունգարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունRadical party?[1]
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներBéla Vörösmarty? և Ilona Vörösmarty?
Ստորագրություն
Изображение автографа
 Mihály Vörösmarty Վիքիպահեստում

Միհայ Վյորյորշմարտի, (հունգ.՝ Vörösmarty Mihály, դեկտեմբերի 1, 1800(1800-12-01)[2][3][4][…], Kápolnásnyék, Gárdony District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն - նոյեմբերի 19, 1855(1855-11-19)[2][3][4][…], Պեշտ, Պեշտ, Հունգարիա[5]), հունգար բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Հունգարիայի ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանի փիլիսոփայական և իրավաբանական ֆակուլտետները։ 1825 թվականին հրատարակել է «Զալանի փախուստը» հայրենասիրական ռոմանտիկ պոեմը։ «Վտարանդիները» (1830) պիեսում մարմնավորել է բռնակալ թագավորի դեմ ապստամբելու օրինականության գաղափարը, «Չոնգոր և Տյունդե» (հրատարակված 1831) հեքիաթ պիեսում պատկերել կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Վյորյոշմարտին բնորոշ է ժողովրդին կարեկցելը («Գեղեցկուհի Իլռնկան», 1832, բալլադ), ազատասիրության ոգին («Ցիլլեին և Հունյադին», հրատարակության 1844, պատմական դրամա, «Կոչ», բանաստեղծությունը և այլն)։ Վյորյոշմարտը ողջունել է 1848-1849 թվականների հեղափոխությունը Հունգարիայում, ընտրվել է հեղափոխական պառլամենտի դեպուտատ, իսկ 1849 թվականին դարձել է Հունգարիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի դատավոր։ Հեղափոխության պարտությունից հետո գրված բանաստեղծությունները («Նախաբան», 1851, «Ալևոր գնչուն», 1854) հավաստում են Վյորյոշմարտի հավատարմությունը ազգային-ազատագրական գաղափարներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Béla P. Az 1848-1849. évi első népképviseleti országgyűlés történeti almanachja (հունգ.) / P. BélaBudapest: Argumentum Kiadó, 1373. — P. 700. — 1367 p. — ISBN 963-00-9540-8
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 Вёрёшмарти Михай // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Վյորյոշմարտի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 480